Պրիպյատի զվարճանքի պուրակ

Պրիպյատի զվարճանքի պուրակ (ուկրПарк розваг, парк атракціонів), լքված զբոսայգի Ուկրաինայի Պրիպյատ ուրվական քաղաքում։ Պուրակի բացումը նախատեսված է եղել իրականացնել 1986 թվականի մայիսի 1-ին՝ մայիսյան տոներին ընդառաջ, սակայն չի կայացել Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով։ Պուրակը տեղակայված է «Էներգետիկ» մշակույթի պալատը, քաղաքի հանրախանութը և «Պոլիսյա» հյուրանոցը միավորող կենտրոնական հրապարակի ետնամասում։

Պուրակը ներկայումս

Զբոսայգին բնակիչների համար մի քանի ժամով բաց է եղել նույն թվականի ապրիլի 27-ին, որից հետո անմիջապես տեղի է ունեցել քաղաքացիների զանգվածային տեղահանումը։

Պուրակն ունեցել է չորս տեսակի կարուսել, որոնցից առավել հայտնին կենտրոնում տեղակայված պտտակարուսելն է, ինչը տարիների ընթացքում դարձել է քաղաքի և ընդհանրապես՝ չեռնոբիլյան աղետի խորհրդանիշը։

Ռադիացայի մակարդակը պուրակի տարբեր մասերում կարող է տատանվել, սակայն որոշ վայրերում մի քանի անգամ կարող է գերազանցել նորման, ուստիև պուրակը դասվում է քաղաքի առավել ռադիացված տեղամասերի շարքին։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել