Պրանգլին
Պրանգլին (էստ․՝ Prangli, էստոնական կղզի Ֆիննական ծովածոցի հյուսիսային հատվածում՝ Վիիմսիից 9 կմ հյուսիս-արևելք։ Այն ենթարկվում է Հարյումաա նահանգի Վիիմսի շրջանին։ Կղզու երկարությունը 6 կմ է, լայնությունը՝ 2,5 կմ։ Այն պատված է թփուտներով։
Պրանգլին | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Վիիմսի |
Մակերես | 6,44 կմ² |
Բնակչություն | 93 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[1] |
Կղզում բնակվում են մոտավորապես 100 մշտական բնակիչներ։ Գործում է դպրոց և մշակույթի տուն։ Կղզու մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 14-րդ դարի[2]։.
Մայրցամաքի հետ կապը ապահովվում է նավերով, իսկ ձմռանը, երբ ծովը սառցակալում է՝ սառցե ճանապարհներով։
Արտաքին հղումներ խմբագրել
- prangli (անգլ.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Rahvaloenduse tulemused näitavad asustatud saarte arvu kasvu
- ↑ «Прангли — Eesti Maaturism». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրանգլին» հոդվածին։ |