Ջոել Բեհլոկ

դերասանուհի

Ջոել Բեհլոկ կամ Ժոել Բեհլոկ (արաբերեն։ جويل بحلق), լիբանանցի գեղեցկության թագուհի, հաղթել է "Միսս Լիբանան 1997" գեղեցկության մրցույթը։

Ջոել Բեհլոկ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1979(1979-10-27) (44 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունԼիբանանի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, նորաձևության դիզայներ, հեռուստահաղորդավարուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
 Joelle Behlok Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Բեհլոկը սովորել է Լիբանանի պետական համալսարանում։

 
Ջոել Բեհլոկի Արքայադուստր Շիմա կանացի գլխավոր դերով՝ "The Last Cavalier"  դրամատիկական սերիալում:

Միսս Լիբանան ընտրվելուց հետո նա սկսել է իր կարիերան ոսկերչական իրերի և ոսկյա զարդերի գովազդային հոլովակներում նկարահանումով, ապա 2002 թվականին նա "The Last Cavalier" դրամատիկական սերիալում ստացել է գլխավոր դեր[1]։ Ավելի ուշ, նա եղել է նորաձևության ծրագրի հաղորդավարուհի, որը կոչվել է հենց իր պատվին՝ "Նորաձևությունը Ջոելի հետ": Ի վերջո նա ինքնուրույն սկսել է աշխատել որպես նորաձևության դիզայներ[2]։

Անձնական կյանքը խմբագրել

Ջոելը ամուսնացած է Ադել Նադերիի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել