Ջերմուկ (թերթ)

Հայաստանի օրաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմուկ (այլ կիրառումներ)

Ջերմուկ, երկօրյա շրջանային թերթ։ ՀԿԿ Ազիզբեկովի շրջանային կոմիտեի և ժող․ դեպուտատների Ազիզբեկովի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1935 թվականից (մինչև 1964 թվականը՝ տարբեր անուններով)։ Լուսաբանում է շրջանի տնտ․ և մշակութային կյանքը, ներկայացնում սոցիալիստական մրցության հաղթողներին։ Թերթի ուշադրության կենտրոնում է շրջանի աշխատավորության ինտերնացիոնալ դաստիարակությունը։ Ծանոթացնում է ՍՍՀՄ ներքին և միջազգային կյանքի իրադարձություններին։ Անդրադառնում է բնության պահպանության խնդիրներին, պատմում շրջանի տարածքի պատմ․ և ճարտ․ հուշարձանների, առողջարանային գոտու հեռանկարների մասին։ Տպագրում է նաև բժշկաառողջապահական խորհուրդներ, զրույցներ արվեստի, գիտության նորությունների վերաբերյալ, գրական ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։