Ջիմոն Հոնսու (անգլ.՝ Djimon Hounsou, ապրիլի 24, 1964(1964-04-24)[1][2][3], Կոտոնու, Բենին[1]), ամերիկացի դերասան և մոդել, ով ծագումով Բենինից է։ Որպես դերասան` Հոնսուն երկու անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի և կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին դերասանն է, ով ծնվել է Աֆրիկայում։

Ջիմոն Հոնսու
անգլ.՝ Djimon Hounsou
Ծնվել էապրիլի 24, 1964(1964-04-24)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրԿոտոնու, Բենին[1]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Բենին[1]
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, պարող, կինոռեժիսոր և սցենարիստ
Համատեղ ապրող(ներ)Kimora Lee Simmons?
Պարգևներ և մրցանակներ

Աշխատանքային գործունեություն խմբագրել

13 տարեկանում նա տեղափոխվեց Փարիզ, որպեսզի շարունակի ուսումը։ Դպրոցն ավարտելուց հետո Հոնսուն չկարողացավ գտնել աշխատանք և երկու տարի թափառաշրջիկ էր Փարիզի փողոցներում։

Հաջողությունը ժպտաց նրան, երբ հայտնի հագուստի ձևավորող Թյերի Մյուգլերը նրան վարձեց որպես մոդել։ Մի քանի ցուցադրումների մասնակցությունաբ Հոնսուն գրավեց լուսանկարիչների ուշադրությունը, իսկ հետո տեսահոլովակների ռեյժիսորներինը։ Նա նկարահանվել է Սթիվ Ուինվուդի, Մադոննայի, Պոլա Աբդուլի և Ջանեթ Ջեքսոնի տեսահոլովակներում։

1990 թվականին Հոնսուն տեղափոխվեց Լոս Անջելես, որոշելով ընդգրկվել դերասանական ուղու մեջ։ Նա ստացավ փոքր դեր «Անօրինական ներխուժում» թրիլերում։ Իսկ հետո նկարահանվել է Ռոլանդ Էմմերիխայի «Աստղային դարպասներ» (1994) ֆանտաստիկ նկարում։ Հոնսուի աշխատանքը Սթիվեն Սփիլբերգի «Ամիսթադ» (1997) շատ բարձր էր գնահատվել։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականին Հոնսուն սկսեց հանդիպել մոդել Կիմորա Լի Սիմոնսի հետ։ 2009 թվականի մայիսի 30-ին ծնվեց նրանց որդին՝ Կենզո Լի Հոնսուն, ով անվանվեց այդպես, այն պատճառով որ «Կենզո» նշանակում է «երեք» (Կիմորայի երրորդ երեխան)։ 2012 թվականի նոյեմբերին զույգը բաժանվեց։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Օսկար խմբագրել

  • 2004: առաջադրվել է Լավագույն տղամարդկային դեր երկրորդ պլանում Ամերիկայում ֆիլմի համար
  • 2007: առաջադրվել է Լավագույն տղամարդկային դեր երկրորդ պլանում Արյունոտ ալմաստ ֆիլմի համար

Ոսկե Գլոբուս խմբագրել

  • 1998: առաջադրվել է որպես Լավագույն դերասան (դրամա) Ամիսթադ ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմոն Հոնսու» հոդվածին։