Ջոն Լոուն

ամերիկացի դերասան

Ջոն (Ջոննի) Լոուն (անգլ.՝ John «Johnny» Lone, չինարեն՝ 尊龍, հոկտեմբերի 13, 1952(1952-10-13), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1]), չինական ծագմամբ ամերիկացի դերասան։

Ջոն Լոուն
անգլ.՝ John «Johnny» Lone
Ծնվել էհոկտեմբերի 13, 1952(1952-10-13) (71 տարեկան)
ԾննդավայրՀոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1]
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Լոունը ծնվել է Հոնկոնգում, դաստիարակվել է մանկատանը, ավելի ուշ նրան որդեգրել է Շանհայի մի բնակչուհի։ Նա պարապում էր Պեկինի օպերայում, որտեղ տասնամյա տղային կոչեցին Ջոննի։ Ավելի ուշ նա իր համար ընտրեց արտիստական կեղծանուն Ջոննի Լոուն, անգլերեն «alone»-ից (միայնակ, որբ), որը նաև նման էր նրա չինական ազգանվանը։

Ստանալով միջոցներ մի ամերիկյան ընտանիքից` նա լքեց Պեկինի օպերան և տեղափոխվեց Լոս Անջելես։ Այստեղ նա շարունակեց ստանալ դերասանական կրթությունը Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում (Փասադենա), իսկ հետո տեղափոխվեց Նյու Յորք։

Որոշ ժամանակ նա գործազուրկ էր, հետո նրան նկատեց դերասան Մակոն, և հրավիրեց խաղալու մի դեր «F.O.B», պիեսում, որի համար նա ստացավպարգև «Օբի»։ Այդտեղ նրան գտավ մի գործակալ, որը բացահայտել էր արդեն այնպիսի աստղերի ինչպիսիք էին Ջոան Չան, Բայ Լին Լյուսի Լյու և Կեն Լյուն։

Առաջին գլխավոր դերը կինեմատոգրաֆում Լոունը խաղացել է «Սառցե մարդ» ֆիլմում։ Հանրությանը նա հայտնի է կայսերի դերով «Վերջին Կայսերը» ֆիլմում (1987) և մաֆիոզի դերում «Վիշապի տարին» ֆիլմում (1985)։ Այդ ամենից հետո նա խաղաց օպերային երգչի դեր «Մ. Բաթթերֆլայ» ֆիլմում։

Չնայելով ունեցած հաջողությանը Հոլիվուդում, նա որոշեց շարունակել իր կարիերան ասիական կինոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135562643 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լոուն» հոդվածին։