Ջոզեֆֆո Գվամի (Ջոզեֆֆո Ջուզեպե Գվամի կամ Ջոզեֆֆո դա Լուկա, հունվարի 27, 1542[1], Լուկա, Տոսկանա, Իտալիա[1] - 1611[2][3][1], Լուկա, Տոսկանա, Իտալիա[1]), իտալացի կոմպոզիտոր, երգեհոնահար, ջութակահար, ուշ Վերածննդի Վենետիկյան դպրոցի երգիչ։

Ջոզեֆֆո Գվամի
Ծնվել էհունվարի 27, 1542[1]
Լուկա, Տոսկանա, Իտալիա[1]
Երկիր Republic of Lucca
Մահացել է1611[2][3][1]
Լուկա, Տոսկանա, Իտալիա[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգեհոնահար
Գործիքներջութակ և երգեհոն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լուկա քաղաքում, եղել է Ֆրանչեսկո Գվամիի եղբայրը (ծնվել է 1534 թվականին)։ Նրա վաղ կյանքի մասին քիչ բան է հայտնի, ըստ դրանց Ջոզեֆֆո դա Լուկան ընդունվել է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճար՝ Իտալիայի ամենահեղինակավոր երաժշտական հաստատություններից մեկը, 1561 թվականին այնտեղ սովորել է Ադրիան Վիլարտի և Անիբալ Պադովանոյի մոտ և հանդես է եկել որպես երգիչ։ 1568 թվականին նա լքել է Վենետիկն ու գնացել Բավարիա՝ որպես Բավարիայի Ալբրեխտի արքունիքում առաջին երգեհոնահար, որտեղ գտնվում էր նաև նիդերլանդական դպրոցի հայտնի կոմպոզիտոր Օրլանդե դե Լասոն։ 1570-ական թվականների սկզբին նա ժամանակավորապես վերադարձել է Իտալիա և մեկ անգամ նվագակցել է Լասոյին։ 1579 թվականին նա Լուկայում հանդես է եկել որպես երգեհոնահար և այնտեղ մնաց մինչև 1582 թվականը կամ ավելի երկար։ 1585 թվականին Ջենովայում աշխատել է մաեստրո դի կապելա։ Նրա մասին ճշգրիտ մանրամասները չեն եղել մինչև Սուրբ Մարկոս գնալը, բայց հաստատ է, որ նա այս տարիներին ստեղծագործել և համբավ է ձեռք բերել որպես երգեհոնահար։

1588 թվականին զբաղեցրել է Սուրբ Մարկոսի առաջին երգեհոնահարի պաշտոնը (կային երկու երգեհոնահարներ, որոնք սովորաբար աշխատում էին նաև որպես կոմպոզիտորներ, մաեստրո դի կապելլայի ղեկավարությամբ, որն այդ ժամանակ Ջոզեֆֆո Ցառլինոն էր)։ Երբ Ցառլինոն մահացել է, Գվամին վերադարձել է Լուկա։ Լուկայի տաճարներից մեկում նա աշխատել է որպես երգեհոնահար, որտեղ էլ մնացել է մինչև իր մահը։

Գործեր և ազդեցություն խմբագրել

Գվամիի հոգևոր երաժշտական ոճի վրա հիմնական ազդեցություն են թողել Սուրբ Մարկոսի նրա ուսուցիչը և Ցիպրիանո դե Ռորը, իսկ ավելի ուշ՝ Լասուսը։ Իրապես այդ երկու կոմպոզիտորները կարող էին ընկերներ լինել, քանի որ նրանք միասին ծառայել են Մյունխենում և ակնհայտորեն միասին են ճանապարհորդել։ Իր աշխարհիկ երաժշտության մեջ նա առավել առաջադեմ էր՝ օգտագործելով անսովոր քանակությամբ քրոմատիզմ և մոդուլացում զսպված տոայնությամբ՝ անկասկած ենթարկվելով Նիկոլա Վիչենտինոյի ազդեցությանը։

Գվամին գրել է նաև բազմաթիվ գործիքային կանզոնաներ, ամենայն հավանականությամբ նա գրել է երգեհոնային երաժշտություն, որը կորել է (մնացել է միայն մեկ հատված Ջիրոլամո Դիրուտայի հավաքածուում)։ Կանզոնաները վենետիկյան արդի ոճով են, հակաֆոնալ և զարդարուն, տարբեր դրվագներում օգտագործվել են խիստ տարբեր թեմատիկ նյութեր։

Գվամին դերը կարևոր է եղել նաև որպես ուսուցիչ՝ ուսուցանելով այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսին է Ադրիանո Բանկերին, բարոկկոյի ոճին անցած եզակի դեմքերից մեկը։ Վուչենցո Գալիլեյը՝ առաջադեմ երաժշտության տեսաբան, լուտենիստ և աստղագիտության հայր, նույնպես գրել է Գվամիի երաժշտական տաղանդի և փառքի մասին։

Աղբյուրներ խմբագրել

  • The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. 1-56159-174-2
  • Gustave Reese, Music in the Renaissance. New York, W.W. Norton & Co., 1954. 0-393-09530-4
  • Eleanor Selfridge-Field, Venetian Instrumental Music, from Gabrieli to Vivaldi. New York, Dover Publications, 1994. 0-486-28151-5

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 CONOR.Sl
  3. 3,0 3,1 3,2 Classical Archives — 1994.