Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս
Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս (1608 - հուլիսի 3, 1674[1], Տանժեր, Մարոկկո), շոտլանդացի բանակային սպա, որն Աբերդինշայրի Միդլթոն տարածքում 12-րդ դարից ի վեր կալվածքներ ունեցող Քինքարդայնշայր ընտանիքի անդամ էր[2]։
Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս | |
---|---|
Ծնվել է | 1608 |
Մահացել է | հուլիսի 3, 1674[1] |
Մահվան վայր | Տանժեր, Մարոկկո |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Grizel Durham? և Lady Martha Carey? |
Ծնողներ | հայր՝ Robert Middleton?[1], մայր՝ Helen Strachan?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | սպա և Շոտլանդիայի խորհրդարանի անդամ |
Երեխաներ | Charles Middleton, 2nd Earl of Middleton?, John Middleton?[1], Helen Middleton?[1], Lady Grizel Middleton?[1] և Elizabeth Spelman? |
John Middleton, 1st Earl of Middleton Վիքիպահեստում |
Ջոնը ծնվել է մոտավորապես 1608 թվականին։ Նա քալդհեյմցի Ռոբերտ Միդլթոնի ու իր կնոջ՝ Քեթրին Ստրաչանի ավագ որդին էր ու Աբերդինի արքայական քոլեջի տնօրեն Ալեքսանդր Միդլթոնի ավագ եղբայրը[3][4]։
Ռազմական կարիերա խմբագրել
Իր կյանքի առաջին մասում Միդլթոնը որպես զինվոր ծառայել է Ֆրանսիայում, հետագայում կռվել է Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտի դեմ ինչպես Անգլիայում, այնպես էլ Շոտլանդիայում ու հատկապես աչքի ընկել Ֆիլիպհոուի ճակատամարտում ու Մոնտրոսի 1-ին մարքիզ Ջեյմս Գրահամի դեմ այլ գործողություններում[2]։
1648 թվականին Միդլթոնը գլխավորել է շոտլանդական բանակը, որն արշավում էր թագավորին փրկելու և Պրեստոնի ճակատամարտից հետո գերի է ընկել։ Միացել է Չարլզ II Ստյուարտին, երբ միապետը 1650 թվականին հասել է Շոտլանդիա, բայց շուտով տարաձայնություն է ունեցել այդ ժամանակ եկեղեցում ու պետության մեջ գերիշխանություն ունեցող կուսակցության հետ, կրկին արժանացել բարեհաճության Դանդիում ժողովրդի ներկայությամբ մեղքերի խոստովանությունից հետո։ Երկրորդ անգամ գերեվարվել է Վուրսեստերի ճակատամարտից հետո, որտեղ արքայական հեծելազորի հրամանատարն էր, բայց Լոնդոնի Թաուերից կարողացել է փախչել Փարիզ[2]։
1653 թվականին Չառլզ II-ը Միդլթոնին նշանակել է Շոտլանդիայում նախատեսվող ապստամբության ղեկավար։ Նա Շոտլանդիա է հասել 1654 թվականի փետրվարին, բայց խռովությունը ձախողվել է։ Առաջորդը, որին չէին կարող մեղադրել այդ արդյունքի համար, մնացել է Շոտլանդիայում մինչև 1655 թվականը, որից հետո վերամիավորվել է Չառլզ II-ի հետ, որն էլ 1656 թվականին նրան կարգել է Միդլթոնի կոմս[2]՝ շնորհելով նաև Քլերմոնտի ու Ֆեթերքեյրնի լորդերի տիտղոսը։
Քաղաքական կարիերա խմբագրել
Շոտլանդական գահի վերականգնումից հետո Միդլթոնը թագավորի հետ 1660 թվականին վերադարձել է Անգլիա, նշանակվել շոտլանդական զորքերի գլխավոր հրամանատար ու Շոտլանդիայի պառլամենտի լորդ հանձնակատար և 1661 թվականի հունվարին բացել պառլամենտը։ Եղել է եպիսկոպոսության վերականգնման մոլի կողմնակից, որն էլ հանդիսացել է նրա ու Լոդերդեյլի կոմսի միջև առաջացած լուրջ տարաձայնության պատճառներից մեկը, և 1663 թվականին նրան զրկել են զբաղեցրած պաշտոններից[2]։ 1663 թվականից մինչև 1667 թվականը եղել է Ռոչեսթեր ամրոցի կառավարիչն ու Քենթի ոստիկանության գեներալ-լեյտենանտ։ 1667 թվականին նշանակվել է Մարոկկոյում գտնվող Տանժեր քաղաքի ղեկավար։ Այնտեղ եղած ժամանակ ցած է ընկել աստիճաններից ու մահացել վնասվածքներից 1674 թվականի հուլիսի 3-ին[5]։
Ընտանիք խմբագրել
Ջոն Միդլթոնն ամուսնացել է Գրիզել Դարհեմի հետ, որը մահացել է 1666 թվականի սեպտեմբերին։ Ունեցել են հինգ երեխա․
- Չառլզ, Միդլթոնի 2-րդ կոմս (1649/1650–1719), ամուսնացել է լեդի Քեթրին Բրադենելի հետ։ Ունեցել է ժառանգներ։
- Լեդի Գրիզել Միդլթոն, ամուսնացել է Մորթոնի 9-րդ կոմս Ուիլյամ Դուգլասի հետ, ունեցել մեկ երեխա, որը մահացել է մանուկ հասակում։
- Լեդի Հելեն Միդլթոն, ամուսնացել է Ստրաթմորի ու Քինգհորնի 3-րդ կոմս Պատրիք Լիոնի հետ, ունեցել ութ երեխա։
- Անհայտ անուններով երկու դուստրեր, որոնք երկուսն էլ առանց ամուսնանալու մահացել են 1669 թվականին՝ առանց զավակների։
Միդլթոնի երկրորդ կինը լեդի Մարթա Քերին էր (1635/6–1706), որի հետ նա ամուսնացել է 1667 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ունեցել են երկու երեխա․
- Ջոն Միդլթոն (1668–1696), մահացել է առանց զավակներ ունենալու։
- Լեդի Էլիզաբեթ Միդլթոն (1672–1748), ամուսնացել է Ուիլյամ Սպելմենի հետ, ունեցել մեկ որդի, որը փոքր տարիքում մահացել է։
Ծանոթագրությունններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Middleton, Earls of». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 18 (11th ed.). Cambridge University Press. էջեր 414–415. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ M. R. R. M'Gilchrist Gilchrist, Sir James Balfour Paul ed., The Scots Peerage, volume VI (Edinburgh, 1909) pages 177–180.
- ↑ Bennett, Magnus (2011 թ․ ապրիլի 28). «Royal wedding: Prince William 'has Middleton ancestry'». BBC Scotland news website. BBC. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Thomson, Oliver (2018), Zealots: How a Group of Scottish Conspirators Unleashed Half a Century of War in Britain, Amberley, p.181
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս» հոդվածին։ |