Ջեք Կորկ

անգլիացի ֆուտբոլիստ

Ջեք Կորկ (անգլ.՝ Jack Cork,հունիսի 25, 1989(1989-06-25)[1][2], Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում Կորկը մասնակցել է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին[3]։

Ջեք Կորկ
Jack Cork
Կորկը Սուոնսի Սիթիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jack Frank Porteous Cork
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1989(1989-06-25)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 4
Պատանեկան կարիերա
1998-2006 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2011 Անգլիա Չելսի 0 (0)
2006   Անգլիա Բորնմուտ 4 (0)
2007   Անգլիա Բորնմուտ 3 (0)
2007-2008   Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 34 (2)
2008-2009   Անգլիա Սաութհեմպտոն 23 (0)
2009   Անգլիա Ուոտֆորդ 19 (0)
2009   Անգլիա Կովենտրի Սիթի 21 (0)
2010   Անգլիա Բարնլի 11 (1)
2010-2011   Անգլիա Բարնլի 40 (3)
2011-2015 Անգլիա Սաութհեմպտոն 114 (2)
2015-2017 Անգլիա Սուոնսի Սիթի 80 (2)
2017-ներկա Անգլիա Բարնլի 87 (3)
Ազգային հավաքական
2005 Անգլիա Անգլիա Մ16 3 (0)
2005-2006 Անգլիա Անգլիա Մ17 7 (0)
2006 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2007-2008 Անգլիա Անգլիա Մ19 14 (0)
2009 Անգլիա Անգլիա Մ20 1 (0)
2008-2011 Անգլիա Անգլիա Մ21 13 (0)
2012 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 4 (0)
2017-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 2-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 2-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չելսի խմբագրել

Կորկը Չելսիի ակադեմիայի սան է։ Չելսիի առաջին կազմ տեղափոխվեց 2006 թվականին։

2006-07 մրցաշրջանում Կորկը վարձավճարով տեղափոխվեց Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Բորնմուտ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[5]։ 2007 թվականի ամռանը նա Չելսիի կազմում մասնակցեց մինչմրցաշրջանային ընկերական խաղերին ԱՄՆ-ում։ Իր դեբյուտը Չելսիի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Ամերիկայի դեմ ընկերական խաղում[6]։ Այս մրցաշարում նա հիմնականում խաղում էր ձախ պաշտպանի դիրքում։

2007-08 մրցաշրջանում Կորկը վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Սկանտորպ Յունայթեդ։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2007 թվականի նոյեմբերի 27-ին՝ Կովենտրի Սիթիի դեմ խաղում[8][9]։ Սկանտորպ Յունայթեդի կազմում Կորկը անցկացրեց 35 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։

2008 թվականի օգոստոսի 21-ին Կորկը կես տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Սաութհեմպտոն[11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[12]։ 2009 թվականի հունվարին Կորկը վարձավճարով տեղափոխվեց Ուոտֆորդ[13]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 3-ին՝ Անգլիայի գավաթի Սկանտորպ Յունայթեդի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 24-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ Անգլիայի գավաթի խաղում[15][16]։

2009 թվականի օգոստոսի 21-ին Կորկը 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ, ինչից հետո վարձավճարով տեղափոխվեց Կովենտրի Սիթի մինչև 2009 թվականի դեկտեմբերը[17][18]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 22-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[19]։

2010 թվականի փետրվարի 1-ին Կորկը վարձավճարով տեղափոխվեց Բարնլի[20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մայիսի 9-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[22][23]։ 2010 թվականի օգոստոսի 12-ին Բարնլին երկարաձգեց Կորկի վարձավճարը 1 տարով[24][25]։ 2010 թվականի նոյեմբերի 27-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում անգլիացին գոլի հեղինակ դարձավ խաղի ավելացված ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[26]։

Սաութհեմպտոն խմբագրել

2011 թվականի հուլիսի 7-ին Կորկը տեղափոխվեց Սաութհեմպտոն[27][28]։ 2011-12 մրցաշրջանում նա դարձավ ակումբիի միակ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել առաջնության բոլոր խաղերում[29], իսկ Սաութհեմպտոնը զբաղեցրեց 2-րդ տեղը Չեմպիոնշիպում՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[30]։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[31]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլուոլի դեմ խաղում[32][33]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[34][35]։ Սաութհեմպտոնի կազմում Կորկը անցկացրեց 3․5 մրցաշրջան՝ մասնակցելով 152 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։

