Ջեյմս Արթուր Բոլդուին, (անգլ.՝ James Baldwin), (օգոստոսի 2, 1924(1924-08-02)[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 1, 1987(1987-12-01)[1][2][3][…], Սեն Պոլ դը Վանս Հարլեմ Թաղամաս, Նյու Յորք), ամերիկացի վիպասան, հրապարակախոս, թատերագիր, մարդու իրավունքների ակտիվ պաշտպան, մասամբ էլ Մարտին Լյութեր Քինգ հետևորդ։

Ջեյմս Արթուր Բոլդուին
անգլ.՝ James Baldwin
Ծննդյան անունանգլ.՝ James Arthur Baldwin
Ծնվել էօգոստոսի 2, 1924(1924-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրՀառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1987(1987-12-01)[1][2][3][…] (63 տարեկան)
Վախճանի վայրՍեն Պոլ դը Վանս
ԳերեզմանՖերնկլիֆ
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, իրավապահ, ակնարկագիր, սոցիալական քննադատ, սցենարիստ, համալսարանի դասախոս և գրող
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆոր Դպրոց, Bowling Green State University? և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Ժանրերվեպ, պատմվածք և էսսե
Ուշագրավ աշխատանքներGo Tell It on the Mountain?, Giovanni's Room? և Notes of a Native Son?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America
ԱշխատավայրՄաունթ Հոլիուոք քոլեջ, Համփշիրի քոլեջ և Ամհերստի քոլեջ
Պարգևներ
 James Baldwin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոլդուինը մեծացել է խորթ հոգևորական հոր ընտանիքում։ Բոլդուինը ընտանիքում 9 երեխաներից ամենամեծն էր։ Նա չէր ճանաչում իր հարազատ հորը և շատ էր տառապում այդ պատճառով։ Այս փաստին անդրադարձել է իր ստեղծագործություններից մի քանիսում («Ասա ինձ, ուր է գնացել գնացքը», «Ջովանիի սենյակը» և ուրիշներ)։ Պատանեկության տարիներին Բոլդուինը պատրաստվում է գնալ խորթ հոր հետքերով և օգնում է նրան եկեղեցում։

Բայց որքան հասունանում էր ապագա բանաստեղծը, այնքան ավելի հստակ էր հասկանում, որ խորթ հոր տված քարոզները չեն համապատասխանում Հարլեմի փողոցներում կատարվող իրկանությանը, իսկ որ ամենակարևորն է՝ հենց խորթ հոր պահվածքին։ Բրոնկսում դպրոցն ավարտելուց հետո Բոլդուինը տեղափոխվում է Գրինվիչ Վիլիջ, որտեղից էլ սկսվում է նրա գրական կարիերան։

Մանկությունն ու պատանեկությունն անցկացելով Նյու Յորքի ամենանաանբարենանպաստ շրջաններից մեկում` Հարլեմում և Գրինվիչ Վիլիջում, Բոլդուինը սկսում է գրի առնել շրջապատող աշխարհի մասին իր հայացքները։ Նրա առաջին հրապարակախոսական հոդվածները ռասիզմը մերժելու հոգով էին լցված, որը պարուրել էր երիտասարդին։

Այդ իսկ պատճառով, ստանալով մրցանակ իր առաջին «Գնա կախվիր ժայռից» գեղարվեստական վեպի համար 1948 թվականին Բոլդուինը լքում է ԱՄՆ-ն և մեկնում Փարիզ։

20-րդ դարի 40-ական թվականներին լինելով սևամորթ նույնասեռական՝ ժամանելով Ֆրանսիա Բոլդուինը թեթևացած շունչ է քաշում։ Նրա գլխավոր ստեղծագործությունները գրվել են հենց Սենայի ափերին, որտեղ էլ նա անցկացրել է կյանքի մեծ մասը։ Նա 2 անգամ վերադարձել է հայրենիք։ Մարտին Լյութեր Քինգի շարժման ակտիվ մասնակից է եղել, միակ շարժման, որի գաղափարախոսությունը նա կիսում էր ամբողջովին։ Բայց գրողի տունը Եվրոպան էր։ Երկրորդ անգամ վերադառնալով ԱՄՆ-ից՝ նա այլևս չլքեց Եվրոպան։

Մատենագրություն խմբագրել

  • 1953 - «Գնա , կախիր, լեռից», ինքնակենսագրական վեպ (անգլ.՝ англ. Go Tell It on the Mountain)
  • 1954 - The Amen Corner, պիես
  • 1955 - Ամերիկայի որդու երկտողերը(գրական ուրվագիծ), պատմվածք/էսսե( Notes of a native son)
  • 1956 - «Ջովանիի սենյակը»
  • 1962 - «Ուրիշ երկիր», роман
  • 1963 - «Հաջորդ անգամ, հրդեհ», հոդվածների ժողովածու
  • 1964 - «Բլյուզ պարոն Չառլիի համար», պիես
  • 1965 - Going to Meet the Man, պատմվածքների ժողովածու
  • 1968 - '«Ասա, ինձ, երբ գնաց գնացքը», վեպ
  • 1974 - «Եթե Բիլ Սթրիթը կարողանար խոսել»
  • 1976 - The Devil finds work, էսսեների ժողովածու
  • 1979 - Just above my head, վեպ
  • 1983 - Jimmy’s blues, բանաստեղծությունների ժողովածու
  • 1985 - The Evidence of Things Not seen, էսսեների ժողովածու
  • 1985 - The Prince of the Ticket, էսսեների ժողովածու

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Краткая литературная энциклопедия. Т. 9. М., 1978. С.137.
  • Стулов Ю. В. Французский опыт Джеймса Болдуина. В книге: Французская литература в контексте мировой культуры. Коллективная монография, посвященная юбилею заслуженного деятеля науки РФ профессора, доктора филологических наук, Зои Ивановны Кирнозе. Нижний Новгород, 2012. С. 169-176.
  • Удлер И. М. Фольклорная традиция черных американцев и эссеистика Джеймса Болдуина // Вестник Челябинского государственного университета. 1994. Т. 2. № 1. С. 50-55.
  • Устякина О. Н. Проблема личности в романе Д.Болдуина «Если Бийл-стрит могла бы заговорить». В сб.: Проблемы реализма в зарубежной литературе XIX-XX веков. Межвузов. сб. науч. трудов. 3. М., 1983. - с.77-83.
  • Большаков В. Блюзы Джеймса Болдуина. В кн.: Болдуин Дж. Выйди из пустыни. М.: Молодая гвардия, 1974. - с.5-22.
  • Эпстайн Дж. Джеймс Болдуин. Его имя знают все. В журн.: Америка. Вашингтон, 1966, № 113. с.2-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Արթուր Բոլդուին» հոդվածին։