Ջեյմս Էրլ Ռեյ (անգլ.՝ James Earl Ray, մարտի 10, 1928(1928-03-10)[1], Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 23, 1998(1998-04-23)[1], Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի, որը մեղավոր է ճանաչվել ամերիկացի բապտիստ քարոզիչ, հռետոր և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանության մեջ։ Ռեյը ծնվել է աղքատ ընտանիքում և պատանեկությունից զբաղվել է հանցավոր գործունեությամբ։ Դատարանի կողմից դատապարտվել է 99 տարվա ազատազրկման։ Մահացել է բանտում 1998 թվականին։ Ռեյի մեղավորության վերաբերյալ կասկածները դեռ չեն հանդարտվում։

Ջեյմս Էրլ Ռեյ
անգլ.՝ James Earl Ray
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1928(1928-03-10)[1]
ԾննդավայրԱլտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 23, 1998(1998-04-23)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՆաշվիլ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունատամնաբույժ և dental person
 James Earl Ray Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ռեյը ծնվել է Իլինոյս նահանգի Օլթոն քաղաքում՝ աղքատ ընտանիքում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ծառայել է ամերիկյան բանակում։ 1949 թվականին առաջին անգամ դատապարտվել է գողության համար։ 1952 թվականին ստացել է 2 տարվա ազատազրկում տաքսու վարորդին զինված կողոպտելու համար։ 1955 թվականին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման գողության համար։ 1959 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ 120 դոլար գողանալու համար[3]։ 1967 թվականին փախել է բանտարկությունից[4]։

Սպանության հանգամանքներ խմբագրել

Մարտին Լյութեր Քինգը գնդակահարվել է Մեմֆիս քաղաքում (Թենեսի նահանգ) 1968 թվականի ապրիլի 4-ին։ Այդ պահին Քինգը կանգնած էր Լորեյն մոթելի պատշգամբում՝ պատրաստվելով ղեկավարել գործադուլ անող աղբահանների ցույցը։ Միակ փամփուշտը հարվածել է նրա ծնոտի ստորին հատվածին՝ վնասելով պարանոցի մի մասն այնպես, որ տեսանելի է եղել ողնաշարը։ Կրակել են փողոցի մյուս կողմում գտնվող կահավորված սենյակներից։ Քինգի սպանությունից երկու ամիս անց՝ 1968 թվականի հունիսի 10-ին, Լոնդոնում սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ջեյմս Էրլ Ռեյը։

Դատավճռից հետո Ռեյը պնդել է, որ իրեն ստիպել են ստորագրել խոստովանական ցուցմունքներ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում մահվան դատավճիռ կստանա։ Խոստովանելով սպանությունը՝ նա դատապարտվել է 99 տարվա ազատազրկման։ Նրա խոսքով՝ ամեն ինչի հետևում կանգնած էր ինչ-որ խորհրդավոր Ռաուլ, իսկ ինքը՝ Ռեյը, միայն մասնակի պատասխանատվություն էր կրում սպանության համար՝ անձամբ դա չգիտակցելով։ Ռեյի փաստաբանը հասել է հրացանի բալիստիկ փորձաքննության, որից, ըստ մեղադրանքի, կատարվել է սպանությունը[5][6][7]։ Եվ այդ փորձաքննության արդյունքները համոզիչ չեն եղել։ Ըստ փաստաբանի՝ միակ բանը, որի համար Ռեյը մեղավոր էր, զենք գնելն էր ապօրինի վաճառքի համար, որը նա կարծում էր, որ վաճառվելու է։ Այնուամենայնիվ, Ռեյը հիասթափվել է իր փաստաբանից, երբ նրա խորհրդով հարցազրույց է տվել Playboy ամսագրին և համաձայնել ստուգել ստի դետեկտորը։ Ըստ ստի դետեկտորի՝ պարզվել է, որ Ռեյը ստել է՝ ասելով, որ ինքը չի սպանել Քինգին և ասել է ճշմարտությունը՝ պնդելով, որ ինքը ներգրավված չէ որևէ դավադրությունների մեջ։ Մինչդեռ պարզվել է, որ Ռեյի փաստաբանը Playboy ամսագրից 11 հազար դոլար է ստացել։ Իմանալով այդ մասին՝ Ռեյը աշխատանքից հեռացրել է փաստաբանին և վարձել մեկ ուրիշին[8]։

Ջեյմս Էրլ Ռեյը մահացել է 1998 թվականի ապրիլի 23-ին Նեշվիլի հուշահամալիրի հիվանդանոցում՝ 70 տարեկան հասակում։ Նա երկար ժամանակ տառապել է լյարդի անբուժելի հիվանդությամբ և վերջին երկու տարիներին ավելի քան մեկ անգամ մոտ էր մահվան[9]։ Ռեյի մահը, տարօրինակ կերպով, սգի մեջ է գցել ոչ միայն իր հարազատներին, այլև Մարտին Լյութեր Քինգի այրուն և երեխաներին։ «Սա ողբերգություն է ոչ միայն պարոն Ռեյի և նրա ընտանիքի համար, այլև ամբողջ ազգի համար, - կարծում է Կորետա Սքոթ Քինգը։ - Ամերիկայի համար երբեք չի գա Ռեյի գործով նոր դատավարության օր, գործընթաց, որը կարող էր բացահայտել այս սպանության առեղծվածը և հաստատել Ռեյի անմեղության փաստը»։ Այս հայտարարության տակ ստորագրել են նաև սպանվածի երեք երեխաները՝ Մարտին Լյութեր Քինգ III-ը (նա հոր մահվան տարում տասը տարեկան էր), Դեքսթերը, որն այդ ժամանակ դարձել է յոթ տարեկան, և ամենաերիտասարդը՝ սուրբ Բերնիս Քինգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Ray, James Earl (1993). Who killed Martin Luther King?: the true story by the alleged assassin – James Earl Ray. National Press Books. ISBN 978-1-882605-02-6. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  3. Melanson, Philip H. (1994). The Martin Luther King Assassination. SP Books. ISBN 978-1561711314. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  4. Gribben, Mark. «James Earl Ray: The Man Who Killed Dr. Martin Luther King, chapter 3». truTV Crime Library. truTV. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 25-ին.
  5. «Martin Luther King, Jr. Assassination». History.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  6. University, © Stanford; Stanford; California 94305 (2017 թ․ ապրիլի 24). «Assassination of Martin Luther King, Jr». The Martin Luther King, Jr., Research and Education Institute (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Findings on MLK Assassination». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Jack Kershaw Is Dead at 96; Represented King's Assassin - The New York Times» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
  9. Gelder, Lawerence (1998 թ․ ապրիլի 24). «James Earl Ray, 70, Killer of Dr. King, Dies in Nashville». The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին – via nytimes.com.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էրլ Ռեյ» հոդվածին։