Սուոնսի Սիթի խմբագրել

2015 թվականի հունվարի 30-ին Կորկը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Սուոնսի Սիթիի հետ[36]։ Ակումբը նրա համար վճարեց 3 միլիոն ֆունտ ստերլինգ[37]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Սուոնսիի կազմում խփեց 2015 թվականի ապրիլի 25-ին՝ Նյուքասլի դեմ խաղում[39][40]։ Սուոնսիի կազմում Կորկը անցկացրեց 83 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Բարնլի խմբագրել

2017 թվականի հուլիսի 11-ին Կորկը 4 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[41]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Չելսիի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[44][45]։ Պրեմիեր Լիգայում Բարնլիի կազմում իր առաջին գոլը Կորկը խփեց նոյեմբերի 18-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[46][47]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 9-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[48]։ 2018 թվականի ապրիլի 7-ին անգլիացին գոլ խփեց Ուոթֆորդի դեմ խաղում՝ օգնելով Բարնլիին հաղթել 2-1 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Կորկը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[50]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կորկը անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[51]։ Եվրոգավաթներում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի Աբերդինի դեմ պատասխան խաղում[52]։ Օգոստոսի 16-ին Կորկը խփեց Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[53][54]։ Դեկտեմբերի 5-ին անգլիացին գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Բարնլին պարտվեց 3-1 հաշվով[55]։ 2018-19 մրցաշրջանում Կորկը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[56]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կորկը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Անգլիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, և Անգլիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի առաջնությանը։

2012 թվականի հուլիսի 2-ին Կորկը հրավիրվեց Մեծ Բրիտանիայի ազգային հավաքական՝ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար[57]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 20-ին՝ Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[58]։ Օլիմիական խաղերի ժամանակ նա մասնակցեց 3 խաղի[59][60][61], իսկ Մեծ Բրիտանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[62]։

2017 թվականի նոյեմբերի 7-ին Կորկը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Գերմանիայի և Բրազիլիայի դեմ խաղերի համար[63][64]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Գերմանիայի դեմ խաղում[65]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[66]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2006–07 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Բորնմուտ (վարձավճար) 2006–07 Լիգա Մեկ 7 0 2 0 0 0 9 0
Սկանտորպ Յունայթեդ (վարձավճար) 2007–08 Չեմպիոնշիպ 34 2 1 0 0 0 35 2
Սաութհեմպտոն (վարձավճար) 2008–09 23 0 0 0 2 0 25 0
Ուոտֆորդ (վարձավճար) 2008–09 19 0 2 1 0 0 21 1
Կովենտրի Սիթի (վարձավճար) 2009–10 21 0 0 0 0 0 21 0
Բարնլի (վարձավճար) 2009–10 Պրեմիեր Լիգա 11 1 0 0 0 0 11 1
2010–11 Չեմպիոնշիպ 40 3 3 0 3 0 46 3
Ընդհանուր 51 4 3 0 0 0 3 0 57 4
Սաութհեմպտոն 2011–12 Չեմպիոնշիպ 46 0 1 0 2 0 49 0
2012–13 Պրեմիեր Լիգա 28 0 1 0 1 0 30 0
2013–14 28 0 2 0 3 0 33 0
2014–15 12 2 1 0 2 1 15 3
Ընդհանուր 114 2 5 0 0 0 8 1 127 3
Սուոնսի Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 15 1 0 0 0 0 15 1
2015–16 35 1 1 0 0 0 36 1
2016–17 30 0 1 0 1 0 32 0
Ընդհանուր 80 2 2 0 0 0 1 0 83 2
Բարնլի 2017–18 Պրեմիեր Լիգա 38 2 1 0 2 1 41 3
2018–19 37 1 2 0 6 2 0 0 45 3
2019–20 12 0 0 0 0 0 12 0
Ընդհանուր 87 3 3 0 6 2 2 1 98 6
Կարիերայի ընդհանուր 436 13 18 1 6 2 16 2 476 18

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[66]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սաութհեմպտոն

