Պրոյեկցիա (հոգեբանություն)

հոգեբանություն

Պրոյեկցիա (լատին․՝  projectio՝ առաջ նետել), հոգեբանական գործընթաց, որը վերաբերվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմներին, որի արդյունքում ներքինը թյուրիմացաբար ընկալվում է որպես դրսից եկող։ Անհատն այլ մարդկանց կամ շրջապատին վերագրում է սեփական մտքերը, զգացմունքները, դրդապատճառները, բնավորության գծերը և այլն, ենթադրելով, որ նա ինչ-որ բան ընդունեց դրսից, այլ ոչ թե իր ներսից։

Առանձնահատկություններ խմբագրել

Որպես պաշտպանական մեխանիզմ, պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անընդունելի զգացմունքները, ցանկությունները, դրդապատճառները, գաղափարները վերագրել այլ մարդկանց կամ շրջապատին, որպես արդյունք նրանց նկատմամբ պատասխանատվություն չզգալ:

 
Պրոյեկցիայի արդյունքում տարբեր մարդիկ տարբեր կանխատեսումներ կանեն միևնույն կենդանու հուզական վիճակի մասին:

Պրոյեկցիան՝ հիմնական պաշտպանական մեխանիզմներից մեկն է, պարանոիդ և հիսթրիոնային անձնային խանգարումների դեպքում[1]։

Բայց հենց այդ մեխանիզմն էլ ընկած է էմպաթիայի հիմքում։ Մարդը չի կարող ուղղակիորեն զգալ մեկ այլ մարդու ներքին վիճակը, բայց կարող է կարեկցել, արձագանքելով այդ վիճակի տարբեր դրսևորումներին։ Պրոյեկցիայի գործողության արդյունքում այդ ռեակցիաները ընկալվում են որպես ուրիշի վիճակի անմիջական զգացում։ Շատ դեպքերում այդպիսի էմպաթիան բարձրացնում է մարդկանց փոխըմբռնումը։

Այն ընկած է անձնավորման հիմքում («ոգեշնչվածություն») առարկաների և բնության ուժերի, «կենդանիների մարդկայնանալու» հիմքում։ Օրինակ այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են ՝«հանգիստ ծով», «մտահոգիչ ծով», «փոթորիկը բարկացել է», «հավատարիմ շուն», «անկախ կատու», «դժբախտ ձի» հանդիսանում են արտաքին օբյեկտների նկատմամբ սեփական վերաբերմունքի վերագրման արդյունք ։

Գրականություն խմբագրել

  • Фрейд, Анна. Психология Я и защитные механизмы = Das Ich und die Abwehrmechanismen. — Москва: Педагогика-Пресс, 1993. — 68 с. — ISBN 3-596-42001-6.
  • Мак-Вильямс, Нэнси. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — Москва: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Проекция с точки зрения аналитической психологии
  • Проекция с точки зрения гештальта

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нэнси Мак-Вильямс, «Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе», изд. «Класс», 1998.