Ջասթին Էնթոնի Հեմիլթոն (անգլ.՝ Justin Anthony Hamilton, ապրիլի 1, 1990(1990-04-01), Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է կենտրոնական դիրքում։

Ջասթին Հեմիլթոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Justin Andrew Hamilton
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ ԱՄՆ և  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 1, 1990(1990-04-01) (34 տարեկան)
Ծննդավայր՝Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ակումբ՝BK VEF Rīga?, KK Cibona?, Մայամի Հիթ, Iowa State Cyclones men's basketball?[1], LSU Tigers men's basketball?, Սյու Ֆոլս Սկայֆորս, Շառլոթ Հորնեթս, Սյու Ֆոլս Սկայֆորս, Մինեսոտա Թիմբերվուլվզ, Վալենսիա ԲԱ, Բրուքլին Նեթս և Բեյջինգ Դաքս
213 սանտիմետր
Քաշ՝118 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

2008-2010 թվականների ընթացքում համալսարանական բասկետբոլ է խաղացել «Այովա Ստեյթ Սայքլոնս» թիմի կազմում Գրեգ ՄքԴերմոտի ղեկավարությամբ, իսկ 2011-2012 մրցաշրջանում՝ Թրենթ Ջոնսոնի ղեկավարությամբ Լուիզիանայի պետական համալսարանների թիմերի կազմում։ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» բասկետբոլային ակումբի կողմից 2012 թ. NBA դրաֆթում ընտրվել է 45-րդ համարի ներքո, բայց անմիջապես փոխանակվել է «Մայամի Հիթ» ակումբի հետ 2013 թ. NBA դրաֆթի առաջին փուլի ընտրության իրավունք ստանալու համար։

2015 թվականի փետրվարի 19-ին եռակողմ փոխանակման արդյունքում Հեմիլթոնը հայտնվել է «Նյու Օռլեան Պելիկանս» ակումբում։

Հուլիսի 27-ին դարձել է իսպանական «Վալենսիա» թիմի անդամ[2]։

2016 թվականի հուլիսի 11-ին Հեմիլթոնը բազմամյա պայմանագիր է ստորագրել ամերիկյան «Բրուքլին Նեթս» թիմի հետ[3]։

2017 թվականի հուլիսի 22-ին պայմանագիր է ստորագրել Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի «Բեյջինգ Դաքս» ակումբի հետ[4][5] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. College Basketball at Sports-Reference.com
  2. «Valencia adds big men Hamilton, Shurna». Eurocupbasketball.com. 27 июля 2015. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Brooklyn Nets Sign Justin Hamilton». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 11 июля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  4. Justin Hamilton signs with Beijing Ducks
  5. Justin Hamilton: Headed to China

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Հեմիլթոն» հոդվածին։