Ջեյն Ռասել (անգլ.՝ Jane Russell), ի ծնե Էռնեստին Ջեյն Ջերալդին Ռասել (անգլ.՝ Ernestine Jane Geraldine Russell,հունիսի 21, 1921(1921-06-21)[1][2][3][…], Բեմիջի, Մինեսոտա, ԱՄՆ[4] - փետրվարի 28, 2011(2011-02-28)[1][2][3][…], Santa Maria, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, 1940-ական թվականների վերջի և 1950-ական թվականների սկզբի սեքս-խորհրդանիշ։

Ջեյն Ռասել
անգլ.՝ Jane Russell
Ծնվել էհունիսի 21, 1921(1921-06-21)[1][2][3][…]
ԾննդավայրԲեմիջի, Մինեսոտա, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 28, 2011(2011-02-28)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրSanta Maria, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎան Նույսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն[5]
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Bob Waterfield?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջեյն Ռասելը ծնվել է Բեմիջի քաղաքում (Մինեսոտա)։ ԱՄՆ-ի բանակի լեյտենանտ Ռոյ Ուիլյամի և նախկին դերասանուհի Ջերալդին Ջեկոբիի հինգ երեխաներից ավագն է։ Հոր հրաժարականից հետո ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ հաստատվել են Բերբանկ քաղաքում։ Պատանեկության տարիներին, մոր պնդմամբ նա դաշնամուրի դասերի էր հաճախում և մասնակցում դպրոցի թատերական խմբակին։

Դպրոցն ավարտելուց հետո Ռասելը երազում էր դիզայներ դառնալ, սակայն հոր անսպասելի մահը` 1936 թվականին, փոխել է նրա պլանները և նա սկսել է աշխատել որպես գործավարուհի։ Սակայն Ջերալդինը իր աղջկան տեսնում էր դերասանուհու մասնագիտության մեջ, և նա պնդել է, որ դուստրը շարունակի և կատարելագործի իր դերասանական ընդունակությունները։ Այդ ժամանակ Ջեյն Ռասելը ռեժիսոր Մաքս Ռեյնահարթի մոտ գրանցվել է դերասանական կուրսերի, ինչպես նաև սովորել է Մարիյա Ուսպենսկայայի դրամատիկական դպրոցում, որից հետո 1940 թվականին յոթնամյա պայմանագիր է կնքել միլիոնատեր Հաուըրտ Հիվզի հետ։

Հիվզը հավատում էր, որ Ռասելը կարող է լուրջ մրցակից հանդիսանալ այդ ժամանակվա ճանաչված սեքս խորհրդանիշներ` Ռիտա Հեյուորթի և Լանա Թըրների համար։

 
Ջեյն Ռասելը Ռոբերտ Միտչեմի հետ «Նրա երազանքի կինը» ֆիլմում

1985 թվականին դերասանուհին իր ինքնակենսագրության մեշ նշել է, որ երազել է ավելի նուրբ դերերի մասին։ Նրա ամենահիշված գործերից մեկը` «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) կատակերգությունն է, որտեղ նա ստիպված էր բախվել հաջորդ սերնդի սեքս խորհրդանիշ` Մերլին Մոնրոյին։

1970-ական թվականներին կինոյից հեռանալուց հետո, Ջեյն Ռասելը դերասանական կարիերան շարունակել է թատրոնում, ինչպես նաև սկսել է մասնակցել երեխաների որդեգրման գործընթացը պարզեցնող ֆոնդին, քանի որ ինքն էլ է այդ բնագավառում հանդիպել դժվարությունների։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանուհին ամուսնացել է երեք անգամ։ Իր առաջին ամուսնու` ամերիկյան ֆուտբոլի խաղացող Բոբ Ուոտերֆիլդի հետ 25 տարվա ամուսնության ընթացքում երեք երեխա են որդեգրել. երկու տղա և աղջիկ։ Դերասանուհին չէր կարողանում երեխա ունենալ։

Ռասելը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել որդեգրման ընթացքում, և 1955 թվականին հիմնադրել է բարեգործական կազմակերպություն, որը օգնում է մարդկանց նման իրավիճակներում։ Իր երկրորդ ամուսնու` Ռոջեր Բարեթի հետ ընդամենը մեկ տարի է ապրել, վերջինիս անսպասելի մահվան պատճառով 1968 թվականին։ Նրա երրորդ ամուսինը` Ջոն Քելվին Պիպլսը մահացել է 1999 թվականին, սրտային անբավարարվածությունից. նրանց համատեղ կյանքը տևել է 25 տարի։

Ջեյն Ռասելը մահացել է 2011 թվականի փետրվարի 28-ին Սանտա Մարիայում, 89 տարեկանում, շնչառական անբավարարությունից[6][7][8]:

 
1953 թվական։ Մերլին Մոնրոյի հետ:

Ֆիլմագրություն խմբագրել

  • Օրենքից դուրս / The Outlaw (1943)
  • Երիտասարդ այրի / Young Widow (1946)
  • Դալկադեմը/ The Paleface (1948)
  • Նրա երազանքների կինը / His Kind of Woman (1951)
  • Կրկնակի պայթուցիկ/ Double Dynamite (1951)
  • Պատմություն Լաս Վեգասում/ The Las Vegas Story (1952)
  • Մակաո (ֆիլմ, 1952)/ Macao (1952)
  • Դալկադեմի որդին / Son of Paleface (1952)
  • Montana Belle (1952)
  • Ճանապարհ դեպի Բալի / Road to Bali (1952) (Cameo)
  • Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին / Gentlemen Prefer Blondes (1953)
  • The French Line (1954)
  • Ջրի տակ / Underwater! (1955)
  • Foxfire (1955)
  • Բարձրահասակ տղամարդիկ / The Tall Men (1955)
  • Ջենտլմենները ամուսնանում են թխահերների հետ/ Gentlemen Marry Brunettes (1955)
  • Տաք արյուն / Hot Blood (1956)
  • The Revolt of Mamie Stover (1956)
  • The Fuzzy Pink Nightgown (1957)
  • Ճակատագիր — որսորդ/ Fate Is the Hunter (1964)
  • Ջոնի Ռիտո/ Johnny Reno (1966)
  • Ուեկո/ Waco (1966)
  • Ծնված խռովություններ/ The Born Losers (1967)
  • Սաթից մռայլ / Darker Than Amber (1970)
  • Հոլիվուդը կրակի մեջ է / Hollywood on Fire (2007) (документальный)

Մշակույթում խմբագրել

Ամերիկացի նկարիչ Նորման Ռոքուելի «Աղջիկը հայելու դիմաց» նկարում, երիտասարդ Մերի Ուելենը պատկերված է ձեռքում ամսագիր` Ջեյն Ռասելի լուսանկարով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eldridge A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122129423 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Caine M. The Elephant to HollywoodLondon: Hachette, 2010.
  6. «Умерла секс-дива золотой эры Голливуда». Yтро.ru. 28.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  7. «The Outlaw Sexpot Jane Russell Dies» (անգլերեն). E! Online. 28.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Addio a Jane Russell» (իտալերեն). la Repubblica. 28.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Norman Rockwell Girl at the Mirror» (անգլերեն). Norman Rockwell Museum. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Ռասել» հոդվածին։