Ջեք (պավիան)

ձեռնասուն պավիան

Ջեք (անհայտ - 1890), արջանման պավիան, որն ապրել է Հարավային Աֆրիկայում և հայտնի է դարձել որպես հաշմանդամություն ունեցող երկաթուղային ազդարարի օգնական[1]։

Ջեք
Տեսակառանձնյակ
Ծնվել էանհայտ
Սատկել է1890
 Jack (baboon) Վիքիպահեստում

Ջեքը ոտքեր չունեցող ազդարար Ջեյմս Էդվին Ուայդի ընտանի կենդանին և օգնականն է եղել։ Ուայդն աշխատում էր Քեյփթաունի պետական երկաթգծում սկզբում որպես պահակ, իսկ հետո՝ որպես ազդարար։ Ջեյմս Ուայդը հայտնի էր Ջամփեր՝ «ցատկող» մականունով, քանի որ վագոնից վագոն ցատկելու սովորություն ուներ։ Անհաջող ցատկից հետո նա ընկել է գնացքի տակ և կորցրել երկու ոտքը[1]։ Իր պարտականությունները շարունակելու հնարավորություն փնտրելով՝ Ուայդը, որպես իրեն օգնական ձեռք է բերել մի պավիան։ Ջեք անունով պավիանը, որին տեսել էր շուկայում վանդակում փակված, նրան խելացի էր թվացել։ Ջեյմսի դիտարկումները հաստատվել են. շուտով նրա ղեկավարությամբ Ջեքը տիրապետել է բազմաթիվ հմտությունների․ նա ջուր է բերել տիրոջը, մաքրել նրա սենյակը և սկսել է հրել սայլակը։ Շուտով պավիանը նույնիսկ սովորել է փոխել գնացքների շարժումը ուղղորդող սլաքները և կառավարել երկաթուղային լուսազդանշանը։ Սկզբում Ջեքն այդ գործողությունները կատարել է միայն Ուայդի հրամանով և նրա հսկողության ներքո, սակայն որոշ ժամանակ անց նա կարողացել է դրանք ամբողջությամբ իրականացնել ինքնուրույն։

Այն բանից հետո, երբ ուղևորներն սկսել են տեղեկություններ հայտնել, որ Պորտ Էլիզաբեթ քաղաքի մոտ գտնվող Էյթենհախի կայարանում մի կապիկ շահագործում է երկաթուղային լուսազդանշանը, երկաթուղու վարչակազմը պաշտոնական հետաքննություն է սկսել այս հարցի վերաբերյալ[2]։

Ի վերջո, չնայած նախնական թերահավատությանը, երկաթուղու ղեկավարությունը որոշել է պաշտոնապես վարձել Ջեքին այն բանից հետո, երբ հատուկ հանձնաժողովը ստուգել է պարտականությունների կատարման նրա հմտությունը։ Պավիանին նշանակել են օրական քսան ցենտ աշխատավարձ, և ամեն շաբաթ նա ստացել է կես շիշ գարեջուր[3]։ Բազմիցս հաղորդվել է, որ երկաթուղում աշխատելու ընթացքում Ջեքը երբեք չի սխալվել։

Ինը տարվա ծառայությունից հետո Ջեքը սատկել է տուբերկուլյոզից 1890 թվականին[2]։ Ջեյմսը խորապես վշտացել է ընկերոջ մահից։ Հայտնի արջանման պավիանի գանգը գտնվում է Գրեմսթաունի Օլբանի թանգարանի հավաքածուում։ Ջեքի լուսանկարները ցուցադրված են հին Էյտենհախի երկաթուղային կայարանի շենքում[4]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Williams, Michael (2012 թ․ օգոստոսի 2). «Stranger Than Fiction: Jack the Signalman». Knoxville Daily Sun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 Cheney, Seyfarth, 2008, էջ 31
  3. «Архивированная копия» (անհայտ լեզու). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «Архивированная копия» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք (պավիան)» հոդվածին։