Ջեադէտ-Նասր, մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջին էնեոլիթյան երկրագործական բնակավայրի մնացորդներ։ Գտնվում է Բաբելոնից Իրաք 25 կմ։ 1925-1927 թթ.-ին հետազոտել է անգլերեն հնագետ է Մակքեյը։ Հնավայրը բաղկացած է 3 բլրից։ Միջին բլրի մշակութային շերտի հիման վրա մինչդինաստիական Շումերի պատմության մի ժամանակահատվածին արվել է «Ջեադէտ-Նասր» անվանումը։

Նյութ խմբագրել

Ջեադէտ-Նասրում բացվել են բազմասենյակ բնակելի տներ և պալատի կամ տաճարի ավերակներ, որտեղից հայտնաբերվել են պատկերագրերով կավե սալիկներ։ Ջեադէտ-Նասրին բնորոշ են միագույն և բազմագույն նախշավոր կավամանները, քարե անոթները։ Աշխատանքի գործիքներն են՝ կավե մանգաղները, քարե արորները, օբսիդիանից դանակները։ Գտնվել են նաև պղնձե իրեր, մարդկանց և կենդանիների պատկերներով կնքադրոշմներ, գլանաձև յուրօրինակ (այսպես կոչված՝ Ջեադէտ-Նասրի ոճի) կնիքներ։ 1931։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։