Ջի Չան Ուկ (հանգըլ՝ 지창욱, հուլիսի 5, 1987(1987-07-05), Անյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հանրաճանաչություն է ձեռք բերել «Ժպտա կրկին» դորամայում Դոնգ Հեի դերով[1], որին հաջորդել են «Ռազմիկ Բեկը» (2011), «Կայսրուհի Կին» (2013-2014) և Հիլեր (2014-2015) դորամաները։

Ջի Չանգ Ուկ
կորեերեն՝ 지창욱
Հասակը182 սմ
Ծնվել էհուլիսի 5, 1987(1987-07-05) (36 տարեկան)
ԾննդավայրԱնյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա
ԿրթությունԴանկուկի համալսարան
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2006 ― ներկա
IMDbID 3865611
ԿինոՊոիսկID 2786195
springcompany.co.kr/bbs/board.php?bo_table=artist&wr_id=2
jichangwook.jp
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կարիերա խմբագրել

Ջի Չան Ուկն իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ 2009 թվականին նկարահանվել է «Sons of Sol Pharmacy House» ընտանեկան դորամայում, որտեղ խաղացել է Սոնգ Մի Փունգի դերը, ով «մայրիկի տղա» է և հայր 20 տարեկանում։ Այս հեռուստասերիալում նա խնամում է իր լավագույն ընկերոջ երեխային[2][3]։

Դորաման ստացել է 40% վարկանիշ և դրանով իսկ հանրաճանաչություն բերել դերասանին։ Մեկ տարի անց Չան Ուկը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ժպիտ» դորամայի 159-րդ դրվագում։ Հեռուստասերիալը 15 շաբաթվա ընթացքում պահել է իր բարձր վարկանիշը։ 2011 թվականին Ուկը նկարահանվել է «Ռազմիկ Բեկ Տոն Սուն» պատմական դորամայում[4][5]։ Այս հեռուստասերիալը պատմում է Տոն Սուի՝ 18-րդ դարի Չոնջո Չոսոնի թիկնազորի մասին, ով պաշտպանում է թագավորին սպանությունից։ Այս դորաման ևս ունեցավ բարձր վարկանիշ[6][7]։

Նույն թվականին Ջին ստացել է գլխավոր դեր «Ամուրու բուսական խանութը» դորամայում[8]։ Հեռուստասերիալը հիմնված է երիտասարդ Լի Յան Սոկի իրական կյանքի հիման վրա։ Նա առևտրով սկսել է զբաղվել 1998 թվականին և այժմ ունի ավելի քան 33 խանութ։

Իր առաջին բացասական դերը Չան Ուկը խաղացել է «5 մատներ» դորամայում՝ դաշնակահար Յու Ին Նայի դերով, ով նախանձում է իր ավագ եղբոր տաղանդին և մրցակցում նրա հետ բոլոր և՛ բիզնեսում, և՛ սիրային գործերում[9][10][11]։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, «Կայսրուհի Կի» դորաման է, որտեղ խաղացել է 5 գլխավոր դերերից մեկը՝ հոգով թույլ Տոգոն-Տեմուր անունով մոնղոլ կայսր, ով սիրահարվում է Կորյոյի հարճին և շուտով ամուսնանում է նրա հետ[12][13][14][15]։

2014 թվականին սկսել է նկարահանվել Հիլեր մարտական ֆիլմում, որտեղ խաղացել է Սո Ջունգ Հուի դերը։ Մարտական հմտությունները նրան դարձնում է լավագույն գործակալը, ով կարող է կատարել ցանկացած առաջադրանք։ Նրա վերջնական նպատակը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզին գնելն ու այնտեղ միայնակ ապրելն է։ Սակայն Յոնգ Շինի հետ հանդիպումից հետո նրա կյանքը սկսում է փոխվել։ Նա սկսում է հետաքրքրություն տածել դեպի արտաքին աշխարհը և ի վերջո զգալ այն զգացմունքը, որը մարդիկ սեր են կոչում։ Բայց բացահայտվում են նախկինում կատարված սպանության իրական մանրամասնությունները, և այդ սերը դառնում է վտանգավոր[16][17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Հեռուստաընկերություն
2008 Դու գողացար իմ սիրտը Լի Ֆիլիպ KBS2
2009 Իմ երեխաները նույնպես հրաշալի են Սոնգ Մին Փյոնգ KBS2
2009-2010 Հերոս Փակ Ջուն Հյոնգ
2010-2011 Ժպտա կրկին Կառլ Լեյքեր / Դոնգ Հե KBS1
2011 Ռազմիկ Բեկ Սոնգ Սուն Բեկ Դոնգ Սու  
2011-2012 Ամուրու բուսական խանութը Հան Տե Յանգ Channel A
2012 5 մատներ Յու Ին Հա  
2013-2014 Կայսրուհի Կին Տոգոն Տեմուր
2014 Թաքնված սեր Հրեշտակ պաշտպան No. 2013 Dramacube
2014-2015 Հիլեր Սո Ջունգ Հու / Փակ Բոնգ Սուc / Հիլեր KBS2
2016 K2/The K2 Կիմ Ջի Հա tvN

Ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր
2006 Օրեր...
2008 Քնած գեղեցկուհին Ջին Սո
2010 Մահվան զանգ 2․ Արյունոտ ճամբար Սու Իլ
2015 Երկու ոստիկան

Տարբեր շոուներ խմբագրել

Տարի Վերնագիր Հեռուստաընկերություն Նշումներ
2014 Վազող մարդը   Հյուր, 211-212 դրվագներ

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Երգի անուն Արտիստ
2007 "Are You Ready" Lena Park և Dynamic Duo
2009 "We Broke Up Today" Younha
2010 "I Have to Let You Go" Young Gun
2011 "Cry Cry" T-ara
2012 "Lovey-Dovey"[18][19]
"I Need You" K.Will
2013 "That's My Fault" Speed
"It's Over"
"Runaway" Kara

Սկավառակագրություն խմբագրել

Տարի Վերնագիր
2011 "Meet Again"
"Oh Sing Sing Men"
(Լի Կվանգ Սուի, Կիմ Յունգ Կվանգի, Շին Վոն Հոյի, Սունգ Ջեի և Ջի Հյուկի հետ)
"Your Warmth"
2012 "Fill Up"
2014 "To the Butterfly"
2015 "I Will Protect You"

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ներկայացված գործ Արդյունք
2011 Կորական դրամայի 4-րդ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Ժպտա կրկին Առաջադրված
SBS դրամայի մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ Հաղթանակ
SBS դրամայի մրցանակաբաշխություն Նոր աստղ մրցանակ Զինվոր Բեկ Դոնգ Սուն Հաղթանակ
2012 SBS դրամայի մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ 5 մատներ Առաջադրված
2013 The Musical 7-րդ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Օրեր․․․ Հաղթանակ
MBC դրամայի մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ Կայսրուհի Կին Հաղթանակ
2014 Սեուլի միջազգային դրամայի 9-րդ մրցանակաբաշխություն Կորեացի լավագույն դերասան Առաջադրված
Կորական դրամայի 7-րդ մրցանակաբաշխություն Գերազանցության թոփ մրցանակ, դերասան Առաջադրված
APAN Star 3-րդ մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ Առաջադրված
KBS դրամայի մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ Հիլեր Առաջադրված
Ճանաչելիության մրցանակ, դերասան Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ, Փակ Մին Յունգի հետ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yoon, Seo-hyun (2011 թ․ սեպտեմբերի 24). «Trace the steps of your favorite drama stars». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  2. «Ji Chang-wook's profile». Glorious Entertainment (Korean). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Yoon, Hee-seong (2012 թ․ փետրվարի 8). «My Name Is: Ji Chang-wook». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  4. Kim, Hee-ju (2011 թ․ հունիսի 20). «On the set of SBS TV series The Warrior, Baek Dong-soo». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  5. Han, Yeo-wool (2011 թ․ սեպտեմբերի 6). «SBS series The Warrior, Baek Dong-soo extended by 6 episodes». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  6. Hong, Lucia (2011 թ․ հոկտեմբերի 12). «The Warrior Baek Dong-soo bows out atop Mon-Tues lineup for 13th win». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  7. Kim, Jessica (2012 թ․ հունվարի 2). «Han Suk-kyu reclaims glory at SBS Drama Awards». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  8. Choi, Eun-hwa (2011 թ․ դեկտեմբերի 15). «Ji Chang Wook On Always Being the Good Guy». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  9. Choi, Eun-hwa (2012 թ․ հուլիսի 4). «Five Fingers Confirms Cast with Joo Ji Hoon and T-ara's Ham Eun Jung». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  10. Hong, Lucia (2012 թ․ հուլիսի 24). «Poster of Ju Ji-hoon, T-ara Hahm Eunjung's TV series unveiled». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  11. Oh, Jean (2012 թ․ օգոստոսի 17). «T-ara's Eun-jung, first public outing». The Korea Herald. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  12. Lee, Hye-ji (2013 թ․ սեպտեմբերի 10). «Ji Chang-wook Cast in Ha Ji-won's New Historic Series». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10–ին-ին.
  13. Chung, Joo-won (2014 թ․ մայիսի 2). «Ji Chang-wook benchmarks Kim Soo-hyun, Lee Min-ho over Asia». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  14. Baek, Byung-yeul (2014 թ․ մայիսի 18). «Leaping toward stardom: Empress Ki actor outshines Ha Ji-won with breakthrough role». The Korea Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  15. Lee, Min-ji (2014 թ․ մայիսի 24). «Interview: Ji Chang Wook Was Shocked During His First Conversation with Ha Ji Won». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  16. «Ji Chang-wook wanted to 'shoot to fame'». K-pop Herald. 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  17. Yoon, Sarah (2015 թ․ մարտի 5). «Ji Chang-wook initially nervous of Park Min-young». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  18. Hong, Lucia (2011 թ․ նոյեմբերի 29). «T-ara to unveil teaser video for new song Lovey-Dovey». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  19. Lee, Nancy (2012 թ․ հունվարի 2). «T-ara's Lovey Dovey MV Isn't So Lovey-Dovey». enewsWorld. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջի Չանգ Ուկ» հոդվածին։