Ջոն Բոյեգա (անգլ.՝ John Adedayo Bamidele Adegboyega. մարտի 17, 1992(1992-03-17)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նիգերիական ծագումով բրիտանացի դերասան և պրոդյուսեր։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Աստղային պատերազմներ» սագայի եռանկար սիքվելը կազմող «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» (2015), «Աստղային պատերազմներ. վերջին ջեդին» (2017) և «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» (2019) ֆիլմերում Ֆիննի դերի տպավորիչ կատարոման շնորհիվ։ Նրա հիշարժան աշխատանքներից է նաև «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ 2» (2018) ֆանտաստիկ կինոնկարի գլխավոր հերոսի՝ Ջեյք Պենտեկոստի կերպարի մարմնավորումը։

Ջոն Բոյեգա
անգլ.՝ John Boyega
Ծնվել էմարտի 17, 1992(1992-03-17)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳրինվիչի համալսարան, Identity School of Acting?, Westminster City School? և South Thames College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Նիգերիա[3]
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջոն Բոյեգան ծնվել է 1992 թվականի մարտի 17-ին Լոնդոնի Փեքհեմ շրջանում։ Ավարտել է Վեստմինիստերի քաղաքային դպրոցը և Հարավային Թեմզայի քոլեջը։ Որպես դերասան՝ աշխատել է նախ՝ Փեքհեմի թատրոնում, այնուհետև՝ Ազգային թատրոնում, ընդ որում՝ 2010 թվականին հանդես է եկել նաև Օթելլոյի դերի կատարմամբ[4]։

Հեռուստատեսային բեմադրություններում սկսել է խաղալ 2011 թվականից։ 2012 թվականին արժանացել է «Black Reel Awards» մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Օտարներ են հայտնվել շրջանում» ֆիլմում դերասանական տպավորիչ աշխատանքով աչքի ընկնելու համար[5][6]։ 2015 թվականին ստեղծագործական մի նոր նվաճում է համարվել գրոհային Ֆիննի կերպարի բոյեգայական մարմնավորումը «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարում[7][8][9][10][11], որի շարունակությունը՝ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդին» ֆիլմը, դարձյալ նրա մասնակցությամբ, նկարահանվել է երկու տարի անց և հենց 2017 թվականին էլ էկրան է բարձրացել։

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Տարին Պարգևը Անվանակարգը Կատարապ դերը Արդյունքը
2011 Բրիտանական անկախ կինոյի մրցանակ Ամենախոստումնալից առաջնելույթ Օտարներ են հայտնվել շրջանում Առաջադրված

[12]

2012 Black Reel Awards Լավագույն դերասան Հաղթանակ[5]
Լավագույն ճեղքում Առաջադրված

[5]

«Կայսրություն» Տղամարդկային լավագույն առաջնելույթ Առաջադրված

[13]

Evening Standard British Film Awards Լավագույն առաջնելույթ Առաջադրված

[14]

Կինոքննադատների լոնդոնյան շրջանակի մրցանակ Տարվա լավագույն բրիտանացի երիտասարդ դերասան Առաջադրված

[15]

2015 Golden Schmoes Awards Տարվա լավագույն դերակատար «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» Առաջադրված
2016 BAFTA Բարձրացող աստղ Հաղթանակ[16]
«Սատուրն» մրցանակ Լավագույն դերասան Առաջադրված
«Կայսրություն» («Իմպերիա») մրցանակ Տղամարդկային լավագույն առաջնելույթ Հաղթանակ[17]
Առցանց կինոյի և հեռուստատեսության ընկերակցության մրցանակ (Online Film & Television Association Award) Տղամարդկային լավագույն ճեղքում Առաջադրված
MTV Movie Awards Տարվա լավագույն ճեղքում Առաջադրված

[18]

Լավագույն էքշն դեր Առաջադրված

[18]

Screen Nation Awards Տղամարդու դերի լավագույն կատարում Հաղթանակ
Kids’ Choice Awards Սիրված դերասան Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. The HeyUGuys Interview: John Boyega – “Black people can be in superhero suits too” — 2013.
  4. «JOHN BOYEGA: BRITISH-NIGERIAN ACTOR IN KEY ROLE IN «STAR WARS EPISODE VII»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Past Winners». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  6. Keeping It Real With Aliens in the ’Hood
  7. «'Star Wars Episode VII': Actors Battle for Lead Role». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  8. «Get to know 'Star Wars' star John Boyega». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  9. «'Star Wars Episode VII' actor John Boyega takes aim at 'black Stormtrooper' racism». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  10. «Meet John Boyega: The Young Actor Just Cast In 'Star Wars: Episode VII'». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  11. «John Boyega, the Hero of 'Star Wars: Episode VII,' Has the Force». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  12. «Nominations for Most Promising Newcomer». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  13. «Jameson Empire Award Nominations 2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  14. «Evening Standard Film Awards — Most Promising Newcomers». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  15. «32nd London Critics' Circle Film Awards nominations announced». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  16. «EE Rising Star Award in 2016». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  17. «Star Wars and Mad Max win big at the 2016 Jameson Empire Awards». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  18. 18,0 18,1 «Here Are Your 2016 MTV Movie Awards Nominees». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բոյեգա» հոդվածին։