Ջոզեֆ Ֆրենսիս Լեմբ (դեկտեմբերի 6, 1887(1887-12-06)[1], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1960(1960-09-03)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի ամերիկացի, XX դարի ԱՄՆ կոմպոզիտոր ռեգթայմի ժանրում։ Ի ծնե իռլանդացի, «Մեծ եռյակի» դասական ռեգթայմի կոմպոզիտորներից միակ ոչ աֆրոամերիկացին, որի մեջ բացի իրենիցմտել են Սքոթ Ջոպլինը և Ջեյմս Սքոթը։ Նրա գրած ժամանակաշրջանը բազմազան է. սկսած սովորական ստանդարտ շարժառիթներից մինչև բարդը։ Ըստ երևույթին, երաժշտության մեջ երկար երաժշտական արտահայտությունների գործածության վրա ազդել են դասական գործերը, սակայն դաշնամուրի համար Ջոպլինի տևական ժամանակների ուսումնասիրությունն ակնհայտորեն ազդել է ստեղծագործությունների կառուցվածքի վրա։ 1950-ականներին նա իր հետագա ստեղծագործություններում հասել է ռեգթայմի տեխնիկայի կատարելության։ Նա եղել է ոչ միայն լավ ռեգթայմ կոմպոզիտոր, այլ շարունակել է կատարել ստեղծագործություններ. նրա բավականին լավ տեխնիկան վկայում է նրա տանը արված առնվազն երկու առանձին ձայնագրությունների մասին։

Ջոզեֆ Լեմբ
անգլ.՝ Joseph Lamb
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1887(1887-12-06)[1]
ԾննդավայրՄոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 3, 1960(1960-09-03)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
 Joseph Lamb Վիքիպահեստում
«Sensation», Լեմբի առաջին հրատարակած ռեգթայմը՝ Ջոն Սթարք
«The Top Liner Rag», 1916 թվական

Կյանք և կարիերա խմբագրել

Լեմբը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Մոնթքլեր քաղաքում։ Չորս երեխաներից կրտսերն է։ Նա ինքն է սովորել դաշնամուր նվագել և շատ է հետաքրքրվել Սքոթ Ջոպլինի վաղ շրջանի ժամանակներով։ 1904 թվականին նա դուրս է եկել Սենտ Ջերոմոնի քոլեջից՝ չրերի արտադրության ընկերությունում աշխատելու համար։ 1907 թվականին, երբ Լեմբը գնում է իր կուռքերի՝ Ջոպլինի և Ջեյմս Սքոթի վերջին նոտաները Նյու Յորքի Ջոն Սթարքի և նրա որդու խանութից, նա պատահաբար հանդիպել է Ջոպլինին։ Ջոպլինին դուր ե եկել Լեմբի գրածը և այն առաջարկել է ռեգթայմի դասական հրատարակիչ Ջոն Սթարքին։ Հաջորդ տասնամյակում Սթարքը հրատարակել է Լեմբի գրվածքները՝ սկսած Sensation ragtime–ից։

Լեմբի տասներկու տաղավարները, որոնք Սթարքը հրատարակել է 1908-1919 թվականներին, կարելի է բաժանել երկու խմբի.

ա) «Ծանրերը», գրված Ջոպլինի հնության ժամանակների ոգով՝ օգտագործելով գրանցումների լայն տեսականի.

  • «Էֆիոպիա» (1909 թվական)
  • «Էկսելսիոր» (1909 թվական)
  • «Ամերիկյան գեղեցկուհի» (1913 թվական)
  • «Սոխակ» (1915 թվական)
  • «Թոփ-Լայներ» (1916 թվական)

բ) «Թեթև» ռեյգթայմներ կեկուոկ ոճով

  • «Շամպայն» (1910 թվական)
  • «Կլեոպատրա» (1915 թվական)
  • «Հյուսիսային եղջերու. Ռեգթայմ երկքայլ» (1915 թվական)
  • «Բոհեմիա» (1919 թվական)
  • «Բավարարումը» (1915 թվական) և «Պատրիսիան» (1916 թվական) ունեն ինչպես «ծանր», այնպես էլ «թեթև» հատկանիշներ։

1911 թվականին Լեմբը ամուսնացել է Հենրիետա Շուլցի հետ և տեղափոխվել Նյու Յորք՝ Բրուքլին։ Որպես գործիքավորող աշխատել է «Ջ .Ֆրեդ Հելֆը» երաժշտական ընկերությունում, իսկ ավելի ուշ՝ սկսած 1914 թվականի ապրիլից, որպես հաշվապահ «Լ. F. Dommerich & Co»-ում։

Հենրիետան մահացել է գրիպից 1920 թվականին, այն նույն ժամանակ, երբ հանրային հետաքրքրությունները ռեգթայմից անցան ջազի։ Լեմբը դադարել է հրատարակել իր երաժշտությունը, այնուհետև նվագել և գրել միայն որպես հոբբի։ 1919 թվականին լույս է տեսել նրա վերջին հրատարակությունը՝ ռեգթայմ «Բոհեմիա», որից հետո նա դադարել է տպագրել։

1950-ականներին ռեգթայմի նկատմամբ հետաքրքրության վերածնունդով, Լեմբը սկսել է պատմել երաժշտության պատմաբանների հետ կապված իր հիշողությունները Ջոպլինի և ռեգթայմի մյուս վաղ գրողների մասին (շատերը զարմացան, երբ տեսան, որ նա ոչ միայն կենդանի է, այլև սպիտակամորթ)։ Նա նաև ստեղծել է մի քանի նոր ռեգթայմեր՝ հիմնվելով նախկինում չհրապարակված իր հին ստեղծագործությունների վրա, և կատարել մի քանի ձայնագրություն։ Մահից մեկ տարի առաջ՝ 1960 թվականին, թողարկվեց նրա ձայնագրման ալբոմը[2]։

Լեմբը մահացել է Բրուքլինում՝ սրտի կաթվածից, 72 տարեկան հասակում։

Նրա կենդանության օրոք չհրատարակված գործեր խմբագրել

Ընտրված ցանկ.

  • «Alabama Rag»
  • «Alaskan Rag»
  • «Arctic Sunset»
  • «Bee Hive»
  • «Bird-Brain Rag»
  • «Blue Grass Rag»
  • «Chasin' the Chippies»
  • «Chime In»
  • «Cinders»
  • «Cottontail Rag»
  • «Crimson Ramblers»
  • «Firefly Rag»[3]
  • «Good and Plenty Rag»
  • «Greased Lightning»
  • «Hot Cinders»
  • «Jersey Rag»
  • «Joe Lamb’s Old Rag»
  • «The Old Home Rag»
  • «Ragged Rapids Rag»
  • «Ragtime Bobolink»
  • «Ragtime Special»
  • «Rapid Transit Rag»
  • «Shootin' the Works»
  • «Thoroughbred Rag»
  • «Toad Stool Rag»
  • «Walper House Rag»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Smithsonian Folkways - Not found». Smithsonian Folkways Recordings.(չաշխատող հղում)
  3. «Catalog of Copyright Entries: Third series». 1961 թ․ սեպտեմբերի 19 – via Google Books.

Գրականություն

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Լեմբ» հոդվածին։