Ջամբուլ Ջաբաև (ղազ.՝ Жамбыл Жабаев, փետրվարի 16 (28), 1846, Ալմաթի շրջան, Ավագ ժուզ - հունիսի 22, 1945(1945-06-22)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղազախ ժողովրդական բանաստեղծ-ակին։ Աշուղական մրցույթներում բազմիցս հաղթել է XIX-XX-րդ դարերի սկզբի հայտնի ակիններին։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941 թ.)։

Ջամբուլ Ջաբաև
ղազ.՝ Жамбыл Жабаев
Ծնվել էփետրվարի 16 (28), 1846
ԾննդավայրԱլմաթի շրջան, Ավագ ժուզ
Վախճանվել էհունիսի 22, 1945(1945-06-22)[1] (99 տարեկան)
Վախճանի վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ-կատարող և ակին
Լեզուղազախերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերբանաստեղծություն և Aytysh?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
Ջամբուլ Ջաբաև Վիքիքաղվածքում
 Jambyl Jabayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջամբուլ Ջաբաևը ծնվել է Ջաբուլ լեռան ստորոտում գտնվող Ժետիսու (Սեմիրեչյե) բնակավայրում։ Նրա բանաստեղծական տաղանդը ի հայտ է եկել 15 տարեկան հասակից։ Զանազան թեմաներով ստեղծել է հանպատրաստից երգեր։ Եղել է իմպրովիզացիայի խոշորագույն վարպետ-ակիններ Սույունբայի, Շոժեի աշակերտը, մասնակցել է բազմաթիվ ակինների մրցությունների (այտիսների)[2]։

Նախահեղափոխական շրջանի ստեղծագործություններից գրառված են «Սուրանշի-բատիր» և «Ուտեգեն-բատիր» էպոսների նրա պատումները, «Խանը և ակինը», «Ծույլի պատմությունը» հեքիաթները են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ջաբուլ Ջաբաևի երգերն արտացոլել են ղազախ, աուլի նոր կենցաղը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրով մեկ հնչել են նրա հայրենասիրական գործերը («Լենինգրադցիներ, իմ զավակներ» և այլն)։ Ջաբուլ Ջաբաևի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով։ Ղազախական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ (1938 թվականից)։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ.)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան (1939 թ.)
  • «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Джамбул Джабаев // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջամբուլ Ջաբաև հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամբուլ Ջաբաև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամբուլ Ջաբաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։