Ջոն Ուիլյամս (տնտեսագետ)

Ջոն Հենրի Ուիլյամ (անգլ.՝ John Henry Williams, հունիսի 21 (հուլիսի 3), 1887, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 24, 1980(1980-12-24)[1], Southbridge, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1951 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Ջոն Ուիլյամս
անգլ.՝ John Henry Williams
Ծնվել էհունիսի 21 (հուլիսի 3), 1887
Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1980(1980-12-24)[1] (93 տարեկան)
Southbridge, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան[2] և Բրաունի համալսարան
Գիտական ղեկավարՖրենկ Թաուսիգ[2]
Եղել է գիտական ղեկավարLauchlin Currie?[2] և David A. Alhadeff?[2]

Կենսագրություն խմբագրել

Ջոնը ծնվել է 1887 թվականի հունիսի 21-ին Իստրադգինլայսում, Ուելսում, բայց շուտով ընտանիքը տեղափոխվել է Նորթ Ադամս, Մասաչուսեթս[3]։

Ջոն Ուիլյամսը 1912 թվականին Բրաունյան համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, որտեղ անգլերեն է դասավանդել 1912-1915 թվականներին։ 1916 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։ Արժանացել է Դևիդ Ուելսի մրցանակին՝ Հարվարդի համալսարանի հրատարակչությունում Դոկտորական ատենախոսության հրապարակման համար՝ Արգենտինական առևտրի ուսումնասիրության համար, և 1919 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[4]։

1918-1919 թվականներին Հարվարդի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես տնտեսագիտության դասախոս և եղել է The Review of Economics and Statistics-ի խմբագրի օգնականը։ 1919-1920 թվականներին շարունակել է դասավանդել որպես տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ Փրինսթոնի համալսարանում, այնուհետև 1920-1921 թվականներին՝ Հյուսիսարևմտյան համալսարանում որպես բանկային գործի ասոցացված պրոֆեսոր։ 1921-1925 թվականներին Ջոն Ուիլյամսը Հարվարդի համալսարան է վերադարձել որպես պրոֆեսորի ասիստենտ, 1925-1929 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր, 1929-1933 թվականներին՝ լրիվ պրոֆեսոր, իսկ 1933-1957 թվականներին՝ Նաթանիել Ռոփսի անվան պոլիտէկոնոմիայի ամբիոնի պրոֆեսոր, 1937-1947 թվականներին՝ Հարվարդի պետական կառավարման բարձրագույն դպրոցի դեկան։ 1957 թվականին դարձել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր։ 1957-1963 թվականներին Ֆլեթչերովի իրավունքի և դիվանագիտության դպրոցում եղել է Ուիլյամ Լ. Քլեյթոնի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր[5]։

1936-1947 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի փոխնախագահ, 1932-1933 թվականներին՝ ԱՄՆ-ի մոնետար տնտեսությանը նվիրված համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի պատվիրակ։ Եղել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ, Ֆի Բետա Կապա, Դելտա Սիգմա Ռո և Տետա Դելտա Հի ընկերությունների անդամ[3]։

Ընտանիք խմբագրել

Ջոն Ուիլյամսն ամուսնացել է 1915 թվականի սեպտեմբերի 1-ին Ջեսի Իզաբել Մոնրոյի հետ, ունեցել են երկու դուստր՝ Մարգարետ Վուդմանը և Քալվերթ Ուոթքինսը։ 1960 թվականին Ջեսի մահից հետո 1962 թվականի ապրիլի 6-ին Ուիլյամսը երկրորդ անգամ ամուսնացել է Քեթրին Ռ. Մաքինսթրիի հետ[4]։

Հիշատակ խմբագրել

Ջոն Ուիլյամսի նախկին գործընկերները Նյու Յորքի դաշնային բանկից 1958 թվականին հիմնել են Ջոն Ուիլյամսի մրցանակը՝ ի նշան նրա տնտեսագետի ակնառու կարիերայի։ Մրցանակը ամեն տարի շնորհվում է Հարվարդի համալսարանի Տնտեսագիտության ամբիոնում միավորներով գերազանցությամբ լավագույն շրջանավարտին[6]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 Prabook.com John Henry Williams.
  4. 4,0 4,1 In Memorian John Henry Williams (1887-1980) // Economic Policy Review (Federal Reserve Bank of New York). — Winter 1980. — Vol. 5. — № 4.
  5. Encyclopaedia Britannica John Henry Williams.
  6. The President and Fellows of Harvard College John Gabrieli awarded John H. Williams Prize Winner for 2016.