Ջակոբո Հարության (իսպ.՝ Jacobo Harrotian, 19-րդ դար, Հալեպ, Սիրիա - 20-րդ դար, Դոմինիկյան Հանրապետություն), հայկական ծագումով մեքսիկացի գեներալ, ով մասնակցել է Մեքսիկական հեղափոխությանը։ Հայտնի է եղել նաև որպես բարերար, ով կառուցել է ճանապարհներ, որոնք իր քաղաքը կապել են տեղական այլ գյուղերի հետ։

Ջակոբո Հարության
19-րդ դար - 20-րդ դար
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահվան վայրԴոմինիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Մեքսիկական հեղափոխություն

Կենսագրություն խմբագրել

Ջակոբո Հարությանը ծնվել է Հալեպում սիրիահայերի ընտանիքում։ Հետագայում բնակվել է Մեքսիկայի Գեռերո նահանգի Սումպանգո դել Ռիո քաղաքում։

20-րդ դարի սկզբի Մեքսիկական ճգնաժամի ժամանակ Ջակոբոն ծառայել է կառավարական զորքերում և լավ համբավ է ունեցել։ 1910 թվականին նշանակվել է Մեքսիկայի նախագահական բանակի չորրորդ կորպուսի հրամանատար։ Հեղափոխության սրացումից հետո Ջակոբոն դարձել է գեներալ Վիկտորիանո Ուերտայի կողմնակիցը։ 1911 թվականի մայիսին Ուերտոյի կողմից նշանակվել է Սան Պեդրոյի մոտ կառավարական զորքի դեմ մղվող ճակատամարտի հեծելազորի հրամանատար։ Կառավարական զորքերը պարտության են մատնել Ուերտայի գլխավոր կորպուսին, սակայն Ջակոմոյի հրամանատարությամբ հեծելազորը կարողացել է պարտության մատնել Խուան Վիլի բանակին։ Այս ճակատամարտից հետո Հարությանը նշանակվել է գեներալ Ուերտոյի գլխավոր խորհրդական, ով 1913 թվականի փետրվարին հեղաշրջում կատարելով՝ դարձել է երկրի ժամանակավոր նախագահը, իսկ Ջակոբոյին նշանակել է նախագահական բանակի գեներալ[1]։

1914 թվականին Հարությանը և Լուիս Մեդինա Բարոնը գլխավորել են կառավարական զորքերը ընդդեմ ձախ արմատական ուժերի։ Հունիսի 23-ին Սակատեկասի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի հետևանքով զոհվել են 5-6 հազար դաշնային զինվորներ և մոտ երեք հազար մարտիկ Հյուսիսային դիվիզիայից։ Կառավարական զորքերի պարտությունը թուլացրել է նախագահ Ուերտոյի դիրքը, ով ժողովրդին նոր բարեփոխումներ էր խոստացել։ Չնայած խոստումներին, Ուերտոն խստացրել է դիկտատուրան, և հիասթափված Հարությանը, հրաժարական տալով, հեռացել է հեղափոխական թև, որը գլխավորել է նրա նախկին հրամանատար և ընկեր Խուան Ալմազանը։ 1915 թվականին նա ընդունվել է հեղափոխական կոմիտեի խորհրդի անդամների գլխավոր վարչություն, սակայն, իմանալով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին, մեկնել է Սիրիա, որտեղ ապրում էին հարազատները։ Համաձայն մեքսիկական արխիվների՝ Սիրիայում աջակցել է հայրենակիցներին և 1924 թվականին մեկնել է Սան Ֆրանցիսկո։

Հայտնի է, որ Ջակոբոն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ երիտասարդներին, որպես Ֆրանսիայի հայկական լեգեոնի մաս, ներգրավվելու Թուրքիայի դեմ սկսված արշավներում[1]։

Մատենագիտություն խմբագրել

NARANJO, Francisco (1935). Diccionario biográfico Revolucionario. Mexico: Imprenta Editorial "Cosmos". ISBN 968-805-293-0.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել