Պրասլեն (ֆր.՝ Praslin), կղզի Սեյշելյան կղզեխմբում[1]։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և մտում է Սեյշելյան կղզիների հանրապետության մեջ։

Պրասլեն
Տեսակկղզի
Երկիր Սեյշելյան կղզիներ
Մասն էՍեյշելյան կղզիներ
Երկարություն12 կմ
Լայնություն5 կմ
Մակերես37,58 կմ²
Բնակչություն7000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Պրասլենը համարվում է կղզեխմբի ամենախոշոր կղզիներից մեկը, որը գտնվում է 36 կմ հեռավորության վրա Մաե կղզուց։ Ընդհանուր տարածքը կազմում է 38 կմ²։

Պրասլենը չնայած Մաե կղզու հետ ունեցած բազմաթիվ ընդհանրությունների, ունի առանձնահատուկ լեռնային լանդշաֆտ։ Գլխավոր առանձնահատկություններից մեկը անձրևային անտառների առատությունն է։

Կղզու գլխավոր բնական հարստությունը համարվում է սեյշելյան արմավենին, որի պտուղները տարբերվում են ոչ միայն իրենց մեծ չափսերով, այլ նաև անսովոր ձևերով։ Այս պտղի արտահանումը պետությանը բերում է մեծ շահույթ։

Սեյշելյան կղզիները սահմանափակում է մտցրել կղզուց սեյշելյան արմավենու արտահանելու համար։


Պրասլեն կղզու համայնապատկերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. карта Сейшельские острова // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 282—283. — ISBN 5-85120-055-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրասլեն» հոդվածին։