Ջեյմս Մեդիսոն (ֆուտբոլիստ)

անգլիացի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Մեդիսոն (այլ կիրառումներ)

Ջեյմս Մեդիսոն (անգլ.՝ James Maddison, նոյեմբերի 23, 1996(1996-11-23)[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ջեյմս Մեդիսոն
James Maddison
Մեդիսոնը Լեսթեր Սիթիի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն James Daniel Maddison
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 23, 1996(1996-11-23)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Հասակ 175 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Անգլիա Քովենթրի Սիթի 24 (4)
2016-2018 Անգլիա Նորվիչ Սիթի 47 (15)
2016   Անգլիա Քովենթրի Սիթի 11 (1)
2016-2017   Շոտլանդիա Աբերդին 14 (2)
2018-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 48 (11)
Ազգային հավաքական
2017-2019 Անգլիա Անգլիա Մ21 9 (1)
2019-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 24-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Քովենտրի Սիթի խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մեդիսոնը սկսել է Քովենտրի Սիթիում[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 11-ին՝ Կրու Ալեքսանդրայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 21-ին՝ Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 24-ին Մեդիսոնը 3․5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[9]։ 2015 թվականի օգոստոսի 15-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[10]։ Քովենտրի Սիթիի կազմում Մեդիսոնը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նորվիչ Սիթի խմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին Մեդիսոնը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Նորվիչ Սիթիի հետ[11][12], ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Քովենտրի Սիթի[13][14]։ Իր դեբյուտը Նորվիչի կազմում նա նշեց 2016 թվականի օգոստոսի 23-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Քովենտրի Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[15]։ 2016 թվականի օգոստոսի 31-ին Մեդիսոնը կես տարվա վարձավճարով միացավ Աբերդինին[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ինվերնես Կալեդոնիան Տիսլի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Դանդիի դեմ խաղում[18][19]։ Հոկտեմբերի 1-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Կիլմարնոկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[20]։ Աբերդինի կազմում Մեդիսոնը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2017 թվականի հունվարին Մեդիսոնը վերադարձավ Նորվիչ Սիթի։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց ապրիլի 17-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում։ Մեդիսոնը փոխարինման մտավ հանդիպման 79-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դառնալով 13 րոպե անց և օգնելով Նորվիչին հաղթել 3-1 հաշվով[22]։ 2017 թվականի հունիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[23][24]։ Սեպտեմբերի 30-ին Մեդիսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում[25]։ 2018 թվականի մարտի 10-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Հալ Սիթիի դեմ խաղում, սակայն Նորվիչը պարտվեց 4-3 հաշվով[26]։ 2017-18 մրցաշրջանում Մեդիսոնը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[27]։ Նա ճանաչվեց Նորվիչի տարվա լավագույն ֆուտբոլիստ[28] և ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[29]։

Լեսթեր Սիթի խմբագրել

2018 թվականի հունիսի 20-ին Մեդիսոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[32][33]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[34][35]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[36][37]։ Սեպտեմբերի 15-ին Մեդիսոնը գոլ խփեց Բորնմուտի դեմ խաղում, սակայն Լեսթեր Սիթին պարտվեց 4-2 հաշվով[38]։ Դեկտեմբերի 5-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում անգլիացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[39][40]։ 2019 թվականի մարտի 16-ին նա գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[41][42]։ Իր առաջին մրցաշրջանում Մեդիսոնը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[43]։

2019 թվականի օգոստոսի 28-ին Մեդիսոնը գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում, ինչպես նաև՝ իրացրեց իր 11-մետրանոցը՝ օգնելով Լեսթերին հաղթել հետխաղյա հարվածաշարում և անցնել մրցաշարի հաջորդ փուլ[44][45]։ Սեպտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Հոկտեմբերի 5-ին անգլիացին գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Լեսթերը պարտվեց 2-1 հաշվով[48][49]։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մեդիսոնը տուգանային հարվածով գրավեց Սաութհեմպտոնի դեմ խաղում[50], իսկ Լեսթերը հաղթեց 9-0 հաշվով և տարավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[51][52]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մեդիսոնը ներկայացրել է Անգլիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[53]։ 2016 թվականի մարտին նա հրավիրվեց Անգլիայի Մ20 հավաքական[54], սակայն չկարողացավ խաղալ վնասվածքի պատճառով[55]։ Անգլիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Դոմինիկ Սոլանկեին Ուկրաինայի դեմ խաղում[56][57]։ 2019 թվականին Մեդիսոնը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[58][59][60]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[61], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[62][63][64]։

Անգլիայի ազգային հավաքական Մեդիսոնը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[65][66][67], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[68][69]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2019 թվականի նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին Չեռնոգորիայի դեմ խաղում[70][71]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[72]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Քովենտրի Սիթի 2014–15 Լիգա Մեկ 12 2 1 0 5 0 18 2
2015–16 23 3 0 0 1 0 24 3
Ընդհանուր 35 5 1 0 0 0 6 0 42 5
Նորվիչ Սիթի 2016–17 Չեմպիոնշիպ 3 1 0 0 1 0 4 1
2017–18 44 14 2 0 3 1 49 15
Ընդհանուր 47 15 2 0 0 0 4 1 53 16
Աբերդին (վարձավճար) 2016–17 Պրեմիերշիպ 14 2 0 0 3 0 17 2
Լեսթեր Սիթի 2018–19 Պրեմիեր Լիգա 36 7 1 0 1 0 38 7
2019–20 12 4 0 0 2 2 14 6
Ընդհանուր 48 11 1 0 0 0 3 2 52 13
Կարիերայի ընդհանուր 144 33 4 0 0 0 16 3 164 36

