Ջալուիտ (Տյալյոետ) (անգլ.՝ Jaluit Atoll, մարշ. Jālooj [tʲælʲe͡oː͡etʲ]), օղակղզի[1] Խաղաղ օվկիանոսում, մտնում է Ռալիկ շղթայի մեջ (Մարշալյան կղզիներ

Ջալուիտ
Jālooj

'
Կոորդինատներ 6°00′ հս․. լ. 169°20′ ավ. ե.HGЯO
Երկիր Մարշալյան կղզիների հանրապետություն
Կղզիների քանակը 91
Ամենամեծ կղզին Ջալուիտ
Ընդհանուր մակերեսը 11,34 կմ2
Բնակչություն (2011) 1788 մարդ
Բնակչության խտությունը 157.672 մարդ/կմ2
Ջալուիթ (Մարշալյան Կղզիներ)##
Ջալուիթ (Մարշալյան Կղզիներ)

Աշխարհագրություն խմբագրել

 
Օղակղզու լուսանկարը տիեզերքից

Ջալուիտը գտնվում է Մաջուրո կղզուց 210 կմ հարավ-արևմուտք։ Մոտակա մայրցամաքը՝ Ավստրալիան, 3400 կմ հեռու է[2]։

Օղակղզին եռանկյունաձև է, կազմված է 91 կղզյակներից կամ մոտուներից[3]։ Ամենամեծ կղզյակը Ջալուիտն է (10,4 կմ2)։ Օղակղզու երկարությունը մոտ 60 կմ է, լայնությունը՝ 30 կմ։ Ջալուիտի ցամաքային մակերեսը կազմում է 11,34 կմ2, ջրային մակերեսը՝ 689,74 կմ2։

Ծածկված է օղակղզիներին յուրահատուկ խիտ բուսականությամբ։ Լայն տարածում ունի արմավենին, կան նաև թփուտներ։

Ջալուիտի կլիման արևադարձային է։ Լինում են նաև ավերիչ ցիկլոններ։

Պատմություն խմբագրել

 
Օղակղզին 1978 թվականին

Համաձայն մարշալցիների հեթանոսական առասպելների՝ օղակղզին ստեղծել է Լովա աստվածը[4]։

Ջալուիտը առաջին անգամ բացահայտել են եվրոպացիները 1809 թվականին[5]։ Բացահայտողը՝ կապիտան Պատերսոնը, օղակղզին անվանել է «Բոնհեմի կղզի» ( անգլ.՝ Bonham's Is.)։ 1852 թվականի դեկտեմբերին տեղացիներն օղակղզում սպանել են ամերիկացի կապիտան ՄաքԿենզիին (անգլ.՝ Capt McKenzie), խումբը ևս զոհվել է, ողջ է մնացել մեկը[6]։ 1863 թվականի դեկտեմբերի 18-ին, 1865 թվականի օգոստոսի 27-ին և հաջորդ տարիներին ևս Ջալուետի վրա հաստատվում էին քրիստոնյա միսիոներներ[6]։ Արդյունքում օղակղզու մոտակայքով շատ են լողացել բազմաթիվ առևտրային և կետորսական նավեր։

1860-ական թվականներին Մարշալյան կղզիներում սկսեցին հայտնվել կոպրայի գերմանացի առաջին վաճառականները, իսկ 1874 թվականին Իսպանիան առաջին անգամ կղզեխմբին տիրելու պաշտոնական պահանջ ներկայացրեց[7]։

1878 թվականին կղզու կողմն է ուղարկվել գերանական «Ariadne» ռազմանավը, որի գլխավորը կապիտան ֆոն Վեռներն էր։ Նոյեմբերի 26-ին այն կանգ առավ օղակղզու մոտ, և միանգամից կնքվեց պայմանագաիր այն մասին, որ Ջալուիտը անցնում է Գերմանիային։ Տեղացիները կատարեցին ռազմական պարեր գերմանացիների համար, իսկ օտարերերկրացիները, իրեն հերթին, կազմակերպեցին ռազմական երթ, որպեսզի վախեցնեն տեղացիներին։ Արդյունքում Ջալուիտի վրա առաջացավ ածխի հանք, նավերի համար։

1885 թվականի հոկտեմբերի 22-ին Իսպանիան Մարշալյան կղզիները վաճառեց Գերմանիային, որն կղզեխումբը կառավարում էր Ջալուիտյան կազմակերպության միջոցով։ 1886 թվականի սեպտեմբերի 13-ին գերմանական գաղութները պաշտոնապես հաստատվեցին կղզու վրա։ 1906 թվականի ապրիլի 1-ից կղզեխմբի բոլոր կղզիները մտան Գերմանական Նոր Գվինեայի կազմի մեջ՝ ենթարկվելով Կարոլինյան կղզիների շրջանային սպային։ 1914 թվականին Մարշալյան կղզիները գրվեցին ճապոնացիները[7]։ 1922 թվականին կղզեխումբը դարձավ Ազգերի լիգայի մանդատային տարածք՝ Ճապոնիայի ղեկավարությամբ։ 1947 թվականին կղզեխումբը ԱՄՆ-ի տիրապետությամբ դարձավ Ազգերի լիգայի Խաղաղօվկիանոսյան ենթամանդատային տարածք։ 1979 թվականին Մարշալյան կղզիները ստացան սահմանափակ ինքնավարություն, իսկ 1986 թվականին ԱՄՆ-ի հետ կնքվել է պայմանագիր, համաձայն որի ԱՄՆ-ն ընդունեց Մարշալյան կղզիների Հանրապետության անկախությունը։ Դրանից հետո Ջալուիտը Մարշալյան Կղզիների Հանրապետության կազմում է։

Բնակչություն խմբագրել

2011 թվականին օղակղզու բնակչությունը կազմում էր 1788 մարդ։ Տեղացիների հիմնական զբաղմունքը կոպրա աճեցնելն է։ Ջալուիտը կազմում է Մարշալյան կղզիների 33 մունիցիպալիտետներից մեկը[8]։ Երկրի պառլամենտում (մարշ. Nitijela) օղակղզին ներկայացնում են երկու պատգամավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարջանի մանեկաձև կղզի
  2. «UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Маршалловы Острова. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. [«Таблица 1.1. География Маршалловых Островов. (անգլ.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. Таблица 1.1. География Маршалловых Островов. (անգլ.)]
  4. Virginia Hamilton, Barry Moser. In the Beginning: Creation Stories from Around the World. — Harcourt Trade, 1988. — С. 105—106.
  5. Корабли, проплывавшие мимо Джалуита. (անգլ.)
  6. 6,0 6,1 Иностранные суда в Микронезии. Маршалловы Острова. (անգլ.)
  7. 7,0 7,1 World Statesmen.org. Маршалловы Острова. (անգլ.)
  8. Office of the President, Republic of the Marshall Islands. «The Nitijela (Parliament)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 29 мая 2008-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալուիթ» հոդվածին։