Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջեք Գևորգյան (անգլ.՝ Jacob «Jack» Kevorkian, մայիսի 26, 1928(1928-05-26)[1], Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ - հունիսի 3, 2011(2011-06-03)[2][1], Ռոյալ Օուք, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկահայ բժիշկ, հայտնի է դարձել որպես Էֆտանազիա կիրառող իր հիվանդների նկատմամբ։ Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը։

Ջեք Գևորգյան
անգլ.՝ Jack Kevorkian
Ի ծնեանգլ.՝ Jack Kevorkian
Ծնվել էմայիսի 26, 1928(1928-05-26)[1]
ԾննդավայրՊոնտիակ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 2011(2011-06-03)[2][1] (83 տարեկան)
Մահվան վայրՌոյալ Օուք, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մահվան պատճառերիկամային անբավարարություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Դավանանքաթեիզմ
Այլ անուններ«Բժիշկ մահ»
ԿրթությունՄիչիգանի արողջապահության համակարգի համալսարան, Միչիգանի համալսարան, Միչիգանի համալսարանի բժշկական դպրոց և Pontiac Central High School?
Մասնագիտությունբժիշկ, կոմպոզիտոր, նկարիչ, ջազ երաժիշտ, ախտաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀենրի Ֆորդ հիվանդանոց,
Միչիգանի համալսարանի բժշկական կենտրոն
ԾնողներԼևոն Գևորգյան,
Սաթենիկ Գևորգյան

1989-1998 թվականներին ԱՄՆ-ում նա օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը 130 հոգու օգնել է ինքնասպան լինել, ինչի համար 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել է 10-ից 25 տարվա ազատազրկման և 2007 թվականին ազատվել է։

2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆՄիչիգան նահանգի Պոնտյակ քաղաքում հայ գաղթականի ընտանիքում։ Հայրը՝ Լևոնը, ծնվել է Էրզրումին մոտ գտնվող Բասեն գյուղում, իսկ մայրը՝ Սաթենիկը, ծնվել է Սիվասին մոտ գտնվող Գովդուն գյուղում[3]։ 1912 թվականին նրա հայրը լքելով Թուրքիան շարժվել է դեպի Պոնտյակ, որտեղ էլ աշխատանք է գտել ավտոմոբիլային ընկերությունում։ Սաթենիկը փախչել է Փարիզ 1915 թվականին կատարվող Հայոց Ցեղասպանության ժամանակ, որից հետո էլ Պոնտյակում միացել է եղբորը։ Լևոնը և Սաթենիկը հանդիպել են Պոնտյակի հայկական համայնքում, որտեղ էլ ամուսնացել և ստեղծել են իրենց ընտանիքը։ 1926 թվականին ծնվել է նրանց աղջիկ՝ Մարգարիտը, իսկ հետո տղան՝ Մուրադ Հակոբը (ի պատիվ ֆիդայի Սեբաստացի Մուրադի), որը հետագայում ստացել է Ջեք (Ջեյքոբ) մականունը։ Ջեքին հաջորդել է նրանց վերջին երեխան՝ Ֆլորան[4]։ Գևորգյանը ինքնուրույն սովորել է գերմաներեն և ճապոներեն[5]։ Նա 1945 թվականին 17 տարեկան հասակում գերազանց ավարտել է Պոնտիակի Կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1952 թվականին Էն Արբորում ավարտել է Միչիգանի Բժշկական Համալսարանը[6][7][8]։ Ավարտելով ասպերանտուրան անատոմիական և կլինիկական պաթոլոգիայի բաժնում՝ հակիրճ ուսումնասիրություններ է կատարել արյան փոխներարկման վերաբերյալ, որը մեծ աղմուկ է հանել։ Հնարավորություն չունենալով աշխատել հիվանդանոցում որպես ախտաբան, Գևորգյանը թողնում է բժշկության ոլորտում ակտիվ փորձերը և նույնիսկ ինչ որ ժամանակ մնում է անօթևան[9]։ Գևորգյանը երբեք ամուսնացած չի եղել[10]։

