Ջովաննի Բրագոլին

իտալացի նկարիչ

Բրունո Ամադիո (իտալ.՝ Bruno Amadio, հունվարի 15, 1911(1911-01-15), Վենետիկ, Իտալիա - սեպտեմբերի 22, 1981(1981-09-22)[1], Պադովա, Վենետո, Իտալիա), իտալացի նկարիչ, որը հայտնի է Բրագոլին (իտալ.՝ Giovanni Bragolin, Bragolin) կեղծանվամբ։

Ջովաննի Բրագոլին
ԿեղծանունGiovanni Bragolin և Bragolin
Ծնվել էհունվարի 15, 1911(1911-01-15)
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1981(1981-09-22)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՊադովա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներԼացող տղան

Կենսագրություն խմբագրել

Բրունո Ամադիոն ծնվել է 1911 թվականի հունվարի 15-ին Վենետիկում, որտեղ դեռ մանուկ հասակում հետաքրքրվել է գեղանկարչությամբ և սկսել է նկարել սովորել ակադեմիայում։ Սակայն, չավարտելով ուսումը, սկսել է ինքնուրույն աշխատել՝ հարելով կլասիցիստներին և զարգացնելով կյանքի պատկերման սեփական ձևը։ Աշխատանքների մի մասը նա վաճառել է զբոսաշրջիկներին հետպատերազմյան Վենետիկում։ Ամուսնացած է եղել և ունեցել է երեխաներ։ Մահացել է 1981 թվականին Պադովայում կերակրափողի քաղցկեղից[2][3]։

Ստեղծագործություն խմբագրել

Ջովանի Բրագոլինը (կեղծանուն է, նկարներն ստորագրել են նաև այլ նմանատիպ անուններով) նկարել է երեխաներ, ծաղիկներ ու տեսարանները առօրյա կյանքից, ստեղծել պատմական սյուժեների էսքիզները։ Նրան ճանաչում են բերել այն նկարները, որոնցում պատկերված են լացող տղաներ ու աղջիկներ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Բրագոլինի «Լացող տղան» կտավը, որը մեծ ժողովրդականություն է վայելել 1960-1970-ական թվականներին, քաղաքային լեգենդի շրջանակներում համարվում է անիծված, նրա վերարտադրությունն իբր կարող է հրդեհներ առաջացնել։ Այս համոզմունքի հետ է կապված եղել բրիտանական թերթերից մեկի (The Sun) կազմակերպած շոուն, որը կազմակերպել էր նկարի մեծ թվով վերարտադրությունների այրումը։
  • Բրագոլինի նկարների շարքը երբեմն կոչվում է գնչու երեխաների դիմանկարներ։ Ընդ որում՝ իրականում նկարչի մոդելներից հազիվ մի քանիսը գնչուներ եղած լինեն (և միանգամայն ստույգ հայտնի է, որ նրանք բոլորն այդ ժողովրդի ներկայացուցիչներ չէին)։
  • Որոշ ժամանակ Բրագոլինը դուրս է մնացել հանրային ուշադրության կիզակետից։ Կարծիքներ կան, որ նա երկար ժամանակ ապրել է Պադովայում (Իտալիա) և Իսպանիայում, որտեղ նույնպես նկարել է նկարներ։ Դրա հիման վրա նա երբեմն նույնիսկ կոչվում է իսպանական, այլ ոչ թե իտալացի նկարիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://corrieredelveneto.corriere.it/veneto/notizie/cronaca/2009/28-dicembre-2009/bimbi-piangenti-strani-incendi-leggenda-nera-bragolin-1602214323622.shtml
  2. Steve Punt, «Solved: Curse of the Crying Boy; Comic’s Obsession with Painting», The Sun, Oct. 9, 2010, p. 8.
  3. Polidoro, Massimo, «Curse That Painting!», Skeptical Inquirer, v. 36, n. 6, pp. 17—19 (Nov.-Dec. 2012).

Արտաքին հղումներ խմբագրել