Ջոնի Լոգան (անգլ.՝ Johnny Logan, իսկական անունը՝ Շոն Պա́տրիկ Մայքլ Շերարդ Օ’Հեգան, անգլ.՝ Seán Patrick Michael Sherrard O’Hagan, մայիսի 13, 1954(1954-05-13)[1][2], City of Frankston), իռլանդացի երգիչ և կոմպոզիտոր, Եվրատեսիլ երգի մրցույթի միակ կրկնակի հաղթողը որպես երգիչ՝ 1980 և 1987 թվականներին[3]։

Ջոնի Լոգան
անգլ.՝ Johnny Logan
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1954(1954-05-13)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրCity of Frankston
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կոմպոզիտոր և երգիչ
Կայքjohnnylogan.com
 Johnny Logan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է իռլանդացի տենոր Պատրիկ Օ'Հեգանի ընտանիքում, որը բազմիցս ելույթ է ունեցել Սպիտակ տանը, ԱՄՆ-ի երեք նախագահների օրոք։ Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Իռլանդիա[4][5]։ 1977 թվականին նա կատարել է Ադամ և Եվա գլխավոր դերը[6]։ 1978 թվականին Ջոնի Լոգան բեմական անունով թողարկել է իր առաջին սինգլը։ 1979 թվականին նա հաղթել է ազգային երգի մրցույթում և «The Connaught Telegraph» շաբաթաթերթի ընթերցողների կողմից ճանաչվել երկրի լավագույն երգիչ։

1980 թվականին «What's Another Year» երգով ճանաչվել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող։ Երգը հետագայում զբաղեցրեց առաջին տեղը Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում։ Ջոնի Լոգանը 1987 թվականին կրկին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին և «Hold Me Now» երգով երկրորդ հաղթանակը տարել։ 1992 թվականին նրա «Why Me?» երգը Եվրատեսիլ երգի մրցույթում կատարել է Լինդա Մարտինին և զբաղեցրել առաջին տեղը[7]։ Այդ և մնացած հաջողությունների համար նա ստացել է «Պարոն Եվրատեսիլ» մականունը։

Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է ավելի քան 40 սինգլ և 19 ալբոմ։ Նա վարել է «Բի-բի-սի» հեռուստաընկերության իր սեփական հեռուստաշոուն՝ «Ջոնի Լոգանը և ընկերները»։

Ջոնի Լոգանը «Hold Me Now» երգով 50 տարվա լավագույն կատարողների վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը։

2021 թվականի հունիսին Լոգանը ֆին երգչուհի Յաննիկի հետ թողարկել է նոր սինգլ՝ «Just one look»[8]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1979 — In London (Թողարկվել է Իռլանդիայում)
  • 1980 — Same (Թողարկվել է Իռլանդիայում)
  • 1980 — What’s Another Year (Թողարկվել է Իռլանդիայում)
  • 1980 — The Johnny Logan Album (Թողարկվել է Իռլանդիայում)
  • 1980 — Johnny Logan (Թողարկվել է Մեծ Բրիտանիայում)
  • 1985 — Straight from the Heart (Թողարկվել է Հոլանդիայում)
  • 1987 — Hold Me Now (Թողարկվել է Հոլանդիայում)
  • 1989 — Mention My Name (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1989 — What’s Another Year (Թողարկվել է Հոլանդիայում)
  • 1990 — What’s Another Year – Erfolge (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1990 — Love Songs (Թողարկվել է Իռլանդիայում)
  • 1992 — Endless Emotion (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1994 — Living for Loving (Մեծ Բրիտանիայում)
  • 1996 — I’m No Hero (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1996 — Reach Out (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1997 — Living for Loving (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1997 — Reach Out (New Version) (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1998 — What’s Another Year (Թողարկվել է Գերմանիայում)
  • 1999 — Love Is All (Թողարկվել է Գերմանիայում)
  • 2001 — Reach for Me (Թողարկվել է Գերմանիայում և Դանիայում)
  • 2001 — Save this Christmas for Me (Թողարկվել է Դանիայում)
  • 2003 — We All Need Love (Թողարկվել է Դանիայում)
  • 2004 — We All Need Love (Թողարկվել է Գերմանիայում)
  • 2005 — The Best of Johnny Logan (издан в der EU)
  • 2007 — Johnny Logan & Friends: The Irish Connection (Թողարկվել է Դանիայում)
  • 2008 — Irishman in America (Թողարկվել է Դանիայում)
  • 2010 — Nature of Love (Թողարկվել է Գերմանիայում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Johnny Logan». web.archive.org. 2002 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. Barrett, Peter (2015 թ․ մայիսի 21). «Australia-born singer-songwriter Johnny Logan won Eurovision Song Contest in 1980, 1987 and 1992». The Sydney Morning Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  5. «O'Hagan, Patrick, 1924-1993». National Library of New Zealand. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  6. «Johnny Logan profile». Irish-showbands.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Year page | Eurovision Song Contest - Belgrade 2008». web.archive.org. 2008 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. Johnny Logan

Արտաքին հղումներ խմբագրել