Ջեյմս Բոնդի լողափ (անգլ.՝ James Bond Beach), լողափ Հյուսիսային Ճամայկայի Միդլսեքս կոմսության Սենթ Մերի ծխական համայնքի[1] Օրակաբեսա ավանի հյուսիսարևմտյան մասում[2]։ Ողողվում է Կարիբյան ծովի ջրերով, որն այդ վայրում ձկան արգելոց է հանդիսանում[3]։ Զբաղեցնում է թերակղզու 3 կողմերը[4], գրեթե քառակուսաձև է՝ 10000 մ2 մակերեսով և ձգվում է մոտ 350 մ։ Լողափին է գտնվում Moonraker բարը, որը բաց է բոլոր 4 կողմերից և տեղավորում է 200 այցելու և ռեստորանը։ «Քառակուսու» կենտրոնն իրենից ներկայացնում է մեծ բացատ, որտեղ պարբերաբար անց են կացվում երաժշտական համերգներ․ մասնավորապես՝ այստեղ ելույթ են ունեցել Ռիհաննան, Զիգգին և Բոբ Մառլին, Լորին Հիլը։ Լողափ մտնելն արժե 350 ճամայկական դոլար[1]։

Ջեյմս Բոնդի լողափ, 2006 թ․

Անանուն լողափն իր ներկայիս անունն ստացել է այն բանից հետո, երբ 1961-1962 թվականներին այստեղ տեղի ունեցան բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոսերիայի առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի գլխավոր տեսարանների նկարահանումները[5]։ Այս ֆիլմում հենց այս լողափ ջրից դուրս եկավ «Բոնդի առաջին ընկերուհին»՝ Ուրսուլա Անդրեսը սպիտակ լողազգեստով, որը ցնցեց ողջ աշխարհը[6][7][8]։ Ոչ հեռու գտնվող առանձնատանն էր ապրում նաև Յան Ֆլեմինգը՝ Ջեյմս Բոնդի ստեղծողը[9]։ Այնուամենայնիվ, այդ գաղտնի սուպերգործակալի թեման լողափին և նրա հաստատություններում գրեթե ոչ մի կերպ բացահայտված չէ, համապատասխան սնահավատություններ լողափին նույնպես չկան[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Пляж Джеймса Бонда Արխիվացված 2016-09-25 Wayback Machine (անգլ.) на сайте jamaicamyway.com
  2. Официальный сайт городка Оракабесса (անգլ.)
  3. Пляж Джеймса Бонда (անգլ.) на сайте wikimapia.org
  4. Пляж Джеймса Бонда Արխիվացված 2015-11-25 Wayback Machine (անգլ.) на сайте best-beaches.com
  5. Пляж Джеймса Бонда Արխիվացված 2015-11-25 Wayback Machine (անգլ.) на сайте destination360.com
  6. «Former Bond girl to sell Dr No bikini». The Telegraph. 13 января 2011. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  7. Bensimon, Kelly Killoren (2006 թ․ հունիսի 5). The bikini book. Thames & Hudson. ISBN 978-0-500-51316-3. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  8. Lindner, Christoph (2009 թ․ օգոստոսի 4). The James Bond Phenomenon: A Critical Reader. Manchester University Press. ISBN 978-0-7190-8095-1. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  9. Пляж Джеймса Бонда Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.) на сайте caribya.com
  10. Пляж Джеймса Бонда (անգլ.) на сайте guidetocaribbeanvacations.com

Արտաքին հղումներ խմբագրել