Ջեյմս Շելթոն Վոսսը (անգլ.՝ James Shelton Voss) (մարտի 3, 1949(1949-03-03)[2], Cordova, Ուոքեր շրջան, Ալաբամա, ԱՄՆ[2]), աշխատում է ՆԱՍԱ-ում, որպես տիեզերագնաց։ Վոսսը տիեզերք է թռել հինգ անգամ։ Նա նաև ծառայել է տիեզերական կայանում, որպես շահագործման գրասենյակի թռիչքային գործողությունների փոխնախագահ։ Վոսսը նաև Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող է։

Ջեյմս Շելթոն Վոսս
James Shelton Voss

Բնօրինակ անուն ազգանուն James Shelton Voss
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է մարտի 3, 1949
Ծննդավայր Կորդովա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վոսսը ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Ալաբամա նահանգի Կորդովա քաղաքում և մեծացել է Ալեքպեյի Օպելիկայում իր տատիկի և պապիկի տանը։ Մանկության տարիներին կարդացել է մի շարք գիտական գրքեր, որոնցից մոտ կեսը տիեզերքի մասին[3]։ Հաճախել է Օպելիկա ավագ դպրոցը, որտեղ մասնակցել է ըմբշամարտի, և ֆուտբոլի դպրոցական առաջնություններին։ Ավարտելուց հետո Վոսսը ընդունվում է Աուբուռն համալսարան։ Համալսարանում նույնպես մասնակցում է ըմբշամարտի առաջնություններին։ Վոսսը նաև հանդիսացել է Theta Xi եղբայրության Beta Zeta խմբի անդամ, որտեղ 1970-1971 ուսումնական տարվա ընթացքում ծառայել է, որպես խմբի հրամանատար։ 1972 թ. համալսարանի ավիացիոն տեխնիկայի բաժինը ավարտելուց հետո նշանակվում է, որպես երկրորդ կարգի լեյտենանտ ԱՄՆ զինված ուժերում։ 1974 թ. ստացել է Ավիացիոն տեխնիկայի գիտությունների մագիստրոսի կոչում։

Կարիերան խմբագրել

Համալսարանը ավարտելուց հետո Վոսսը պարգևատրվում է մի շարք մրցանակներով։ Վոսսը ծառայում է որպես դասակի ղեկավար Արևմտյան Գերմանիայի 2-րդ գումարտակի 48-րդ ստորաբաժանմունքում, հետախուզության աշխատակից և <<C>> ընկերության հրամանատար։ 1979 թվականին վերադառնում է Միացյալ Նահանգներ, ներկա է գտնվում հակահրդեհային սպայական առաջադիմության դասընթացին, ընդգրկվելով հրամանատարների ցուցակի մեջ։ Դասավանդում է Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիայի մեխանիկայի ֆակուլտետում։ Ուեսթ Փետում Վոսսը մասնակցել է ՆԱՍԱ-ի Ամառային ծրագրի հետազոտական աշխատանքներին և ստանում է Ուիլյամ Պ. Կլեմես Ջրին կրթության գերազանցության պարգևը, որպես ակադեմիայի առաջատար պրոֆեսոր։ Այնուհետև նա մասնակցում է ԱՄՆ ռազմածովային դպրոցի փորձնական թեստին, 1983 թ-ին ստանում է ևս մեկ ուսանողական մրցանակ։ Դրանից հետո Վոսսը մասնակցում է Զինված ուժերի անձնակազմի քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին։ Հետագայում Վոսսը նշանակվում է, որպես թռիչքի փորձարկման ինժեներ / հետազոտական եւ զարգացման համակարգող։ Նա ՆԱՍԱ-ի անդամ դառնալուց առաջ մասնակցում է թռիչքի թեստային ծրագրերի։ ՆԱՍԱ-ում աշխատել է Ջոնսոնի տիեզերական կենտրոնում 1984 թ. Նոյեմբերից մինչեւ 1987 թ. Հունիսը։ Աշխատել է որպես STS-51-D, STS-51-F, STS-61-C և STS-51- L փորձագետ։ 1987 թվականի հունիսին Ջեյմս Վոսսը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի կողմից։

Տիեզերագնաց խմբագրել

Վոսսը 1988 թվականի օգոստոսին ավարտում է մեկամյա ուսումնական և գնահատման ծրագիրը, որը նրան որակավորում է որպես տիեզերական փոխադրման գծով մասնագետ։ Նա աշխատում է թռիչքի անձնակազմի ներկայացուցչությունում, որպես փորձագետ։ Նրա երրորդ տիեզերական թռիչքից հետո երկու տարի անցկացնում է Ռուսաստանի Սթար քաղաքում, Յուրի Գագարինի ուսումնական կենտրոնում։ Նա աշխատել է որպես STS-84 / Mir 23 / Mir 24 / STS-86: Հինգերորդ թռիչքից հետո Վոսսը ծառայել է որպես տիեզերական կայանի թռիչքային գործողությունների փոխնախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  2. 2,0 2,1 2,2 http://www.jsc.nasa.gov/Bios/htmlbios/voss-ji.html
  3. «Expedition 2 preflight interview». NASA. 2002 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Վոսս» հոդվածին։