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - J. Cork - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  4. «Cherries sign Chelsea youngsters» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  5. «Swansea City - AFC Bournemouth, Nov 3, 2006 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  6. «MINUTE DETAIL: CHELSEA 2 CLUB AMERICA 1 | News Article | News | Official Site | Chelsea Football Club». 2014 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  7. «Bristol City - Scunthorpe United, Aug 25, 2007 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  8. «Coventry City - Scunthorpe United, Nov 27, 2007 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  9. «Scunthorpe 2-1 Coventry» (բրիտանական անգլերեն). 2008 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  10. «VOTE FOR YOUR PLAYER OF THE SEASON 2016/17» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  11. «Saints bag Chelsea's Cork on loan» (բրիտանական անգլերեն). 2008 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  12. «Derby County - Southampton FC, Aug 23, 2008 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  13. «Chelsea's Cork loaned to Watford» (բրիտանական անգլերեն). 2009. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  14. «Watford FC - Scunthorpe United, Jan 3, 2009 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  15. «Watford FC - Crystal Palace, Jan 24, 2009 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  16. «Watford 4-3 Crystal Palace» (բրիտանական անգլերեն). 2009. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  17. «Chelsea centre-half Jack Cork on loan to Coventry City». 50 Years Over 100 Years. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  18. «Coventry set for Cork deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  19. «Coventry City - Swansea City, Aug 22, 2009 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  20. «Burnley make double loan signing» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  21. «Fulham FC - Burnley FC, Feb 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  22. «Burnley FC - Tottenham Hotspur, May 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  23. «Burnley 4-2 Tottenham» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  24. «Burnley | News | Latest Headlines | Latest Headlines | Loan Star Jack's The Lad - Again!». 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  25. «Cork completes Burnley loan move» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  26. «Burnley FC - Derby County, Nov 27, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  27. «Southampton | News | Latest News | Latest News | Saints Sign Jack Cork». 2011 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  28. «Southampton sign Jack Cork on a four-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  29. «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  30. «Championship Table | 2011/12 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  31. «Southampton FC - Leeds United, Aug 6, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  32. «Millwall FC - Southampton FC, Aug 26, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  33. «Millwall 0-2 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  34. «Southampton FC - Newcastle United, Sep 13, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  35. «Southampton 4-0 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  36. «Jack Cork: Swansea City finalise signing of Southampton midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  37. Association, Press (2015 թ․ հունվարի 30). «Swansea complete £3m signing of Jack Cork from Southampton». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  38. «Swansea City - Sunderland AFC, Feb 7, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  39. «Newcastle United - Swansea City, Apr 25, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  40. «Cork nets first Swansea goal». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  41. «Burnley Football Club Cork: It's Great To Be Back!» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  42. «Jack Cork: Burnley sign midfielder from Swansea City for about £10m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  43. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  44. «Blackburn Rovers - Burnley FC, Aug 23, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  45. «Blackburn Rovers 0-2 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  46. «Burnley FC - Swansea City, Nov 18, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  47. «Burnley 2–0 Swansea City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  48. «Burnley FC - Watford FC, Dec 9, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  49. «Watford FC - Burnley FC, Apr 7, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  50. «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  51. «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  52. «Burnley FC - Aberdeen FC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  53. «Burnley FC - Istanbul Basaksehir FK, Aug 16, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  54. «Burnley 1–0 Istanbul Basaksehir». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  55. «Burnley FC - Liverpool FC, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  56. «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  57. «Pearce names squad | Latest News | London 2012 | Sky Sports Olympics». 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  58. White, Duncan (2012 թ․ հուլիսի 20). «London 2012 Olympics: Great Britain 0 Brazil 2» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  59. Winter, Henry (2012 թ․ հուլիսի 26). «London 2012 Olympics: Great Britain 1 Senegal 1» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  60. Winter, Henry (2012 թ․ հուլիսի 30). «London 2012 Olympics: Great Britain overcome UAE to set up Uruguay decider» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  61. Winter, Henry (2012 թ․ օգոստոսի 2). «London 2012 Olympics: Great Britain 1 Uruguay 0 – match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  62. Winter, Henry (2012 թ․ օգոստոսի 4). «London 2012 Olympics; Team GB 1 South Korea 1 aet (4-5 pens): match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  63. «Burnley's Cork added to depleted England». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  64. «Burnley midfielder Jack Cork receives first England call-up». BT.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  65. «England 0-0 Germany». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  66. 66,0 66,1 «Jack Cork». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Կորկ» հոդվածին։