Ջեք Դորսի

ամերիկացի ծրագրավորող և գործարար

Ջեք Դորսի (անգլ.՝ Jack Patrick Dorsey[6], նոյեմբերի 19, 1976(1976-11-19)[1][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող և գործարար, առավել հայտնի որպես Թվիթթեր սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Square» վճարային համակարգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն[7]։ 2012 թվականին «The Wall Street Journal»-ը նրան շնորհում է «Տարվա նորարար» տիտղոսը տեխնոլոգիայի ոլորտում։

Ջեք Դորսի
անգլ.՝ Jack Dorsey
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1976(1976-11-19)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունիռլանդական ծագումով ամերիկացի և իտալական ծագումով ամերիկացի
ԿրթությունՆյու Յորքի համալսարան[4], Missouri University of Science and Technology?[5] և Bishop DuBourg High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, բլոգեր, գործարար, ծրագրավորող, համակարգչային գիտնական, գործադիր տնօրեն, tech VIP և billionaire
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ
 Jack Dorsey Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դորսին ծնվել և մեծացել է Սենթ Լուիսում, Միսսուրի[8]։ Ծնողներն են Մարսիա Սմիթը և Թիմ Դորսին։ Դորսին մասամբ իտալական ծագում ունի։ Սովորել է «Bishop DuBourg» ավագ դպրոցում։ Այնուհետև, մինչ Նյու Յորքի համալսարանն ընդունվելը, հաճախել է Միսսուրիի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը։ Աշխատելով երթակարգավարային ծառայությունում որպես ծրագրավորող՝ տեղափոխվել է Կալիֆորնիա։

2000 թվականին հղանում է իրական ժամանակում կարճ հաղորդագրությունների համացանցային ծառայության գաղափարը։ Այդ մտքով ոգեշնչված՝ Դորսին գնում է «Odeo» ընկերություն, որը զբաղվում էր տեքստային հաղորդագրությունների փոխանցման խնդիրներով։

Այստեղ էլ ծանոթանում է Բիզ Սթոունի հետ, և համատեղ ուժերով մոտ երկու շաբաթում ստեղծում են Թվիթթեր սոցիալական ցանցի նախատիպը։ Ցանցի գաղափարը հետաքրքրում է «Odeo»-ի մյուս աշխատակիցներին և իր վրա սևեռում «Blogger»-ի հիմնադիր Էվան Ուիլյամսի ուշադրությունը[9]։

Ավելի ուշ Դորսին, Սթոունը և Ուիլյամսը հիմնում են «Obvious» ընկերությունը, որից էլ հետագայում պիտի առանձնանար «Twitter Inc.»-ը։ «Twitter Inc.»-ում խորհրդի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Դորսին զբաղվում է նոր վճարային համակարգի գործարկումով։ Ներկայումս ընկերությունն ունի մոտ 800 աշխատակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hayes D. C. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://nymag.com/news/intelligencer/encounter/jack-dorsey-2012-3/
  5. http://www.businessinsider.com/the-fabulous-life-of-jack-dorsey-2014-8#dorsey-frequently-attended-punk-concerts-as-a-teen-when-not-checking-out-specialty-electronics-stores-and-running-a-fantasy-football-league-for-his-friends-4
  6. Dorsey 🗽, Marcia (3:44 AM - 19 Nov 2013). «This date/day is one of the BEST days of my LIFE! I am SO BLESSED...Happy Birthday Jack Patrick Dorsey, (aka) @jack!». @marciadorsey (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Թվիթթերի ծագումը
  8. Թվիթթերի հիմնադիրները
  9. Թվիթթերի հիմնադիրները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Դորսի» հոդվածին։