Ջոն ՄաքԳին (անգլ.՝ John McGinn, հոկտեմբերի 18, 1994(1994-10-18)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ջոն ՄաքԳին
John McGinn
ՄաքԳինը Շոտլանդիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1994(1994-10-18)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլլա
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Շոտլանդիա Սենտ Միրեն 87 (4)
2015-2018 Շոտլանդիա Հիբերնիան 101 (12)
2018-ներկա Անգլիա Աստոն Վիլլա 58 (9)
Ազգային հավաքական
2013-2014 Շոտլանդիա Շոտլանդիա Մ19 4 (0)
2014-2016 Շոտլանդիա Շոտլանդիա Մ21 6 (0)
2016-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 21 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 30-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սենտ Միրեն խմբագրել

ՄաքԳինը Սենտ Միրենի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հոկտեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Սելտիկի դեմ խաղում[3]։ Նոյեմբերի 29-ին շոտլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[4][5][6]։ 2013 թվականի մարտի 17-ին ՄաքԳինը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում[7]՝ օգնելով Սենտ Միրենին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[8][9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 18-ին՝ Կիլմարնոկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[10]։ Դեկտեմբերի 26-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դանդի Յունայթեդի դեմ խաղում[11]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի ապրիլի 3-ին՝ Սելտիկի դեմ խաղում[12]։ Սենտ Միրենի կազմում ՄաքԳինը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հիբերնիան խմբագրել

2015 թվականի հուլիսի 31-ին ՄաքԳինը 4 տարվա պայմանագիրը կնքեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Հիբերնիանի հետ[13][14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ փոխարինման մտնելով Դամբարտոնի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Ալոա Ատլետիկի դեմ խաղում[17]։ Նոյեմբերին ՄաքԳինը ճանաչվեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[18][19][20]։ Դեկտեմբերի 12-ին շոտլանդացին հեռացվեց խաղադաշտից Ֆոլկիրկի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 43-րդ րոպեին[21]։ 2016 թվականի հունվարի 30-ին նա գոլ խփեց Շոտլանդիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[22]։ Մարտի 13-ին ՄաքԳինը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Ռոսս Կաունտիի դեմ խաղում[23], սակայն Հիբերնիանը պարտվեց 2-1 հաշվով[24][25]։ Մայիսի 21-ին նա մասնակցեց Շոտլանդիայի գավաթի եզրափակչի Ռեյնջերսի դեմ հանդիպմանը[26]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[27][28]։ Իր առաջին մրցաշրջանում ՄաքԳինը անցկացրեց 52 հանդիպում[29]՝ դառնալով 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում[30][31][32]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություներում ՄաքԳինը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի երկրորդ փուլի Բրոնդբյուի դեմ խաղում[33]։ Նոյեմբերի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[34]։ Նոյեմբերին ՄաքԳինը ճանաչվեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[35]։ 2017 թվականի հունվարի 28-ին շոտլանդացին խփեց Քուին օֆ դը Սաութի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում[37]՝ դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[38][39]։ ՄաքԳինը ճանաչվեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ[40][41], իսկ Հիբերնիանը հաղթեց առաջնությունը[42]՝ տեղափոխվելով Շոտլանդիայի բարձրագույն դիվիզիոն[43][44]։

2017 թվականի հուլիսի 25-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շոտլանդիայի լիգայի գավաթի Արբրոթի դեմ խաղում[45]։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Սելտիկի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[46][47]։ 2018 թվականի հունվարի 24-ին շոտլանդացին խփեց Դանդիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Ապրիլի 28-ին ՄաքԳինը 2 գոլային փոխանցում տվեց Կիլմարնոկի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց հուլիսի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի ՆՍԻ Ռունավիկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[50]։ 2017-18 մրցաշրջանում նա ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[51]։ Հիբերնիանի կազմում ՄաքԳինը անցկացրեց 136 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ[52]։

