Պրաչի Դեսայի
Պրաչի Դեսայի (անգլ.՝ Prachi Desai, գուջարաթի՝ પ્રાચી દેસાઇ, սեպտեմբերի 12, 1988[1], Սուրհաթ, Գուջարաթ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհին, որը նկարահանվել է հինդկական կինոնկարներում և առավել հայտնի է «Խոստում» հեռուստասերիալում խաղացած Բանի Դիքշիթի/Վալիա դերերի շնորհիվ։
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1988[1] (35 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սուրհաթ, Գուջարաթ, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Պրաչին ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 12-ին Հնդկաստանի Ռաջաստան քաղաքում։ Ընտանիքի միակ երեխան է։ Հայրը՝ Բայրոնը, հնդիկ է, իսկ մայրը՝ Դուրգան, հինդուս։
2005 թվականին սովորել է Մումբայի Ֆրուզ քոլեջում (Schauspielstudio Frooz): Հետո հրավեր է ստացել «Խոստումը» ֆիլմում նկարահանվելու համար։
Նրա առաջին աշխատանքը հերոս Ֆարհան Ախթարի կնոջ դերն էր «Խաղալ ռոք» ֆիլմում, որի համար նա առաջադրվել է Filmfare Award մրցանակի՝ որպես լավագույն առաջնաելույթային դերասանուհի։ Նա իր երկրորդ՝ Filmfare անվանակարգը, ստացել է «Մի անգամ Մումբայում»[3] ֆիլմում հակառակորդի սիրուհու դերի համար։ Նա իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Խաբեբա» կատակերգությունում, որը ստացել է «սուպեր հիթ» կարգավիճակ՝ դրամարկղային հավաքների հանրագումարում[4]։ Նրա հաջորդ երկու ֆիլմերը, որոնք թողարկվել են 2013 թվականին ձախողվել են վարձույթում[5]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006-2009 | ս | Խոստում | Kasamh Se | Բանի Դիքշիթ/Բանի Վալիա |
2008 | ֆ | Խաղալ ռոք | Rock On!! | Սակշի |
2009 | ֆ | Կյանքի ընկեր | Life Partner | Պրաչի Ջագեդա |
2010 | ֆ | Մի անգամ Մումբայում | Once Upon a Time in Mumbaai | Մումտազ |
2012 | ֆ | Մեր սիրո պատմությունը | Teri Meri Kahaani | Մահի |
2012 | ֆ | Խաբեբա | Bol Bachchan | Ռադիկա Ռագուվանշի |
2013 | ֆ | Ես, ես ու միայն ես | I, Me Aur Main | Գաուրի Դանդեկար |
2013 | ֆ | Օրենքի տեսուչ | Policegiri | Սեհար |
2014 | ֆ | Մի չարագործ | Ek Villain | Նուրին Ազհար |
2016 | ֆ | Խաղալ ռոք 2 | Rock On 2 | Սակշի |
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://zeenews.india.com/entertainment/celebrity/prachi-desai-happy-birthday_142593.html
- ↑ 2,0 2,1 2,2 Ghai R. I am lucky:Prachi Desai // The Times of India — 2007. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
- ↑ «Nominations for 56th Filmfare Awards 2010» (անգլերեն). Bollywood Hungama. 2011 թ․ հունվարի 14. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Box office verdict 2012» (անգլերեն). Koimoi.com. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Box office verdict 2013» (անգլերեն). Koimoi.com. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պրաչի Դեսայի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրաչի Դեսայի» հոդվածին։ |