Կարիերա խմբագրել

Տասնամյակներ շարունակ Գևորգյանը մի շարք վիճահարույց գաղափարներ է մշակել մահվան հետ կապված։ 1959 թվականին հրապարակված մի ամսագրում նա ասում է՝ «Առաջարկում եմ, որ բանտարկյալին մահվան դատապարտեն օրենքով սահմանված կարգով՝ նրա ցանկությամբ, բժշկական փորձարկումներով՝ ամբողջական անզգայացումով, օրենքով նախատեսված ավանդական մեթոդների փոխարեն»[11]։ Գևորգյանի գործատուն, Միչիգանի Համալսարանի ավագ բժիշկները հակառակվեցին նրա առաջարկին, իսկ Գևորգյանը նախընտրեց հեռանալ համալսարանից և չպայքարել իր գաղափարների համար։ Աստիճանաբար նրան սկսում են աջակցել իր գաղափարների համար։ Նա նորից սկսեց հետապնդել նույն գաղափարը՝ բժշկական նպատակներով մահապատժի դատապարտված բանտարկյալների վրա փորձարկումներ անելը. 1976 թվականին Գերագույն Դատարանի որոշումից հետո (Գրեգ Վ. Ջորջիայում վերահաստատվեց մահապատիժը)։ Նա պայքարում էր, որ մահապատժից հետո բանտարկյալների օրգանները փոխպատվաստվեն, սակայն բանտի պաշտոնյաները չցանկացան համագործակցել նրա հետ[12]։ Աշխատելով բժիշկ ախտաբան Պոնտյակի Գլխավոր հիվանդանոցում, Գևորգյանը փորձարկել է նոր մահացածներից արյուն փոխպատվաստել հիվանդներին։ Գևորգյանը կարծում էր, որ ԱՄՆ զինված ուժերը հետաքրքրություն կցուցաբերեն այս փորձարկման վերաբերյալ՝ կիրառելով այս միջոցը օգնել վիրավորված զինվորներին պատերազմի ժամանակ, սակայն Պենտագոնը հետաքրքրություն չցուցաբերեց[12]։ 1980 թվականներին Գևորգյանը մի շարք հոդվածներ է գրում «Բժշկություն և Իրավունք» գերմանական ամսագրի համար, որոնք ցույց էին տալիս նրա՝ էֆթանազիայի էթիկայի վերաբերյալ մտածելակերպը[6][13]։ 1987 թվականին Դետրոյիթի ամսագրում հայտարարություն են տպագրում Գևորգյանի մասին՝ որպես մահվան մասին բժիշկ խորհրդատու։ Գևորգյանի կողմից կազմակերպած առաջին հանրային «ինքնասպանությունը» տեղի ունեցավ 1990 թվականին (Ժանետ Ադկինս, ում մոտ հայտնաբերվել էր Ալցհայմեր հիվանդություն)։ Սպանության համար գանձումներ կարճվեցին 1990 թվականի դեկտեմբերի 13-ին, քանի որ այդ ժամանակ Միչիգանում օրենք չկար, որը կպաշտպաներ ինքնասպանության աջակցության երևույթը[14]։ 1991 թվականին Միչիգանի իշխանությունները անվավեր ճանաչեցին Գևորգյանի բժշկական լիցենզիան[15]։ Համաձայն Գևորգյանի փաստաբան Ջեոֆրի Ֆիջերի, Գևորգյանը մասնակցություն է ունեցել 130 անբուժելի հիվանդ մարդկանց մահվան մեջ 1990 և 1998 թվականներին։ Բոլոր դեպքերում էլ անհատները իրենք են վերջին քայլը արել, որն էլ հանգեցրել է մահվան։ Գևորգյանի մասնակցությունը կայանում էր հիվանդին ամրացնել Էֆթանազիայի սարքին, որը հենց նա էր նախագծել և կառուցել։ Տվյալ անհատը սեղմում էր կոճակը, որից հետո դեղը կամ քիմիական նյութը հոսում էր մարմնի ներս և վերջ էր տալիս նրա կյանքին։ Երկու մահվան դեպք իրականացվեց էֆթանազիայի նյութեր ներարկելով։ Գևորգյանը սարքը անվանեց «տանատրոն» (հունարեն thanatos -մահ)[16]։ Մյուսների դեպքում կիրառվում էր գազի դիմակ, որը սնուցվում էր ածխածնի մոնօքսիդի տարայից, որը Գևորգյանը անվանեց «մերսիտրոն» («ողորմածության մեքենա»)[17]։