Աստոն Վիլլա խմբագրել

2018 թվականի օգոստոսի 8-ին ՄաքԳինը 4 տարվա պայմանագիր կնքեց Աստոն Վիլլայի հետ[53][54][55][56]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Ուիգան Ատլետիկի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[57][58]։ Իր առաջին գոլը Չեմպիոնշիպում խփեց սեպտեմբերի 22-ին՝ Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[59][60]։ Նոյեմբերի 10-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դերբի Կաունտիի դեմ խաղում[61][62]։ 2019 թվականի մարտի 13-ին շոտլանդացին դուբլ ձևակերպեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[63][64]։ Մարտի 16-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միդլսբրոյի դեմ խաղում[65]։ Մայիսի 27-ին նա գոլ խփեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղում[66]՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով և տեղափոխվել Պրեմիեր Լիգա[67][68][69]։ 2018-19 մրցաշրջանում ՄաքԳինը անցկացրեց 48 հանդիպում[70]՝ դառնալով 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Աստոն Վիլլայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[71][72][73]։

2019 թվականի օգոստոսի 8-ին ՄաքԳինը երկարաձգեց իր պայմանագիրը Աստոն Վիլլայի հետ մինչև 2024 թվականը[74][75][76][77]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 9-րդ րոպեին[78][79]։ Սեպտեմբերի 22-ին շոտլանդացին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, սակայն Աստոն Վիլլան պարտվեց 3-2 հաշվով[80][81]։ Սեպտեմբերի 28-ին նա գոլի հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[82]։ Դեկտեմբերի 21-ին՝ Սաուհեմպտոնի դեմ խաղում[83] ՄաքԳինը ստացավ կոճի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[84][85][86]։

Միջազգային կարիերա խմբագրել

ՄաքԳինը ներկայացրել է Շոտլանդիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շոտլանդիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ Դանիայի դեմ խաղի համար[87][88]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 29-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դանիայի դեմ խաղում[89][90]։ Իր առաջին գոլը Շոտլանդիայի կազմում խփեց 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[91][92]։ Հոկտեմբերի 13-ին ՄաքԳինը հեթ-տրիկ ձևակերպեց Սան Մարինոյի դեմ խաղում[93][94]։ Նոյեմբերի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[95][96]։ 3 օր անց ՄաքԳինը դուբլի հեղինակ դարձավ Ղազախստանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[97][98]։ 2019 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն շոտլանդացի ֆուտբոլիստ[99][100][101]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[102]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենտ Միրեն 2012–13 Շոտլանդիայի Պրեմիերշիպ 22 1 3 0 2 0 27 1
2013–14 35 3 2 0 1 0 38 3
2014–15 30 0 2 0 1 0 33 0
Ընդհանուր 87 4 7 0 0 0 4 0 98 4
Հիբերնիան 2015–16 Շոտլանդիայի Չեմպիոնշիպ 36 3 7 0 9 2 52 5
2016–17 29 4 5 1 2 0 1 0 37 5
2017–18 Շոտլանդիայի Պրեմիերշիպ 35 5 1 0 7 1 43 6
2018–19 1 0 0 0 3 2 0 0 4 2
Ընդհանուր 101 12 13 1 5 2 17 3 136 18
Աստոն Վիլլա 2018–19 Անգլիայի Չեմպիոնշիպ 40 6 1 0 3 1 44 7
2019–20 Անգլիայի Պրեմիեր Լիգա 18 3 0 0 2 0 20 3
Ընդհանուր 58 9 1 0 0 0 5 1 64 10
Կարիերայի ընդհանուր 246 25 21 1 5 2 26 4 298 32

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[102]

Շոտլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 3 0
2018 8 0
2019 8 7
Ընդհանուր 21 7

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 6, 2019 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Ռուսաստան 1–0 1–2 Եվրո 2020 Որակավորում
2. Հոկտեմբերի 13, 2019   Սան Մարինո 1–0 6–0
3. 2–0
4. 3–0
5. Նոյեմբերի 16, 2019 ԳՍՊ մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս   Կիպրոս 2–1 2–1
6. Նոյեմբերի 19, 2019 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Ղազախստան 1–1 3–1
7. 3–1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սենտ Միրեն

