Ջեննի Ասատրյան

կոմպոզիտոր

Ջեննի Գեղամի Ասատրյան (ապրիլի 10, 1949(1949-04-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Ջեննի Ասատրյան
Ծնվել էապրիլի 10, 1949(1949-04-10) (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ջեննի Ասատրյանը ծնվել է 1949 թվականին, Երևան քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը (Էդուարդ Բաղդասարյա)ի դասարան), իսկ 1975 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի դասարան)։ 1976-1989 թվականներին դասավանդել է Երևանի № 1 արվեստի դպրոցում, 1989 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։

«Քաջ Նազար» (1975) բալետի, լարային կվարտետների (1969-1971), «Կոմիտասյան մեղեդիներ» ֆանտազիայի՝ ֆլեյտայի և դաշնամուրի, կամերային «Արևածագ» (2007) երաժշտության պատկերի՝ նվագախմբի և դաշնամուրի, պոեմի (2008)՝ ջութակի և դաշնամուրի համար, «Ապրենք խաղաղ կամ Մկների ժողովը» (2010) մյուզիքլի, մադրիգալների, ձայնի և գործիքավորման անսամբլի համար երկերի (Նահապետ Քուչակի խոսքերով), «Մշեցոց Բինգյոլ» պաստորալի (երկուսն էլ՝ 2002, խառը երգչախմբի համար), «Տարվա եղանակներ» (Կոմիտասի խոսքերով, 2004), «Տէր, լուր ձայն իմում» (2012) կանտատների, «Մտորումներ» (2005), «Հայաստան» (2006) օրատորիայի, դաշնամուր. մանրանվագների, «Վահագնի ծնունդը», «Աղերս» խմբերգ. շարքերի, ջութակի մենանվագի, վոկալ գործիքների պատկերների, խմբերգերի, մանկական երգերի, դաշնամուրի, ժողովրդական գործիքների պիեսների, փոխադրությունների և այլ գործերի հեղինակ է[1]։

2013 թվականինին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած կոմպոզիտորական միջազգային մրցույթում արժանացել է Երկրորդ մրցանակի[2]

2022 թվականի հոկտեմբերին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 64. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. ««Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին նվիրված համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Երկանյանի և Ասատրյանի ստեղծագործությունները». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  3. Հայաստանի կոմպոզիտորների միության մի շարք անդամներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։