Քննադատություն և Գևորգյանի պատասխանը խմբագրել

Համաձայն Դետրոյիտի Ազատ Մամուլի Գևորգյանի օգնությամբ ինքնասպան եղած հիվանդների 60%-ը անբուժելի հիվանդ չեն եղել, իսկ 13-ը նույնիսկ ցավից չեն բողոքել։ Ավելի ուշ հոդվածը հաստատեց, որ Գևորգյանի կողմից մատուցված խորհրդատվությունը շատ կարճ էր, իսկ 19-ի դեպքում նույնիսկ հոգեբուժական քննություն չի անցկացվել։ Հոդվածում նաև նշվում է, որ Գևորգյանը գոնե 17 հիվանդի չի ուղարկել ցավի մասնագետի մոտ այն բանից հետո, երբ նրանք բողոքում էին քրոնիկ ցավից, և երբեմն ամբողջական բժշկական արձանագրություն չի կազմել իր հիվանդների մասին։ Գևորգյանի հիվանդներից Ռեբեկա Բադջերի մոտ, ով մտավոր խնդիրենով թմրամոլ էր, սխալմամբ ախտորոշվել է սկլեռոզ։ Հոդվածում ասվում է, որ Գևորգյանի առաջին հիվանդ՝ Ժանետ Ադկինսը նույնիսկ տեղյակ չի եղել էֆթանազիայի մասին. Գևորգյանը այն իրագործել է միայն նրա ամուսնու հետ խորհրդակցելուց հետո, իսկ Ադկինսին Գևորգյանը հանդիպել էր նրա մահվանից միայն երկու օր առաջ և նույնիսկ չի էլ փորձել հասկանալ՝ նա ցանկանում է մահանալ, թե ոչ։ 1995 թվականին Միչիգանի Վերաքննիչ դատարանը պաշտպանեց Գևորգյանի գործողությունների դեմ որոշված հայցը[18]։ Համաձայն «Էկոնոմիստ» թերթի՝ շատ դեպքերում հիվանդները վատթարացող հիվանդություն ունեին, չնայած ոչ բոլոր դեպքերում էր այն անբուժելի։ Դիահերձումները ցույց են տվել, որ հիվանդներից 5-ը ընդհանրապես հիվանդ չէին։ Ոմանք հավանաբար տառապում էին ոչ ավել, քան մելամաղձությունից կամ դեպրեսիայից[19]։

Արվեստաբանական գործունեություն խմբագրել

Գևորգյանը ջազմեն և ստեղծագործող էր։ «Շատ մեռյալ կյանք»-ը 1997 թվականին 5000 օրինակից թողարկված ձայնասկավառակ է, որը «Ջինջ ենթաջազ» (Lucid Subjazz)-ի օրինակ էր։ Այստեղ Գևորգյանը նվագում է ֆլեյտա և երգեհոն։ «Ինթերթեյմանտ Ուիկլի» ամսագիրը այն համարեց «տարօրինակ», սակայն լավը։ 1997 թվականին վաճառվեց 1400 օրինակ[20]։ 1999 թվականին Ժնևի «Ելք» ասոցիացիան դիրիժոր Դեյվիդ Վուդարդին հանձնարարեց պատրաստել Ջորջյանի երգեհոնային ստեղծագործությունները փողային անսամբլի համար[21]:34–41: Նա նաև յուղանկարիչ էր։ Նա երբեմն նկարում էր՝ կիրառելով իր սեփական արյունը (Երեխան, ով ուտում է նեխած մարմինները)[13]։ Ունի հայկական թեմաներով նկարներ։ Նրա կտավները պահվում են Ամերիկայի հայկական թանգարանում։

Դատավարություններ խմբագրել

Գևորգյանը 4 անգամ դատապարտվել է 1994 թվականի մայիսից 1997 թվականի հունիսին ինքնասպանությունների աջակցելու համար։ Ֆիջերի օգնությամբ նա երեք դատավարություններում արդարացվել է։ Չորրորդ դատավարությունը վերջացավ սխալ որոշումով[22]։ Դատավարությունների շնորհիվ Գևորգյանը ձեռք բերեց հանրության աջակցությունը։

Դատավճիռ և ազատազրկում խմբագրել

1998 թվականի նոյեմբերի 22-ին «ՍիԲիԷս Նյուզը» 60 րոպե տևողությամբ եթեր արձակեց Գևորգյանի կողմից տեսագրված էֆթանազիայի կամավոր ենթարկված Թոմաս Յոուքի տեսանյութը։ Այն բանից հետո, երբ Յոուկը ամբողջությամբ տվեց իր համաձայնությունը, Գևորգյանը կատարեց մահաբեր ներարկում։ Տեսահոլովակի ընթացքում Գևորգյանը իշխանություններին կոչ էր անում՝ փորձել ձերբակալել կամ կանգնեցնել իրեն ողորմածություն կատարելուց։ Յոուկի ընտանիքը նկարագրեց այս մահացու ներարկումը որպես մարդկային արարք։ 1999 թվականի մարտի 26-ին Գևորգյանին մեղադրեցին երկրորդ կարգի մարդասպանության մեջ[6]։ Քանի որ Գևորգյանին 8 տարի առաջ արգելվել էր բժշկությունով զբաղվել, նրան չէր թույլատրվում ներարկել տվյալ նյութը։ Գևորգյանը հրաժարվում է իր փաստաբաններից և ինքն է շարունակում դատավարության ժամանակ իր պաշտպանությունը, սակայն այս որոշման համար նա ավելի ուշ փոշմանում է[22]։ Քանի որ նա փորձ չուներ իրավաբանության ոլորտում, դատավարության ընթացքում մեծ դժվարությունների հանգեց։ Երկու օր տևած դատավարությունից հետո, Միչիգանի դատարանը Գևորգյանին մեղավոր ճանաչեց մարդասպանության երկրորդ կարգով[22]։ Դատավոր Ջեսիկա Կուպերը Գևորգյանին դատապարտեց 10-25 տարի։

