Ջոզեֆ Ռաքեր
Ջոզեֆ Թերելլ Ռաքեր (անգլ.՝ Joseph Terrell Rucker, հունվարի 1, 1887, Ատլանտա - հոկտեմբերի 21, 1957, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր, որը Օսկարի 3-րդ մրցանակաբաշխության ժամանակ Վիլլարդ Վան դեր Վիրի հետ արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի («Օսկար») մրցանակին «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Բյորդի հետ Հարավային բևեռում»[1][2]։ Ֆիլմը պատմում է դեպի Հարավային բևեռ ծովակալ Ռիչարդ Բյորդի կատարած ճանապարհորդության մասին։ 40 տարի որպես օպերատոր աշխատել է Paramount News-ի և NBC-ի լուրերի բաժնում[3]։
Ջոզեֆ Ռաքեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 1, 1887 |
Ծննդավայր՝ | Ատլանտա |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 21, 1957 (70 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0748530 |
Անտարկտիդայի Հայնես լեռնաշղթայի լեռնաճյուղերից մեկը Անտարկտիդայի անունների խորհրդակցական կոմիտեի կողմից անվանակոչվել է Ռաքերի անունով (Ռաքերի սանդղավանդ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The 3rd Academy Awards (1930) Nominees and Winners». Oscars.org (Academy of Motion Picture Arts and Sciences). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ http://www.allmovie.com/artist/joseph-rucker-p312636
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)