Ջամալդին (քրդ.՝ Cemaledîn), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Վանա լճի հյուսիսային կողմում՝ գետակի հովտում։

Գյուղ
Ջամալդին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներՃամալտին, Ճամալդին, Ճամալտին, Ճեմալտին, Չամալդին, Ջեմալդին, Ջիմալդի, Ջումալդի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն160 մարդ (1882)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունջամալդինցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13400
Ջամալդին (Խլաթի գավառ) (Աշխարհ)##
Ջամալդին (Խլաթի գավառ) (Աշխարհ)

1850-ականներին ուներ 15 տուն՝ 102 հայ բնակչով, իսկ 1882 թվականին 18 տուն՝ 160 հայ բնակչով։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և այգեգործությունն էր։

Ջամալդինն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 380

Աղբյուրներ խմբագրել