Գործունեություն ազատազրկումից հետո խմբագրել

Գևորգյանը իր ազատազրկման վերաբերյալ դասախոսություններ էր անցկացնում։ Նա դասախոսություններ էր կարդում Ֆլորիդայի, հարավարևելյան Նովա և Կալիֆոռնիայի համալսարաններում[23][24][25]։ Նա բացի էֆթանազիայից, դասախոսություններ էր կարդում նաև բռնակալության, քրեական արդարադատության համակարգի, քաղաքականության վերաբերյալ։ Ռեժիսոր Բերի Լեվինսոնը ֆիլմ նկարահանեց Գևորգյանի մասին։ Այն կոչվում է «Դուք չեք ճանաչում Ջեքին»։ Պրեմիերան իրականացավ 2010 թվականի ապրիլի 24-ին։

Հիվանդություն և մահ խմբագրել

Գևորգյանը տարիներ շարունակ տառապում էր երիկամային հիվանդությամբ[26]։ Նրա մոտ հայտնաբերվեց լյարդի քաղցկեղ, որը հավանաբար հեպատիտ Ց-ի արդյունք էր, համաձայն Նիլ Նիկոլի[27]։ 2011 թվականի մայիսի 18-ին Գևորգյանին տեղափոխում են հիվանդանոց՝ երիկամի և թոքերի խնդիրներով[22]։ Գևորգյանի վիճակը աստիճանաբար վատանում է, իսկ 2011 թվականի հունիսի 3-ին նա մահանում է թրոմբոզից։ Համաձայն Գևորգյանի փաստաբան Մայեր Մորգանրոթի՝ Գևորգյանի ծանր հիվանդության ընթացքում ոչ մի արհեստական փորձեր չեն արվել նրա կյանքը փրկելու կամ ցավից ազատելու համար[27]։ Գևորգյանը թաղված է Ուայթ Չեպլ Մեմորիալ Պարկ գերեզմանատանը, Միչիգանում[28]։ "Նա զոհաբերեց իրեն ամեն մեկի իրավունքի համար",- գրված է նրա համեստ գերեզմանի վրա։

