Ջահերով երթ

ամենամյա երթ

Ջահերով երթ, ամենամյա երթ, որը կազմակերպում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ[1]։

Ջահերով երթ Երևանում, 2019 թվական

Յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ Ազատության կամ Հանրապետության հրապարակից[2][3] ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար։ Երթի մեկնարկից առաջ, որպես կանոն, այրվում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները[1][4]։

Պատմություն խմբագրել

Ջահերով երթն առաջին անգամ կազմակերպվել է մայրաքաղաք Երևանում 1999 թվականին։ Ամենամյա երթը տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում տարբեր կազմակերպությունների օժանդակության շնորհիվ[5][6][7]։

2022 թվականին ավանդական դարձած Բաղրամյան-Կիևյան ուղերթի փոխարեն քաղաքացիները շարժվել են Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կիևյան ճանապարհով[2]։

Խորագիրներ խմբագրել

2022 թվականի ջահերով երթի խորագիրը եղել է «Զարթնի՛ր, լաո»[2][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ալեքսանյան, Նարեկ (23 ապր 2021). «Ջահերով երթը (լուսանկարներ)». hetq.am. Հետք.
  2. 2,0 2,1 2,2 Արմենիա, Sputnik (20220423T2027+0400). «Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Ջահերով երթ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Ջահերով երթն ավարտվեց. այրեցին Թուրքիայի դրոշը». lurer.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  5. ««Փաստ». Ջահերով երթ` նաև Արցախում. համախմբման գործընթացները շարունակվում են». news.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  6. «ջահերով երթ - Google Որոնում». www.google.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Ջահերով երթ՝ Երուսաղեմում». Armenian National Committee of America (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  8. ««Զարթնի՛ր լաո»․ Հրապարակից մեկնարկում է ջահերով երթը». hetq.am. Հետք. 23 ապր 2022.