Ջեյսոն Վարգաս

չիլիացի ֆուտբոլիստ

Ջեյսոն Վարգաս (իսպ.՝ Jeisson Andrés Vargas Salazar, սեպտեմբերի 15, 1997(1997-09-15)[1][2][3], Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի և Չիլիի երիտասարդական հավաքականում։

Ջեյսոն Վարգաս
Քաղաքացիությունը  Չիլի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1997(1997-09-15)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Հասակ 160 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

«Ունիվերսիդադ Կատոլիկա» խմբագրել

Վարգասը «Ունիվերսիդադ Կատոլիկա» ֆուտբոլային ակումբի սան է։ Չիլիի առաջնության շրջանակներում իր դեբյուտը Վարգասը նշել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ «Ունիվերսիդադ դե Կոնսեպսիոն»-ի դեմ խաղում[4]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին՝ «Պալեստինո»-ի դեմ խաղում[5]։ 2016 թվականին Ջեյսոնը դարձել է Չիլիի չեմպիոն։

«Էստուդիանտես» խմբագրել

2016 թվականի ամռանը Ջեյսոն Վարգասը տեղափոխվել է արգենտինական «Էստուդիանտես»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Սարմիենտո»-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականին Չիլիի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Վարգասը մասնակցել է Կոլումբիայի, Պարագվայի և Բրազիլիայի հավաքականների դեմ խաղերին[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Չիլիի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Универсидад Католика VS. Универсидад де Консепсьон 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ դեկտեմբերի 6.
  5. «Универсидад Католика VS. Палестино 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 25.
  6. «Бразилия (до 20) VS. Чили (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 20.

Արտաքին հղումներ խմբագրել