Ջերմային միավորներ, ջերմային մեծությունների (ջերմաստիճան, ջերմության քանակ, ջերմունակություն և այլն) չափման միավորներ։

Թերմոդինամիկական ջերմաստիճանի միավորը կելվինն է, որը Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է (տես նաև ջերմաստիճանային ցուցնակներ)։ Այդ համակարգում օգտագործվող ածանցյալ ջերմային միավորները բերված են աղյուսակում։

Ջերմային մեծությունների կարևորագույն ածանցյալ միավորները միավորների միջազգային համակարգում խմբագրել

Մեծություն Միավորի անվանում Նշանակում
Ջերմաստիճանային գործակից (գծային ընդարձակման, ծավալային ընդարձակման, ճնշման) մինուս առաջին աստիճանի կելվին K−1
Ջերմության քանակ, էնթալպիա, իզոխոր-իզոթերմ պոտենցիալ, փուլային անցման ջերմություն, քիմիական ռեակցիայի ջերմություն ջոուլ Ջ
Ջերմության տեսակարար քանակ, տեսակարար էնթալպիա, տեսակարար իզոխոր-իզոթերմ պոտենցիալ, տեսակարար իզոբար-իզոթերմ պոտենցիալ, փուլային անցման տեսակարար ջերմություն, քիմիական ռեակցիայի տեսակարար ջերմություն, վառելիքի այրման տեսակարար ջերմություն ջոուլը բաժանած կիլոգրամի Ջ/կգ
Համակարգի ջերմունակություն, համակարգի էնտրոպիա ջոուլը բաժանած կելվինի Ջ/Կ
Տեսակարար ջերմունակություն, տեսակարար էնտրոպիա, տեսակարար գազային հաստատուն ջոուլը բաժանած կիլոգրամ-կելվինի Ջ/(կգ·Կ)
Ջերմային հոսք (ջերմային և սառնարար հզորություն) վատտ վտ
Ջերմային խոսքի խտություն՝ մակերևութային, ծավալային (տարածական) վատտը բաժանած քառակուսի մետրի, վատտը բաժանած խորանարդ մետրի վտ/մ2, վտ/մ3
Ջերմափոխանակության գործակից, ջերմափոխանցման գործակից վատտը բաժանած քառակուսի-մետր կելվինի վտ/(մ2·Կ)
Ջերմահաղորդականություն վատտը բաժանած մետր-կելվինի վտ/(մ·Կ)
Ջերմաստիճանահաղորդականություն քառակուսի մետրը բաժանած վայրկյանի մ2
Ջերմային դիմադրություն քառակուսի մետր-կելվինը բաժանած վատտի 2·Կ)/վտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։