Ջեյմս Մ. Քեյն (անգլ.՝ James M. Cain, հուլիսի 1, 1892(1892-07-01)[1][2][3][…], Աննապոլիս, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2][3][…], University Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող, մտնում է նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ)։

Ջեյմս Քեյն
անգլ.՝ James Mallahan Cain
Ծնվել էհուլիսի 1, 1892(1892-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրԱննապոլիս, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրUniversity Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, լրագրող, լրագրող, գրող և կինոսցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWashington College?
Ժանրերդետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներThe Postman Always Rings Twice?
ԱշխատավայրThe Baltimore Sun?
Պարգևներ
 James M. Cain Վիքիպահեստում

Ծնվել է ուսուցչի և օպերային երգչուհու ընտանիքում։ Որոշել է դառնալ գրող Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Աշխատել է լրագրող Բալտիմորում Baltimore American և Baltimore Sun թերթերում։ 1932-1947 թթ. գրել է սցենարներ ֆիլմերի համար, որոնք սակայն մեծ հաջողություն չէին ունենում։ Քեյնի առաջին վեպը՝ "Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ", հրատարակվել է 1934 թ. և դարձել բեսթսելլեր։

Քեյնի գրեթե բոլոր գրքերի սյուժեն զարգանում էր նույն սխեմայով. կինը գայթակղում է տղամարդուն, խենթացնում նրան, տղամարդը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ սպանության։ Այդ սխեման, որտեղ բոլոր փորձանքները կանանցից էին, հետագայում օգտագործում էին Hardboiled ժանրի շատ գրողներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քեյն» հոդվածին։