Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո
Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո (իտալ.՝ Gian Francesco Malipiero, մարտի 18, 1882[1][2][3][…], Վենետիկ, Իտալիա[4][5] - օգոստոսի 1, 1973[1][6][2][…], Տրևիզո, Վենետո, Իտալիա[5]), իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ։
Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո | |
---|---|
Բնօրինակ անուն | Gian Francesco Malipiero |
Ի ծնե անուն | իտալ.՝ Gian Francesco Malipiero |
Ծնվել է | մարտի 18, 1882[1][2][3][…] Վենետիկ, Իտալիա[4][5] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 1, 1973[1][6][2][…] (91 տարեկան) Տրևիզո, Վենետո, Իտալիա[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ և տնօրեն |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա և Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա |
Gian Francesco Malipiero Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում, Վենետիկում, Բոլոնյայում։ Դասավանդել է Պարմի (1921-24), Վենետիկի (1932-53) կոնսերվատորիաներում, Մալիպիեռոյի երաժշտությունը կրել է իմպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը։ Լավագույն գործերում հիմնվում է իտալական ժողովրդական և հնագույն երաժշտության ավանդույթների վրա։ Օպերաների (30-ից ավելի, գրեթե բոլորը սեփական տեքստերով), այդ թվում երեք եռագրությունների՝ «Օրփեիդներ» (բեմականաացում՝ 1925), «Գոլդոնիի երեք կատակերգությունները» (բեմականացում՝ 1926), «Վենետիկյան միստերիա» (բեմականացում՝ 1932), սիմֆոնիաների (11), նվագախմբային երկերի (այդ թվում՝ «Արմենիա», 1917), մենագրությունների (Կ. Մոնտեվերդիի, Ա. Վիվալդիի, Ի. Ֆ. Ստրավինսկու մասին) և այլն հեղինակ է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Малипьеро Джан Франческо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 161)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո» հոդվածին։ |