Ջոն Ուինսթոն Հովարդը (անգլ.՝ John Winston Howard, հուլիսի 26, 1939(1939-07-26)[5][6], Earlwood) եղել է Ավստրալիայի վարչապետը 1996 թ մարտից 2007 թ դեկտեմբերի 3։ Ըստ պաշտոնավարման ժամկետի՝ նա երկրորդն էր Ռոբերտ Մենզիսից հետո։

Ջոն Հովարդ
John Howard
Դիմանկար
Ավստրալիայի նախկին վարչապետ
Ծնվել էհուլիսի 26, 1939(1939-07-26) (84 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ
ՔաղաքացիությունԱվստրալիայի միություն
Ազգությունավստրալիացի
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՍիդնեյի համալսարան և Canterbury Boys' High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ինքնակենսագիր, փաստաբան, իրավագետ և պատմաբան
ԱմուսինԺանետ Հովարդ
Ծնողներհայր՝ Լայալ Հովարդ, մայր՝ Մոնա Ջեյն Քելլի[1]
Զբաղեցրած պաշտոններԱվստրալիայի վարչապետ, Ավստրալիայի ֆինանսների նախարար, Ընդդիմության առաջնորդ, Ընդդիմության առաջնորդ, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister for Finance of Australia?, Ավստրալիայի հատուկ առևտրային բանակցությունների նախարար և Ավստրալիայի Սահմանադրական ժողովի պատվիրակ, 1998
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ3
Ստորագրություն
Изображение автографа
 John Howard Վիքիպահեստում

1974 թ և 2007 թ Հովարդը դաշնային ընտրություններում ընտրվել է որպես Ներկայացուցիչների պալատի անդամ Նոր Հարավային Ուելս նահանգից։ 1977-1983 թթ Մալկոլմ Ֆրեյզերի կառավարության ժամանակ նա եղել է Ավստրալիայի գանձապետը։ 1985-1989 թթ Լիբերալ կուսակցության և ընդդիմության առաջատարն էր։ 1995 թ վերընտրվել է որպես ընդդիմության առաջնորդ։

Հովարդը 1996 թվականի ավստրալիական դաշնային ընտրություններում լիբերալ և ազգային կուսակցություններին տարավ դեպի հաղթանակը՝ ետևում թողնելով Փոլ Քիթինգինին և Լեյբորիստական կուսակցությանը։ Հովարդը վերընտրվել է 1998 թ, 2001 թ, 2004 թ դաշնային ընտրություններում։ Հովարդի կառավարության հիմնախնդիրներն են եղել նոր հարկային համակարգը, աշխատանքային փոխհարաբերությունները, ներգաղթը, պատերազմը Իրաքում և բնիկների նկատմամբ վարած քաղաքականությունը։ Հովարդի կառավարության կոալիցիան 2007 թ դաշնային ընտրություններում պարտվեց լեյբորիստական կուսակցությանը՝ Քևին Ռադի գլխավորությամբ։ Հովարդը կորցրեց նաև իր՝ խորհրդարանի տեղը։

Ջոն Հովարդը կողմ է հանդես գալիս միապետական կառավարման համակարգին (Ավստրալիան գտնվում է անգլիական թագուհու իրավասության տակ)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հովարդ» հոդվածին։