Ժառանգություն խմբագրել

Դատավոր Թոմաս Ջեքսոնը, ով վարում էր 1994 թվականին Գևորգյանի առաջին դատը, ավելի ուշ ցանկանում էր իր ցավակցությունը հայտնել Գևորգյանի մահվան վերաբերյալ և որ 1994 թվականի դեպքը շատ վատ գրված օրենքով էր անցկացվել, սակայն նա փորձել է լավագույնս դատել նրան։ Ջեոֆրի Ֆիջերը (Գևորգյանի փաստաբան 1990 թվականներին) մի առիթով ասել է, որ Գևորգյանը չի փնտրել իր պատմությունը, նա այն ստեղծել է[29]։ Կաթոլիկ Սուրբ Ջոն հիվանդանոցի պալիատիվ խնամքի բժշկական տնօրեն Ջոն Ֆինը ասել է, որ Գևորգյանի մեթոդները անտեղի և ոչ ուղղափառական էին[30]։ Նա ավելացրել է, որ Գևորգյանի շատ հիվանդներ միայնակ էին և ճնշված, հետևաբար այն վիճակում չէին, որ ընտրեին ապրել, թե մահանալ[29]։ Միչիգանի Համալսարանի բժշկական պատմաբան Հովարդ Մարկելը ասել է, որ Գևորգյանը ժամանակակից բժշկության մեջ կարևոր պատմական կերպար է[29]։ Գևորգյանի գերեզմանաքարի վրա փորագրված է, «Նա զոհաբերեց ինքն իրեն բոլորի իրավունքների համար»[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bernstein E. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.msnbc.msn.com/id/43265235/
  3. Kevorkian, Jack (2009). glimmerIQs (Paperback). World Audience, Inc. ISBN 978-1-935444-88-6.
  4. Kevorkian, Jack (2010 թ․ դեկտեմբերի 15). «Biography». [1]. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. Mark Schiofet (2011 թ․ հունիսի 3). «Jack Kevorkian, Who Assisted Suicides, Dies at 83». Bloomberg. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 «The Kevorian Verdict: A Chronology». Frontline. 1996 թ․ մայիս. PBS. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  7. Chermak, Steven M.; Bailey, Frankie Y. (2007). Crimes and Trials of the Century. Greenwood Publishing Group. էջեր 101–102. ISBN 0-313-34110-9.
  8. Azadian, Edmond Y.; Hacikyan, Agop J.; Franchuk, Edward S. (1999). History on the move: views, interviews and essays on Armenian issues. Detroit: Wayne State University Press. էջ 233. ISBN 0-8143-2916-0. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Jack Kevorkian Biography». Biography.com. 2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  10. «Jack Kevorkian». The Daily Telegraph. 2011 թ․ հունիսի 3. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  11. Kevorkian, Jack (May–June 1959). «Capital Punishment or Capital Gain». The Journal of Criminal Law, Criminology, and Police Science. 50 (1): 50–51.
  12. 12,0 12,1 Betzold, Michael (1993 թ․ սեպտեմբերի 19). «1993: Excerpt from 'Appointment with Doctor Death'». Detroit Free Press. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  13. 13,0 13,1 Lessenberry, Jack (1994 թ․ հուլիս). «Death becomes him». PBS.org. Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  14. «People v. Kevorkian; Hobbins v. Attorney General». Ascension Health. 1994. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  15. «Kevorkian medical license revoked». Lodi News-Sentinel. Michigan. Associated Press. 1991 թ․ նոյեմբերի 21. էջ 8.
  16. «The Kevorkian Verdict: The Thanatron». Frontline. 1996 թ․ մայիս. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: Unknown parameter |network= ignored (օգնություն)
  17. Jackson, Nicholas (2011 թ․ հունիսի 3). «Jack Kevorkian's Death Van and the Tech of Assisted Suicide». The Atlantic Monthly. TheAtlantic.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  18. Cheyfitz, Kirk (March 3, 1997). "Suicide Machine, Part 1: Kevorkian rushes to fulfill his clients' desire to die". Detroit Free Press. Archived May 26, 2007.
  19. «Jack Kevorkian, champion of voluntary euthanasia, died on June 3rd, aged 83». The Economist. webCitation.org. 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  20. Essex, Andrew (December 26, 1997). "Death Mettle" Արխիվացված 2013-07-27 Wayback Machine. Entertainment Weekly.
  21. Վուդարդ, Դավիթ, «Musica lætitiæ comes medicina dolorum», տրանս. Սոֆի Զեյց, Der Freund, Թիվ 7, մարտ 2006 թ, էջ 34–41.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Schneider, Keith (2011 թ․ հունիսի 3). «Dr. Jack Kevorkian Dies at 83; A Doctor Who Helped End Lives». Նյու Յորք Թայմս.
  23. Stripling, Jack (2008 թ․ հունվարի 16). «Kevorkian pushes for euthanasia». Gainesville Sun. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  24. Ba Tran, Andrew (2009 թ․ փետրվարի 5). «Jack Kevorkian unveils U.S. flag altered with swastika». Sun-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  25. Strutner, Suzy (2011 թ․ հունվարի 11). «Right-to-die activist Dr. Jack Kevorkian will share his ideology of death and story of life during Royce Hall lecture». Daily Bruin. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  26. «Dr. Jack Kevorkian dead at 83». CNN. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  27. 27,0 27,1 Joe Swickard; Pat Anstett (2011 թ․ հունիսի 3). «Assisted suicide advocate Jack Kevorkian dies». Detroit Free Press. Freep.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. «With video: Politicians, officials and residents remember Kevorkian». Detroit Free Press. Freep.com. 2011 թ․ հունիսի 3. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  29. 29,0 29,1 29,2 Brienne Prusak (2011 թ․ հունիս). «'U' Medical School alum Dr. Kevorkian dies at 83». The Michigan Daily. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին..
  30. «Mission and Values, St. John Health, as a Catholic health ministry». stjohnprovidence.org. 2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  31. «Jack Kevorkian». Find A Grave. 2011 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեք Գևորգյան հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Գևորգյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Գևորգյան» հոդվածին։