Ջորդան (անգլ.՝ Jordan River), գետ Թասմանիա կղզում (Ավստրալիա), Դերվենտ գետի ձախ վտակը։

Ջորդան
Բնութագիր
Երկարություն111 կմ
Ավազանի մակերես1243 կմ²
Գետաբերանի տեղակայումԴերվենտ
Կոորդինատներ
ԵրկրամասԹասմանիա[1]

Պատմություն խմբագրել

Թասմանցի աբորիգենները գետի համար օգտագործել են Կուտա-Լինա (Kuta-Lina) անվանումը[2]։

Բրայթոն գյուղում, Ջորդան գետի ափերին է գտնվում հնագիտական հայտնի վայրերից մեկը կապված աբորիգենների հետ` Jordan River Levee («Ջորդան գետի պատնեշ»)։ 2011 թվականի դեկտեմբերի 23 -ին ներառվել է Ավստրալիայի Ազգային ժառանգության օբյեկտների ցանկում (անգլ.՝ Australian National Heritage List)[3][4].

Աշխարհագրություն խմբագրել

 
Դերվենտ գետի ավազանի քարտեզը, որը ցույց է տալիս Ջորդան գետը

Ջորդան գետը հոսում է ոչ այնքան մեծ Թեյբերիաս լճից (Lake Tiberias), որը գտնվում է Թասմանիայի արևելյան մասի Միդլենդս տարածաշրջանում, ծովի մակերևույթից 437 մ բարձրության վրա[5][6]։ Այն սկզբում հոսում է դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև, Օտլանդների բնակավայրի մոտակայքում թեքվում է հարավ և շարունակում է հոսքը հիմնականում հարավային ուղղությամբ, մինչ Դերվենտ գետին միացումը։ Ջորդանի գետաբերանը գտնվում է Դերվենտ գետի էստուարիի վերին մասում, Բրիջոթեր գյուղում[5]։ Ջորդան գետի ավազանի տարածքը կազմում է 1243 կմ²՝ Դերվենտ գետի ավազանի ընդհանուր տարածքի մոտավորապես 13%-ը։ Ջորդանի գետավազանին տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 565մմ[7]։ Գետի երկարությունը մոտ 111 կմ է[2][8]։

Ջորդան գետի վրա կան մի քանի ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջներ։ Գետը երկու անգամ հատում է   Միդլանդ Հայուվեյ ճանապարհը, իրար հետ կապելով Հոբարտը Լանքեստոնին։ Կան նաև   Լեյք Հայուվեյ(Lake Highway) և   Իստ Դիրվենտ- Հայուվեյ (East Derwent Highway) ճանապարհների հատումներ[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Bailliere's Tasmanian Gazetteer and Road Guide / Robert Percy Whitworth. — Hobart: F.F. Bailliere, 1877. — С. 110. — 243 с.
  3. «Jordan River levee site, Andrew St, Brighton, TAS, Australia». Australian Heritage Database, Australian Department of the Environment — www.environment.gov.au. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  4. «National Heritage Places - Jordan River Levee». Australian Department of the Environment — www.environment.gov.au. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 «LISTmap». Tasmanian Government Department of Primary Industries and Water. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  6. D.E. Leaman (1968). «The hydrogeology of the Lake Tiberias region, Midlands, Tasmania» (PDF). Mineral Resources Tasmania, Department of Infrastructure, Energy and Resources, Tasmania — www.mrt.tas.gov.au. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  7. Ruth Eriksen, Lois Koehnken, Alistair Brooks and Daniel Ray. «Derwent Catchment Review, Part 1: Introduction and Background» (PDF). www.nrmsouth.org.au. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Map of Jordan River, Tasmania» (HTML). maps.bonzle.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.