Ջեյբան Սամագանով (ղրղզ.՝ Жээнбай Самаганов, հունվարի 6, 1915(1915-01-06), Ichke-Jergez, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - 1980, Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ղրղզ քննադատ, գրականագետ, թարգմանիչ և գրող։ Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]։

Ջեյբան Սամագանով
Ծնվել էհունվարի 6, 1915(1915-01-06)
ԾննդավայրIchke-Jergez, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Մահացել է1980
Մահվան վայրԲիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1915 թվականին, Իչկե-Ջերգեզ փոքրիկ գյուղի աղքատ ընտանիքում։ Վաղ տարիքում զրկվելով ծնողներից` մեծացել է մանկատանը։ 1935 թվականին ավարտել է Ֆրունզեի մանկակավարժական ուսումնարանը, աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1937-1939 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից և հաշմանդամ[2]։

Վիրավորվելու պատճառով Խորհրդային բանակից զորացրվելուց հետո սովորել է Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանում, որն ավարտել է 1944 թվականին։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում։ 1947-1952 թվականներին աշխատել է Ղրղզական ԽՍՀ ԳԱ Լեզվի և գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ 1952-1953 թվականներին որպես պատասխանատու քարտուղար է աշխատել Ղրղզական ԽՍՀ Գրողների միությունում, ինչպես նաև` աշխատել է գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական «Ալա Տոո» հանդեսի խմբագրությունում[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

1945 թվականին Ջեյբան Սամագանովն սկսել է իր գրական-քննադական գործունեությունը։ Նա գրել է ավելի քան 30 գրական-քննադատական հրապարակախոսական հոդվածներ, ինչպես նաև ստեղծել է «Մաքսիմ Գորկին և ղրղզական գրականությունը» մենագրությունը[2]։

Ջենբայ Սամագանովը եղել է ղրղզական խորհրդային գրականության 10-րդ դասարանի դպրոցական քրեստոմատիայի կազմողներից մեկը։ Ջ. Սամագանովի հոդվածները հիմնականաում սուր բանավիճական բնույթի էին և շոշափում էին Ղրղզստանի գրական կյանքի առավել վիճելի հարցեր։ Ջ. Սամագանովը շատ է աշխատել բնօրինակ և թարգմանված գեղարվեստական ստեղծագործությունները խմբագրելու, ղրղզերեն լեզվով թարգմանություների վրա։ Մասնավորապես, նա թարգմանել է Հարիեթ Բիչըր Սթոուի Քեռի Թոմի խրճիթը վեպը[2]։

Մատենագրություն խմբագրել

Ռուսերեն լեզվով խմբագրել

  • Дж. Самаганов М. Горький и киргизская литература. — Фрунзе: Киргизгосиздат, 1958. — 174 с.
  • Дж. Самаганов Киргизские советские писатели (Биобиблиогр. справочник) // Писатели Советского Киргизстана / Ред.: Е. К. Озмитель; Оформ.: И. А. Ефимова; Технич. ред.: С. Чотцев; Коррект.: А. А. Берзина, С. А. Кузнецова. — Фрунзе: Киргизгосиздат, 1958. — 269 с. — 7000 экз.
  • Дж. Самаганов Писатели Советского Киргизстана (Биобиблиогр. справочник). — Фрунзе: Кыргызстан, 1969. — 643 с.

Թարգմանություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник Союза писателей СССР. — М: Советский писатель, 1976. — 763 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Дж. Самаганов, 1958

Գրականություն խմբագրել

  • Дж. Самаганов Киргизские советские писатели (Биобиблиогр. справочник) // Писатели Советского Киргизстана / Ред.: Е. К. Озмитель; Оформ.: И. А. Ефимова; Технич. ред.: С. Чотцев; Коррект.: А. А. Берзина, С. А. Кузнецова. — Фрунзе: Киргизгосиздат, 1958. — 269 с. — 7000 экз.