Ջեմմա Բեյնս (անգլ.՝ Jemma Baines, օգոստոսի 17, 1994(1994-08-17), Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի մոդել[1]։ 2010 թվականին 16 տարեկանում Բեյնսը հաղթել է գեղեցկության մրցույթում, որն անցկացնում էր «Girlfriend Magazine» ամսագիրը[1] և «Vogue Germany» հանդեսը ճանաչվել է նրան 13/14 աշուն/ձմեռ շրջանի[2] քառասուն առաջատար մոդելներից մեկը[1]։

Ջեմմա Բեյնս
Ծնվել էօգոստոսի 17, 1994(1994-08-17) (29 տարեկան)
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Ադելաիդայում և մեծացել Գրեյնջում՝ Ադելալիդայի մերձափնյա արվարձանում[3]։ Ծագում է Ժակլինի և Ադելաիդայի ճանաչված նկարիչ Էնդրյու Բեյնսի ընտանիքում[3]։ Ունի երկու քույր՝ Սքայը և Էմբերը[4]։ Երկու տարեկանում արդեն նա հասկացել է, որ ուզում է մոդել դառնալ[5]։ «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ «դպրոցում կարդում էր «Vogue» ամսագիրը՝ փոխանակ դասերն անելու»[6]։ Մինչև 2010 թվականի վերջը կրել է բրեկետներ[6]։ Մինչև մոդելային գործունեություն ծավալելը հաճախել է St. Aloysius College[7]։

Գործունեություն խմբագրել

2010-2011 թվականներ խմբագրել

Բեյնսի հայրը խորհուրդ է տվել դստերը հետաձգել մոդելային կարիերան, մինչև որ նա մեծանա, սակայն աղջիկը 2010 թվականին 16 տարեկանում[8] դարձել է Girlfriend Rimmel Model Search-ի մրցույթի եզրափակչի մասնակից[9]։ 2010 թվականի նոյեմբերին նա մասնակցել է Simmer On The Bay-ի մրցույթին, Սիդնեյում էլ պայմանագիր է կնքել այնպիսի գործակալությունների հետ, ինչպիսիք են՝ Chic Model Management և NEXT Model Management, ինչպես նաև կեցվածք է ընդունել «Girlfriend Magazine» ամսագրի համար[10]։

2011 թվականին առաջին անգամ հանդես է եկել RAFW նորաձևության ցուցադրությանը՝ ներկայացնելով Zimmerman, Romance Was Born, Miss Unkon, Christopher Esber և Lover ապրանքանիշերի հագուստներ։ 2011 թվականի սկզբին նրա մասին հոդվածը հայտնվել է «Grazia Australia» ամսագրում։ Հետագայում կեցվածք է ընդունել Պիտեր Ալեքսանդրի և Russh -ի համար, ինչպես նաև «Harper's Bazaar» ամսագրի ավստրալիական տարբերակի[11]։

2012 թվականից այժմ խմբագրել

2012 թվականի փետրվարին հայտնվել է «L’Officiel Singapore» ամսագրի շապիկին, որի նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայի Գլենորչի վայրում[1]։ Մինչև այժմ նկարվել է «Request QJ Magazine», «Marie Claire Australia», «Elle», «L’Express Style», «Glamour», «Oyster», «Grazia France» և «Blugirl» ամսագրերի համար[11]։

2014 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Vogue Australia» ամսագրի անցկացրած գեղեցկության մրցույթին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Jemma Baines: Australia's New Top Model». vtheurbansilhouette.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «New Faces And Vogue Favorites». vogue.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 «Model Jemma Baines walks the talk». adelaidenow.com.au. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «About the artist». andrewbaines.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Mannequin minute with chic model Jemma Baines». fashion exposed. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 «From Sydney geek to New York chic - model Jemma Baines struts her way to stardom». dailytelegraph.com.au. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «It's 20 years of fabulous faces as star teen hunt comes of age». smh.com.au. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Adelaide Now (2010 թ․ օգոստոսի 15). «Proud of his model daughter». Adelaide: The Advertiser. էջ 28.
  9. sassiam Արխիվացված 2016-09-18 Wayback Machine, Jemma Baines wins the Girlfriend Rimmel Model Search.
  10. «South Australia's Jemma Baines wins 2010 Girlfriend Rimmel Model Search». adelaidenow.com.au. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 «Jemma Baines». thefashionspot.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Jemma Baines». au.zinio.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել