Ջիմ Լեհրեր (անգլ.՝ James Charles «Jim» Lehrer; մայիսի 19, 1934(1934-05-19)[1][2][3], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ - հունվարի 23, 2020(2020-01-23)[4][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[11]), ամերիկացի լրագրող և գրող, PBS NewsHour-ի նորությունների հաղորդավար։

Ջիմ Լեհրեր
անգլ.՝ Jim Lehrer
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1934(1934-05-19)[1][2][3]
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 23, 2020(2020-01-23)[4][3] (85 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիսուրիի համալսարան, Thomas Jefferson High School? և Victoria College?
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինKate Lehrer?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[10]
 Jim Lehrer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1934 թվականի մայիսի 19-ին՝ Կանզաս նահանգի Վիլիտա քաղաքում` ավտոբուսի կայանի դիսպետչեր Հարի Ֆրեդերիկ Լեհերի և բանկի աշխատակից Լոիս Քեթրինի ընտանիքում։

Սկզբում սովորել է Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքի դպրոցում, ավելի ուշ՝ Սան Անտոնիո քաղաքի «Thomas Jefferson High School» տեխասյան դպրոցում, որտեղ արդեն միաժամանակ մարզական մեկնաբան էր։ Ավարտել է Տեխասի «Victoria College»-ը, այնուհետև Միսսուրիի համալսարանի «Missouri School of Journalism» լրագրության դպրոցը՝ ստանալով բակալավրի աստիճան (1956 թվականին)։ Դրանից հետո ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում՝ միաժամանակ ուսումնասիրելով աշխարհը[12]։

1959 թվականին Ջիմ Լեհրերը սկսեց իր կարիերան լրագրության մեջ՝ The Dallas Morning News ծրագրում ։ Ավելի ուշ նաDallas Times-Herald-ում լրագրող էր , որտեղ նա լուսաբանեց 1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը և այլ կարևոր իրադարձություններ՝ 1968 թվականին դառնալով խմբագիր։ Նրա հեռուստատեսային կարիերան սկսվել է KERA-TV-ի դալլասյան հեռուստաալիքում`որպես գիշերային ծրագրի գործադիր տնօրեն և նորությունների խմբագիր։ Այնուհետև Լեհրերը տեղափոխվեց Վաշինգտոնի PBS հեռուստաալիքը, որտեղ նա դարձավ հասարակական կապերի համակարգող և լրագրության խորհրդատվական խորհրդի անդամ։ Այնուհետև աշխատել է Հանրային հեռարձակման կորպորացիայում, հետագայում՝ Հեռուստատեսության հանրային հարցերի ազգային կենտրոնում ( NPACT ), որտեղ նա հանդիպել է Ռոբերտ Մակնիլին։

1975 թվականի հոկտեմբերին Լեհրերը դարձավ Robert Mcneil Report-ի վաշինգտոնյան թղթակիցը Նյու Յորքի Thirteen/WNET ալիքում։ Նույն թվականի դեկտեմբերից վարում էր The MacNeil/Lehrer Report ծրագիրը, որը 1983 թվականի սեպտեմբերից սկսեց կոչվել The MacNeil/Lehrer NewsHour: Մաքնեյլի հեռանալուց հետո՝ 1995 թվականին, ծրագիրը անվանվել Է The NewsHour with Jim Lehrer, իսկ 2009 թվականին վերանվանվել է PBS NewsHour: 2008 թվականին Ջիմ Լեհրերը սրտի վիրահատության է ենթարկվել և ժամանակավորապես չի աշխատել այդ ծրագրում։ 2011 թվականի մայիսի 12-ին Լեհրերը հայտարարել էր PBS NewsHour ծրագրից ևPBS-ում այլ նախագծերով զբաղվելու մտադրության մասին ։

Լրագրության մեջ նրա աշխատանքը շահել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ, այդ թվում` Էմմի և Պեաբոդի[13]։ 1999 թվականին Լեհրերը մտավ հեռուստատեսության փառքի սրահ և արժանացավ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի։

1960 թվականից նա ամուսնացած է ամերիկացի գրող Քիթ Լեհրերի հետ, նրանք ունեն երեք դուստր և վեց թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Remembering Jim Lehrer
  5. https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/jim-lehrer
  6. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  7. https://eu.azcentral.com/story/news/local/phoenix/2017/04/18/asus-cronkite-award-honor-pair-pbs-newshour-journalists/100603362/
  8. https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
  9. https://apsanet.org/mcwilliamsrecipient
  10. https://www.amacad.org/person/james-c-lehrer
  11. Jim Lehrer, Longtime PBS News Anchor, Is Dead at 85
  12. Jim Lehrer (2006 թ․ նոյեմբերի 10). «Jim Lehrer Reflects on Marines at Museum Dedication». PBS NewsHour. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.(անգլ.)
  13. Peabody Awards won by Jim Lehrer Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Լեհրեր» հոդվածին։