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[72]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - J. Maddison - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Meet James Maddison, Norwich's very own Dele Alli, the best Englishman outside the Premier League». The Independent (անգլերեն). 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. yBisnosLCFC (2018 թ․ հունիսի 5). «Scouting report: Who is Leicester City target James Maddison?». Foxes of Leicester (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Coventry City - Cardiff City, Aug 13, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «MATCH REPORT: Coventry City 1-2 Cardiff City - News - Coventry City» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Crewe Alexandra - Coventry City, Oct 11, 2014 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Oldham Athletic - Coventry City, Oct 21, 2014 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «Coventry City midfielder James Maddison signs a three-and-a-half-year deal with the club - News - Coventry City» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «Millwall FC - Coventry City, Aug 15, 2015 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Association, Press (2016 թ․ փետրվարի 2). «Norwich City sign teenage midfielder James Maddison from Coventry». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «James Maddison: Norwich City sign midfielder from Coventry». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «TRANSFER NEWS: CITY SIGN COVENTRY'S JAMES MADDISON» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  14. Turner, Andy (2016 թ․ փետրվարի 2). «DONE DEAL: James Maddison signs for Norwich City». coventrytelegraph. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Norwich City - Coventry City, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Norwich City midfielder James Maddison joins Aberdeen on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «Aberdeen FC - Inverness Caledonian Thistle FC, Sep 10, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «Dundee FC - Aberdeen FC, Sep 18, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  19. «Dundee 1-3 Aberdeen». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  20. «Kilmarnock FC - Aberdeen FC, Oct 1, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «James Maddison | Football Stats | Leicester City | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «Preston North End - Norwich City, Apr 17, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  23. «James Maddison signs new deal with the Canaries» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  24. «James Maddison: Norwich City midfielder signs new contract». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  25. «Reading FC - Norwich City, Sep 30, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  26. «Hull City - Norwich City, Mar 10, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «James Maddison | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  28. 28,0 28,1 «James Maddison: It's one of the best awards you can get» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  29. 29,0 29,1 «PFA Championship Team of the Year: Wolves & Fulham trios named in line-up». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  30. «Maddison Signs For Leicester City On A Five-Year Deal» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  31. «Leicester sign midfielder James Maddison from Norwich on five-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  32. «Leicester sign James Maddison from Norwich on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  33. «Leicester sign James Maddison on five-year deal from Norwich». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  34. «Paul Pogba scores as Man Utd beat Leicester 2-1 - Jose Mourinho praises captain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  35. Ames, Nick (2018 թ․ օգոստոսի 10). «Manchester United 2-1 Leicester City: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  36. «Leicester City - Wolverhampton Wanderers, Aug 18, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  37. «Leicester 2-0 Wolves: Jamie Vardy sent off as 10-man Leicester hold on to beat Wolves» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. «AFC Bournemouth - Leicester City, Sep 15, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  39. «Fulham FC - Leicester City, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  40. «Fulham 1-1 Leicester City: James Maddison goal denies Ranieri victory» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  41. «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  42. «Rodgers praises 10-man Leicester's mental strength after late win at Burnley» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  43. «James Maddison | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  44. «Newcastle United - Leicester City, Aug 28, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  45. Park, Louise Taylor at St James’ (2019 թ․ օգոստոսի 28). «Kasper Schmeichel's penalty saves give Leicester win at Newcastle». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  46. «Leicester City - Tottenham Hotspur, Sep 21, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  47. «Leicester 2-1 Tottenham: James Maddison fires Foxes past Spurs» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  48. «Liverpool FC - Leicester City, Oct 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  49. White, Jim; Zeqiri, Daniel; Association, Press (2019 թ․ հոկտեմբերի 5). «Last-minute James Milner penalty breaks Leicester's resistance as Liverpool march on». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  50. «Southampton FC - Leicester City, Oct 25, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  51. «Southampton 0-9 Leicester City: Foxes equal record for biggest Premier League win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  52. Mary’s, Ben Fisher at St (2019 թ․ հոկտեմբերի 25). «Vardy and Pérez hat-tricks see Leicester smash nine against Southampton». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  53. «Who is James Maddison? The Liverpool & Arsenal target who has lit up the Championship | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  54. Association, The Football. «Three new faces for U21s». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  55. Association, The Football. «Maddison's avenue to England». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  56. «Ukraine U21 - England U21, Nov 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  57. «Ukraine U21 0-2 England U21». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  58. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  59. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  60. Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  61. UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  62. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  63. Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  64. «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  65. Association, The Football. «There are three new faces named in England squad to face Croatia and Spain in October». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  66. «James Maddison, Jadon Sancho and Mason Mount named in England squad» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  67. «Maddison, Mount and Sancho earn debut call-ups as latest England squad is named». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  68. «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  69. «Spain - England, Oct 15, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  70. «England - Montenegro, Nov 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  71. Wembley, David Hytner at (2019 թ․ նոյեմբերի 14). «England celebrate 1,000th game with seven-goal charge into Euro 2020 finals». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  72. 72,0 72,1 «James Maddison». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեդիսոն (ֆուտբոլիստ)» հոդվածին։