Ջոն Կոլիսոն
Ջոն Կոլիսոն (անգլ.՝ John Collison, օգոստոսի 6, 1990, Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա), ամերիկացի և իռլանդացի ձեռնարկատեր։ 2011 թվականին եղբոր՝ Պատրիկ Կոլիսոնի հետ հիմնադրել է «Stripe» ընկերությունը։ Ըստ Ֆորբսի տվյալների՝ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 1,1 միլիարդ դոլար։
Ջոն Կոլիսոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | Հարվարդի համալսարան (2010)[1] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Denis Collison?[2] |
Կայք | johncollison.ie |
John Collison Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
2007 թվականին Ջոնն ավագ եղբոր՝ Պատրիկ Կոլիսոնի հետ հիմնադրել է «Shuppa» ընկերությունը։ Ավելի ուշ այն միավորվել է «Auctomatic»-ի հետ, որն իր հերթին հիմնել է «Y Combinator» վենչուրային հիմնադրամը[3], և եղբայրները տեղափոխվել են Սիլիկոնային հովիտ։
«Auctomatic»-ը ծրագրային ընկերություն էր, որը գործիքներ էր պատրաստում eBay հարթակի համար[4]։ Այն ձեռք է բերվել 5 միլիոն դոլարով 2008 թվականի մարտին, երբ Ջոնն ընդամենը 17 տարեկան էր։
2009 թվականին Ջոնը, վերադառնալով Իռլանդիա, ավարտել է քոլեջը, իսկ նույն տարվա սեպտեմբերին՝ ընդունվել Հարվարդի համալսարան[5]։ Ջոնը զբաղվում է ինքնաթիռներ վարելով[6] և դաշնամուր է նվագում[5]։
2010 թվականին եղբոր հետ բացել է «Stripe» ընկերությունը՝ Փիթեր Թիլի, Իլոն Մասկի, Մաքս Լևչինի և «Sequoia Capital»-ի աջակցությամբ[7]։
2016 թվականի նոյեմբերին Կոլիսոն եղբայրները՝ յուրաքանչյուրը 1,1 միլիարդ դոլար կարողությամբ, դարձել են աշխարհում ամենաերիտասարդ դոլարային միլիարդատերերը նրանց թվում, ովքեր ինքնուրույն են ստացել իրենց կապիտալը[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Frequently Asked Questions» (անգլերեն). www.ycombinator.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Auctomatic launches better tools for eBay powersellers». VentureBeat. 2007 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 5,0 5,1 «Harvard next on menu for knowledge-hungry dot.com high flyer». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «http://www.bizjournals.com/sanjose/news/2011/11/28/40-under-40-john-collison.html?page=all». www.bizjournals.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Michael Arrington. «Stealth Payment Startup Stripe Backed By PayPal Founders» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ Mac, Ryan. «Stripe Investment Makes Cofounder The World's Youngest Self-Made Billionaire». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կոլիսոն» հոդվածին։ |