Հիբերնիան

Աստոն Վիլլա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Scotland - J. McGinn - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «St. Mirren FC - Celtic FC, Oct 20, 2012 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «St Mirren Football Club | John Signs Contract Extension». www.saintmirren.net. 2012 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «St Mirren: John McGinn agrees three-year contract extension». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «McGinn pens new St Mirren deal - Yahoo! Eurosport UK». uk.eurosport.yahoo.com. 2013 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «St. Mirren FC - Heart of Midlothian FC, Mar 17, 2013 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 «St Mirren beat Hearts to lift the Scottish Communities League Cup at Hampden Park». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Scottish Communities League Cup final: St Mirren 3 Hearts 2». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «Kilmarnock FC - St. Mirren FC, May 18, 2013 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. «St. Mirren FC - Dundee United FC, Dec 26, 2013 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «St. Mirren FC - Celtic FC, Apr 3, 2015 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. «MCGINN JOINS HIBERNIAN». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «Hibernian sign John McGinn for undisclosed fee from St Mirren». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «John McGinn signs four-year deal with Hibernian». www.edinburghnews.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «Dumbarton FC - Hibernian FC, Aug 8, 2015 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. «Hibernian FC - Alloa Athletic FC, Sep 12, 2015 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. 18,0 18,1 «JOHN MCGINN WINS PLAYER OF THE MONTH». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  19. «Hibs duo Alan Stubbs and John McGinn win November awards». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  20. Hislop, John (2015 թ․ դեկտեմբերի 7). «John McGinn wins Championship Player of the Month award». The Edinburgh Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  21. «Hibernian FC - Falkirk FC, Dec 12, 2015 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  22. «Hibernian FC - St. Johnstone FC, Jan 30, 2016 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. «Hibernian FC - Ross County FC, Mar 13, 2016 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  24. 24,0 24,1 Mcgowan, Stephen (2016 թ․ մարտի 13). «Scottish League Cup Final Hibernian 1-2 Ross County: Schalk the hero». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. «Alex Schalk hands Ross County fairytale finish over Hibernian». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «Rangers FC - Hibernian FC, May 21, 2016 - SFA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  27. 27,0 27,1 «HIBERNIAN WIN THE SCOTTISH CUP». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  28. «Hibernian and David Gray stun Rangers to make Scottish Cup history». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  29. «John McGinn | Football Stats | Aston Villa | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  30. 30,0 30,1 «PFA Scotland Teams of the Year 2016». PFA Scotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  31. «Only two Celtic players in Scottish Premiership team of season». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  32. «Dundee trio named in PFA Scotland Premiership Team of the Year». STV News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  33. «Hibernian FC - Bröndby IF, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  34. «Ayr United FC - Hibernian FC, Nov 5, 2016 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  35. 35,0 35,1 «JOHN MCGINN WINS PLAYER OF THE MONTH». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  36. «Queen of the South FC - Hibernian FC, Jan 28, 2017 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  37. «John McGinn | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  38. 38,0 38,1 Evans, Michelle. «PFA Scotland Teams of the Year 2017». PFA Scotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  39. «Liam Lindsay with Celtic & Dons players in Premiership team of the year». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  40. 40,0 40,1 «McGinn claims Championship award | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  41. «Hibernian's John McGinn named Championship player of the season». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  42. 42,0 42,1 «HIBERNIAN WIN THE LADBROKES CHAMPIONSHIP». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  43. «Hibernian seal Championship title: Neil Lennon revels in 'heady days'». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  44. «Efe Ambrose' Hibernian gains promotion to Scottish Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  45. «Hibernian FC - Arbroath FC, Jul 25, 2017 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  46. «Celtic FC - Hibernian FC, Sep 30, 2017 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  47. «Celtic 2-2 Hibernian: Neil Lennon lauds 'driving force' John McGinn». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  48. «Dundee FC - Hibernian FC, Jan 24, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  49. «Hibernian FC - Kilmarnock FC, Apr 28, 2018 - Scottish Premiership Meisterrunde - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  50. «NSÍ Runavík - Hibernian FC, Jul 19, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  51. 51,0 51,1 «Premiership Team of the Season | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  52. «JOHN MCGINN COMPLETES ASTON VILLA MOVE». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  53. «John McGinn joins Aston Villa». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  54. «Aston Villa sign Hibernian midfielder John McGinn». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  55. «John McGinn: Aston Villa sign Hibs midfielder amid Celtic». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  56. «Aston Villa sign Scotland midfielder John McGinn from Hibernian». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  57. «Aston Villa - Wigan Athletic, Aug 11, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  58. «Aston Villa 3–2 Wigan Athletic». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  59. «Aston Villa - Sheffield Wednesday, Sep 22, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  60. «WATCH: John McGinn's stunning volley». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  61. «Derby County - Aston Villa, Nov 10, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  62. «Derby County 0–3 Aston Villa: Dean Smith's side earn 'merited' win at Pride Park». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  63. «Nottingham Forest - Aston Villa, Mar 13, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  64. «Nottingham Forest 1–3 Aston Villa: John McGinn's double sinks Forest». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  65. «Aston Villa - Middlesbrough FC, Mar 16, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  66. «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  67. 67,0 67,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'». Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  68. «Playoff final: Aston Villa promoted to the Premier League». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  69. «Aston Villa promoted to Premier League after victory over Derby». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  70. «John McGinn | Football Stats | Aston Villa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  71. 71,0 71,1 «End-of-Season Awards: All the winners». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  72. «John McGinn picks up two awards at Aston Villa ceremony». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  73. Hislop, John (2019 թ․ մայիսի 2). «'Super' John McGinn named Aston Villa Player of the Year». The Edinburgh Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  74. «John McGinn signs new five-year deal». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  75. «Aston Villa transfer deadline day: John McGinn signs new five-year contract to end any talk of exit | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  76. «Aston Villa Announce John McGinn Has Signed New 5-Year at Club Running Until 2024». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  77. 161385360554578 (2019 թ․ օգոստոսի 8). «John McGinn commits long-term future to Aston Villa with new contract». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  78. «Tottenham Hotspur - Aston Villa, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  79. «Harry Kane's late double takes Spurs past resurgent Aston Villa». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  80. «Arsenal FC - Aston Villa, Sep 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  81. «Aubameyang breaks Aston Villa hearts as 10-man Arsenal bounce back late on». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  82. «Aston Villa - Burnley FC, Sep 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  83. «Aston Villa - Southampton FC, Dec 21, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  84. «John McGinn: Aston Villa & Scotland midfielder fractures ankle». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  85. «Aston Villa dealt severe injury blow with John McGinn likely to miss three months with fractured ankle». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  86. «McGinn injury timetable revealed as Smith hints at fresh Villa arrivals». teamtalk.com (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  87. «Hibs midfielder John McGinn called into Scotland squad». www.edinburghnews.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  88. «Tony Watt given Scotland chance by Gordon Strachan». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  89. «Scotland - Denmark, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  90. «Scotland 1-0 Denmark: McGinn and Tierney shine on debuts». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  91. «Scotland - Russia, Sep 6, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  92. «Scotland 1-2 Russia: John McGinn opener cancelled out by defensive errors». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  93. «Scotland - San Marino, Oct 13, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  94. «Scotland 6-0 San Marino: John McGinn scores first-half hat-trick in rout». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  95. «Cyprus - Scotland, Nov 16, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  96. «John McGinn scores again as Scotland claim victory in Cyprus». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  97. «Scotland - Kazakhstan, Nov 19, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  98. «John McGinn double gives Scotland comfortable victory over Kazakhstan». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  99. 99,0 99,1 «McGinn and Cuthbert chosen as BT Men's and Women's Players of the Year | Scotland | SWNT | Scottish FA». www.scottishfa.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  100. «McGinn named 2019 Scotland Player of the Year». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  101. «Award for McGinn as the midfielder's form is rewarded». Claret Villans (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  102. 102,0 102,1 «John McGinn». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել