Ջոն Հոլլանդ
Ջոն Ֆիլիպ Հոլլանդ (անգլ.՝ John Philip Holland, փետրվարի 29, 1840[1][2], Liscannor, Քլեր, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 12, 1914[2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, գյուտարար։ Սուզանավի ժամանակակից կառուցվածքի գյուտարարն է[4]։
Ջոն Հոլլանդ անգլ.՝ John Philip Holland | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1840[1][2] Liscannor, Քլեր, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 12, 1914[2] (74 տարեկան) Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Holy Sepulchre Cemetery |
Քաղաքացիություն | Իռլանդիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գյուտարար, submariner և նախագծող ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | նավաշինություն |
Անդամակցություն | Իռլանդական հանրապետական եղբայրություն |
Ալմա մատեր | C.B.S. Secondary School Ennistymon? և CBS Sexton Street? |
Պարգևներ | |
John Philip Holland Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ջոն Հոլլանդը ծնվել է Լիսկանորում (Քլեր կոմսություն, Իռլանդիա)՝ Ջոն Հոլլանդի և իռլանդուհի Մեյրա Նի Սկաննլայնի (իռլանդերեն՝ Máire Ní Scannláin) ընտանիքում։ Ջոնն անգլերենը յուրացրել է միայն այն բանից հետո, երբ ընդունվել է տեղի Անգլախոս ազգային դպրոց։ 1858 թվականին Էննիստիմոն գյուղում միացել է Իռլանդիայի քրիստոնյա եղբայրների կարգին։ Անուհետև տեղափոխվել է Լիմերիկ, որտեղ սկսել է աշխատել որպես ուսուցիչ։ Հետագայում դասավանդել է բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Քորք կոմսության Հյուսիսային վանքում։
Սկիզբ խմբագրել
1873 թվականին գաղթել է ԱՄՆ, որտեղ սկզբում տեղավորվել է ինժեներական ընկերությունում, սակայն որոշ ժամանակ անց Նյու Ջերսիի Պատերսոնի կաթոլիկ դպրոցում շարունակել է աշխատել որպես ուսուցիչ։ 1875 թվականին Ջոնը կառուցել է իր առաջին փոքրիկ սուզանավը, որը կառավարվում էր մեկ մարդու կողմից՝ ոտնաթաթի միջոցով։ Նախագիծը առաջարկվել է ամերիկյան նավատորմին, սակայն ճանաչվել է անիրագործելի, և գյուտարարը մերժում է ստացել։
1877 և 1879 թվականներին նրանք կառուցել են բենզինային շարժիչով նոր նավակներ։ 1883 թվականին հիմնադրել է «Holland torpedo-boat company» ընկերությունը։
Զինվորականների ճանաչում խմբագրել
Տարիներ շարունակ Հոլլանդը շարունակում էր աշխատել սուզանավերի նախագծերի վրա՝ աստիճանաբար բարելավելով դրանք։ Ի վերջո, 1897 թվականին նրա կառուցած նավակը երկարատև ստուգումներից հետո գնվել է ԱՄՆ նավատորմի կողմից և 1900 թվականին «USS Holland» (SS-1) անվամբ ընդգրկվել շարքում՝ դառնալով ամերիկյան նավատորմի առաջին սուզանավը։ Նավակն ուներ 100 տոննա ջրծավալ, 1 թիապտուտակ, Օտտո Դեյցա 160 ձիաուժ բենզինային շարժիչ՝ մակերեսային անցման, և 70 ձիաուժ էլեկտրաշարժիչ ստորջրյա անցման համար, զինված էր երեք տորպեդից կազմված 1 տորպեդային ապարատով։ Մակերեսային անցման արագությունը կազմում էր 9 հանգույց, ստորջրյա անցման արագությունը՝ 7 հանգույց։ Լողի հեռավորությունը ջրի վրա կազմում էր 200 մղոն, ջրի տակ՝ 30 մղոն։ Օդի պաշարը անձնակազմին թույլ էր տալիս ջրի տակ անցկացնել 12 ժամ։
Զարգացում խմբագրել
Բացի ամերիկյան նավատորմից, Հոլլանդի նավակները ձեռք են բերվել Ռուսաստանի, Անգլիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների և Ավստրո-Հունգարիայի նավատորմերի կողմից։
Ծաղկում խմբագրել
Հետագա տարիներին Հոլլանդը կառուցել է նավակների մի քանի ավելի կատարյալ տեսակներ՝ 280, 400 և 500 տոննա ջրծավալով։
Մահացել է 1914 թվականին։
Հոլլանդի արտոնագրեր խմբագրել
- U.S. Patent 239 046 Screw Propeller
- U.S. Patent 337 000 Hydrocarbon Engine
- US patent472670 Submergible
- U.S. Patent 491 051 Submarine Gun
- U.S. Patent 492 960 Steering Apparatus
- U.S. Patent 522 177 Submarine Boat
- U.S. Patent 537 113 Submerigible Boat
- U.S. Patent 681 221 Submarine Boat
- U.S. Patent 681 222 Submarine Boat
- U.S. Patent 683 400 Submarine Boat
- U.S. Patent 684 429 Visual Indicator
- U.S. Patent 693 272 Auto Dive Mechanism
- U.S. Patent 694 153 Auto Ballast
- U.S. Patent 694 154 Submarine Boat
- U.S. Patent 694 643 Submarine Boat
- U.S. Patent 696 971 Firing Valve
- U.S. Patent 696 972 Submarine Boat
- U.S. Patent 702 728 Submarine Boat
- U.S. Patent 702 729 Submarine Boat
- U.S. Patent 706 561 Submarine Boat
- U.S. Patent 708 552 Submarine Gun
- U.S. Patent 708 553 Submarine Boat
- U.S. Patent 815 350 Submarine Boat
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/biography/John-Philip-Holland
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.invent.org/inductees/john-phillip-holland
- ↑ «John Holland Father of the Modern Submarine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «John Philip Holland». Բրիտանիկա հանրագիտարան (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հոլլանդ» հոդվածին։ |