Ջոնի Ակոստա

Կոստա Ռիկայի ֆուտբոլիստ

Ջոնի Ակոստա Զամորա (իսպ.՝ Johnny Acosta Zamora, հուլիսի 21, 1983(1983-07-21)[2][3][4][…], Կեսադա, Ալախուելա, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, «Էրեդիանո» ակումբի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականի պաշտպան[5]։

Ջոնի Ակոստա
Johnny Acosta Zamora
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնի Ակոստա Զամորա
Քաղաքացիությունը  Կոստա Ռիկա
Մականուն La Volpe[1]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1983(1983-07-21)[2][3][4][…] (40 տարեկան)
Ծննդավայր Կեսադա, Ալախուելա, Կոստա Ռիկա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կոստա Ռիկա Էրեդիանո
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2010 Կոստա Ռիկա «Սանտոս դե Գուապիլես» 77 (0)
2010-2016 Կոստա Ռիկա «Ալախուելենսե» 182 (10)
2013 Մեքսիկա «Դորադոս դե Սինոլա» 10 (2)
2016-այժմ Կոստա Ռիկա «Էրեդիանո» 10 (1)
Ազգային հավաքական
2011-այժմ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 53 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի տվյալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի հունվարի 15-ի տվյալներով

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մեծահասակների մակարդակում իր դեբյուտը կատարել է 2006 թվականին՝ հանդես գալով «Սանտոս դե Գուապիլես» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 53 խաղերի։

Այս թիմի կազմում հանդես գալով լավ ելույթներով՝ իր խաղով գրավել է «Ալախուելենսե» ակումբի մարզչական կազմի ներկայացուցիչների ուշադրությունը․ 2010 թվականի ամռանը նա միացել է այդ ակումբին։

2013 թվականի մրցաշրջանի մի մասը նա վարձավճարով հանդես է եկել «Դորադոս դե Սինոլա» ակումբում, ապա վերադարձել «Ալախուելենսե»։

2016 թվականի օգոստոսի վերջին խաղացողի և ակումբի միջև կնքված պայմանագիրը խզվել է․ ըստ «Ալախուելենսե» ակումբի ներկայացուցիչների՝ դա տեղի է ունեցել կողմերի փոխադարձ համաձայնությամբ[6]։ Սակայն Ակոստան հայտնել է, թե դա տեղի է ունեցել միակողմանիորեն[7]։

Մի քանի օր անց Ակոստան պայմանագիր է կնքել «Էրեդիանո» ակումբի հետ[8]։

Ելույթները հավաքականում խմբագրել

2011 թվականին նա պաշտոնական ելույթներով հանդես է եկել Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կազմում։ Երկրի հիմնական հավաքականի կազմում նա անցկացրել է 26 խաղ և խփել 1 գոլ։

Հավաքականի կազմում նա մասնակցել է 2011 թվականին կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը[9] Արգենտինայում և ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը ԱՄՆ-ում[10]։

2014 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։

2016 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում նա առանց փոխարինվելու մասնակցել է խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին։

Գոլերը հավաքականի կազմում

N. Ամսաթիվ Վայր Հակառակորդ Գոլ Հաշիվ Մրցություն
1. 6 սեպտեմբերի, 2013 Հանրապետական մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա   ԱՄՆ 1–0 3–1 ԱԱ-2014 (խմբային)
2. 26 մարտի 2016 Ինդեպենդենս Պարկ, Կինգստոն, Ճամայկա   Ճամայկա 1–1 1–1 ԱԱ-2014 (խմբային)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://wvw.aldia.cr/ad_ee/2011/octubre/20/deportes2942741.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Profile». Soccerway. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  6. Steven Oviedo (23 de agosto de 2016). «Johnny Acosta queda fuera de Alajuelense» (իսպաներեն). La Nación. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  7. Steven Oviedo (26 de agosto de 2016). «Johnny Acosta asegura que fue despedido de Alajuelense» (իսպաներեն). La Nación. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  8. David Castillo Robinson (28 de agosto de 2016). «Oficial: Johnny Acosta es nuevo jugador del Herediano» (իսպաներեն). La Nación. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  9. Copa América 2011 - RSSSF
  10. CONCACAF Championship, Gold Cup 2011 - Full Details - RSSSF

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնի Ակոստա» հոդվածին։