Ջալալ Ալիրզա օկլի Ալիև (ադրբ.՝ Cəlal Əlirza oğlu Əliyev, հունիսի 30, 1928(1928-06-30), Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2016(2016-01-31), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի գիտնական, պետական և քաղաքական գործիչ, պրոֆեսոր, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[1], Ադրբեջանի Միլլի Մեջլիսի անդամ[2]։

Ջալալ Ալիև
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, կենսաբան և գենետիկ
Ծննդյան օր հունիսի 30, 1928(1928-06-30)
Ծննդավայր Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունվարի 31, 2016(2016-01-31) (87 տարեկան)
Վախճանի վայր Բաքու, Ադրբեջան
Թաղված Պատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Անկախություն» շքանշան Պատվո շքանշան Պատվո շքանշան
և Honorary Diploma of President of Azerbaijan Republic

Կենսագրություն խմբագրել

Ջալալ Ալիևը ծնվել է Նախիջևանում՝ բազմանդամ ընտանիքում։ Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբայրն է։ Նրա երկու եղբայրները՝ Հասան Ալիևը և Ագիլ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ էին։ 1944 թվականին ավարտել է Նախիջևանի ուսուցիչների ինստիտուտի բնական գիտությունների ֆակուլտետը, իսկ 1951 թվականին՝ Ադրբեջանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1976 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1980 թվականին՝ լիիրավ անդամ։ Երեք անգամ (1995, 2000 և 2005 թվականներին) ընտրվել է ԱՀ Միլլի մեջլիսի պատգամավոր[3]։

Նա Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի, Ուկրաինայի ագրարային գիտությունների ակադեմիայի և Բելառուսի Հանրապետության ագրարային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ էր։

Նա նաև ակտիվորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ։

Ավելի քան 500 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 գրքի և 20 մենագրության հեղինակ է։ Եվս 340 գիտական աշխատանք լույս է տեսել արտերկրում։

Ջալալ Ալիևը մահացել է 2016 թվականի հունվարի 31-ին Բաքվում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jalal Alirza oglu Aliyev AZERBAIJAN NATIONAL ACADEMY OF SCIENCES
  2. Cəlal Əliyev
  3. Ջալալ Ալիրզա օկլի Ալիև
  4. «Скончался Джалал Алиев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.